Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՕԲՅԵԿՏ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0196.140301

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» մարտի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մարտի 2001 թվականի N 196

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՕԲՅԵԿՏ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել Երևանի «Էրեբունի» օդանավակայանի գոտում գտնվող «Ավիաբույժ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից զբաղեցված մասնաշենքը և այն, իբրև պետական սեփականություն հանդիսացող գույք, անհատույց հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:

2. Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` 20-օրյա ժամկետում ապահովել նշված օբյեկտի սպասարկման համար անհրաժեշտ` մինչև 1000 քառ. մ հողամասի սահմանված կարգով ձևակերպումը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանն ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել նշված օբյեկտի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 14-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.03.2001
N 196
Որոշում