ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 սեպտեմբերի 2024 թվականի N 1505-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևերը հաստատելու մասին» N 347-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1) վերնագրում «գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության,» բառերը փոխարինել «գործունեության ոլորտները» բառերով, «անվանացանկը» բառը փոխարինել «անվանացանկի» բառով.
2) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 249-րդ հոդվածի 7-րդ մասը և «Հանրային առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
i
3) 1-ին կետի 2-րդ ենթակետում «գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության,» բառերը փոխարինել «գործունեության ոլորտները» բառերով.
4) N 2 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«ՑԱՆԿ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԻ ՈՒ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի «Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության անցկացման կարգը, գործոնների, կատարվող աշխատանքների բնույթի, զննության ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը և աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը հաստատելու մասին» N 1089-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 249-րդ հոդվածի 7-րդ մասը և «Հանրային առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
i
2) որոշման N 2 հավելվածում «խոշորակադր ֆլյուորանկարահանում», «խոշորակադրային ֆլյուորանկարահանում», «խոշորակադր ֆլուորանկարահանում», «խոշորակադր ֆյուորանկարահանում» և «թոքերի ռենտգենանկարահանում» բառերը փոխարինել «թոքերի ռենտգենաբանական հետազոտություն» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
i
1) որոշման վերնագիրը «ընթացակարգերը» բառից հետո լրացնել «, հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպքերի մասին հաղորդման և գնահատման սխեման, հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ առաջացնելու ներուժ ունեցող դեպքերի գնահատման և հաղորդման համար կիրառվող որոշման ընդունման սխեմաների օրինակները» բառերով.
2) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի «Կոնտակտավորների հսկողության հետ կապված զբոսաշրջային օպերատորների և ավիաուղիների հետ կապի մեխանիզմների ապահովման կարգը հաստատելու մասին» N 219-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1) որոշման վերնագրում «մեխանիզմների» բառը փոխարինել «մեխանիզմները (հասցեական քարտերը, համակարգչային տվյալների արխիվը և կապը) և դրանց» բառերով.
2) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«Հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի «Պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետությունում միջազգային առողջապահական կանոնների ներդրման և արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 777-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1) որոշման վերնագրում, 1-ին կետում և հավելվածի վերնագրում «միջազգային առողջապահական կանոնների ներդրման և արտակարգ իրավիճակների ժամանակ» բառերը փոխարինել «միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման և հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակների ժամանակ» բառերով.
2) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«Հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:
i
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 12-ի «Լաբորատոր կենսաանվտանգության, կենսաապահովության, քիմիական և ճառագայթային անվտանգության համակարգին ներկայացվող ընդհանուր պահանջները հաստատելու մասին» N 108-Ն որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 27-ից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2024 թ. սեպտեմբերի 26
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 26 սեպտեմբերի 2024 թվական: