Սեղմել Esc փակելու համար:
ՅՈՒՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՅՈՒՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 սեպտեմբերի 2024 թվականի N 869-Ա

 

ՅՈՒՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 9-րդ հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով`

1. Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Սարգսյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2024 թ. սեպտեմբերի 26

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2024 թվականի սեպտեմբերի 26-ի

N 869-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՅՈՒՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ժ. Անդրեասյան      - Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության,

                         մշակույթի և սպորտի նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

    Ա. Սաղյան          - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային

                         ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ)

 

    Վ. Սիրունյան       - Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի

                         տեղակալ

 

    Ս. Հայոցյան        - Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության,

                         մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն

                         կրթության և գիտության կոմիտեի նախագահ

 

    Լ. Հովհաննիսյան    - Երևանի  քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

 

    Է. Պետրոսյան       - Հայաստանի Հանրապետության ներքին գործերի

                         նախարարության հասարակական անվտանգության ապահովման

                         գլխավոր վարչության պետի տեղակալ

 

    Ն. Փահլևանյան      - Հայաստանի Հանրապետության առողջապահության

                         նախարարության արտահիվանդանոցային բժշկական

                         օգնության քաղաքականության բաժնի պետ

 

    Գ. Վարդանյան       - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի

                         ռեկտոր (համաձայնությամբ)

 

    Հարություն         - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ

    վարդապետ             (համաձայնությամբ)

Կիրակոսյան

 

    Հ. Նազարյան        - «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Ո. Մարուխյան       - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի

                         ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի

                         պաշտպանության ամբիոնի պրոֆեսոր

 

    Ա. Համազասպյան     - Յուրի Սարգսյանի դստեր ամուսինը (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.09.2024
N 869-Ա
Որոշում