Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-Ը ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-Ը ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԻՐԱՑՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՈՒՄԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՏՆ ...

 

 

040.0187.140301

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» մարտի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մարտի 2001 թվականի N 187

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԻՐԱՑՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՈՒՄԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Ճապոնիայի կառավարության միջև 2000 թվականի ապրիլի 3-ին փոխանակված նոտայի համաձայն Հայաստանի Հանրապետությանը տրամադրված 310 մլն իեն դրամաշնորհի հաշվին Հայաստանի Հանրապետություն ներկրվող 9600 տոննա ազոտական պարարտանյութի իրացման ու իրացումից գոյացած միջոցների տնօրինման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ` սահմանված կարգով ընտրել աճուրդն իրականացնող գործակալ` կնքելով գործակալության պայմանագիր:

2. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից 2000 թվականի օգոստոսի 2-ին կնքված պահառության պայմանագրի համաձայն պահառուի կողմից իրականացված ծախսերը (ապրանքի ստացում, մաքսային ձևակերպում, վագոնից պահեստ բեռնաթափում, սերտիֆիկացում, պահպանում) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված նախահաշվով հատուցվում են իրացված ազոտական պարարտանյութի իրացումից գոյացած միջոցների հաշվին.

բ) աճուրդն իրականացնող գործակալի միջոցով իրականացվում է Հայաստանի Հանրապետություն ներկրված ազոտական պարարտանյութի իրացումը Հայաստանի Հանրապետության մարզերում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` համաձայն հավելվածի.

գ) ազոտական պարարտանյութի իրացումից գոյացած միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանի արտաբյուջետային հաշիվներին` Ճապոնիայի կառավարության հետ համաձայնեցված ծրագրերի ֆինանսավորման համար.

դ) ազոտական պարարտանյութի վաճառքն իրականացնելիս ապահովվում է իրացված ազոտական պարարտանյութի դիմաց 100 տոկոսի չափով վճարումը:

3. Ազոտական պարարտանյութի մեկ տոննայի աճուրդային վաճառքի մեկնարկային նվազագույն գինը սահմանել նշված պարարտանյութի FOB արժեքից` 2000 թվականի ապրիլի 3-ին փոխանակված նոտայի համաձայն 2000 թվականի դեկտեմբերի 13-ին ստորագրված «Փոխօգնության հիմնադրամի դեպոզիտ» պայմանագրի 3-րդ կետի համաձայն` մեկ տոննայի համար` 45000 դրամ (մեկ պարկի արժեքը` 2250 դրամ):

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 10-օրյա ժամկետում սահմանել նշված պարարտանյութի ամբողջ խմբաքանակի աճուրդային վաճառքի իրականացման կարգը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 2001 թվականի

մարտի 14-ի N 187 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԻՐԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

._____________________________________________________.

| NN  |            Մարզի անվանումը           | Քանակը |

| ը/կ |                                      |   (տ)  |

|_____|______________________________________|________|

| 1.  |Արագածոտն                             |    1000|

|_____|______________________________________|________|

| 2.  |Արարատ                                |    1000|

|_____|______________________________________|________|

| 3.  |Արմավիր                               |     900|

|_____|______________________________________|________|

| 4.  |Գեղարքունիք                           |    1300|

|_____|______________________________________|________|

| 5.  |Լոռի                                  |     800|

|_____|______________________________________|________|

| 6.  |Կոտայք                                |     900|

|_____|______________________________________|________|

| 7.  |Շիրակ                                 |    1000|

|_____|______________________________________|________|

| 8.  |Սյունիք                               |     900|

|_____|______________________________________|________|

| 9.  |Վայոց ձոր                             |     300|

|_____|______________________________________|________|

| 10. |Տավուշ                                |     200|

|_____|______________________________________|________|

| 11. |Երևան                                 |     100|

|_____|______________________________________|________|

| 12. |Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն     |     200|

|_____|______________________________________|________|

| 13. |Պահուստ                               |    1000|

|____________________________________________|________|

|                    Ընդամենը                |    9600|

._____________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.03.2001
N 187
Որոշում