Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ Շ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0183.120301

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» մարտի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 մարտի 2001 թվականի N 183

 

i

ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

երևանում համաքաղաքային նշանակության միջոցառումների իրականացման ապահովման նպատակով, հաշվի առնելով Երևանի Կենտրոն թաղային համայնքի ավագանու որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Երևանի քաղաքապետարանի տնօրինության` Երևանի Արամի փողոցի N 32 շենքը (նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութ) նվիրաբերել Երևանի Կենտրոն թաղային համայնքին` հետևյալ պայմաններով`

ա) նշված շենքն օտարել ուղղակի վաճառքի կամ բաց աճուրդի ձևով` Երևանի քաղաքապետի և Երևանի Կենտրոն թաղային համայնքի ղեկավարի համաձայնությամբ: Բաց աճուրդի ձևով օտարելու դեպքում` աճուրդը սահմանված կարգով իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության միջոցով` մեկնարկային գինը սահմանելով Երևանի քաղաքապետի ներկայացմամբ` ավագանու հաստատմամբ: Ուղղակի վաճառքի ձևով օտարելու դեպքում` գործարքի պայմանների շուրջ բանակցելու և գործարքը` Երևանի Կենտրոն թաղային համայնքի անունից կնքելու լիազորությունը վերապահել Երևանի քաղաքապետին` վաճառքի գինը համաձայնեցնելով նշված համայնքի ավագանու հետ.

բ) հանձնարարել Երևանի քաղաքապետին և առաջարկել Երևանի Կենտրոն թաղային համայնքի ղեկավարին իրենց լիազորությունների շրջանակում կնքել գույքի օտարման համար անհրաժեշտ ու նպատակահարմար պայմանագրեր հողային և այլ հարակից իրավունքների մասին.

գ) օտարումից առաջացած միջոցները համայնքի ավագանու համաձայնությամբ փոխանցել Երևանի քաղաքապետարանի գանձապետական հաշվին.

դ) օտարումից առաջացած միջոցները Երևանի քաղաքապետարանի կողմից օգտագործել Երևանում համաքաղաքային նշանակության միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորման նպատակով` համաձայնեցնելով Երևանի խորհրդի ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

(փոփ. 04.09.04 թիվ 802 որոշում)

2. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում Երևանի Կենտրոն թաղային համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել նշված շենքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, համապատասխան պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 12-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.03.2001
N 183
Որոշում