040.0200.150301
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«15» մարտի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 մարտի 2001 թվականի N 200
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲՆԱԿՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՄ ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքում պետական կամ հասարակական կարիքների համար հողամասը վերցնելու կապակցությամբ բնակտարածությունից զրկված քաղաքացիներին ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Պետական կամ հասարակական կարիքների համար հողամասը վերցնելու կապակցությամբ բնակտարածությունից զրկված քաղաքացիներին դրամական փոխհատուցում տրամադրելու կամ բնակարան հատկացնելու մասին» N 683 որոշման 1-ին կետում նշված բնակարանային խնդիրների լուծման ծրագրում` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` Կապան քաղաքում հողամասը վերցնելու կապակցությամբ բնակտարածությունից զրկված քաղաքացիներին դրամական փոխհատուցման տրամադրումը կամ բնակարանի հատակացումը կատարել նշված որոշմամբ սահմանված կարգով:
Հավելված N 1
i
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2001 թ.
մարտի 15-ի N 200 որոշման
ՏԵՂԵԿԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ԻՐԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
._________________________________________________________________________.
| |Բնակարան-|Ամրակցված| այդ թվում` |Շինարարական |
| |ների թիվը|բնակարան-|____________________|պատրաստականու- |
| | |ների թիվը|մեկ- |երկու-|երեք- |թյան աստիճանը |
| | |ընդամենը |սենյա-|սենյա-|սենյա-| (տոկոս) |
| | | |կանոց |կանոց |կանոց | |
|_______________|_________|_________|______|______|______|________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|_______________|_________|_________|______|______|______|________________|
| Ընդամենը | - | 13 | 5 | 3 | 5 | |
|_______________|_________|_________|______|______|______|________________|
| այդ թվում` | - | 5 | 4 | | 1 |Շինարարությունն |
|Լեռնագործների | | | | | |սկսված չէ: |
|փող., 3-րդ նրբ.| | | | | | |
|_______________|_________|_________|______|______|______|________________|
|Լենինի փող., | - | 4 | | 2 | 2 |Շինարարությունն |
|1-ին նրբ. | | | | | |սկսված չէ: |
|_______________|_________|_________|______|______|______|________________|
|Բ/շ, Թումանյան | 35 | 4 | 1 | 1 | 2 | 15 |
|փող. | | | | | | |
._________________________________________________________________________.
(1-ին հավելվածը խմբ. 24.12.01 թիվ 1255 որոշում)
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2001 թ.
մարտի 15-ի N 200 որոշման
ՏԵՂԵԿԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ԻՐԱՑՎԱԾ ՏՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
._________________________________________________________________________.
| |Ամրակցված|Անհրաժեշտ| այդ թվում` |
| |բնակարան-|ներդրում-|_______________________________________|
| |ների թիվը|ների | I փուլ 2001 թ. | II փուլ 2002 թ. |
| |ընդամենը |ծավալը |___________________|___________________|
| | |(մլն |ամրակցված|անհրաժեշտ|ամրակցված|անհրաժեշտ|
| | |դրամ)* |բնակարան-|ներդրում-|բնակարան-|ներդրում-|
| | | |ների թիվը|ների |ների թիվը|ների |
| | | | |ծավալը | |ծավալը |
| | | | |(մլն | |(մլն |
| | | | |դրամ) | |դրամ) |
|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|
|Բնակարանի կամ| | | | | | |
|դրամական | | | | | | |
|փոխհատուցման | | | | | | |
|տրամադրում | 13 | 7,4 | | | 13 | 7,4 |
|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|
|քաղ. Կապան, | | | | | | |
|ընդամենը | 13 | 7,4 | | | 13 | 7,4 |
._________________________________________________________________________.
*) Կապան քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների արժեքները հաշվարկված են ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ներկայացված 2001 թվականի 1-ին եռամսյակի դրությամբ Սյունիքի մարզի բնակարանային շուկայում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների ձևավորված միջինացված արժեքներից`
մեկսենյականոց` 0,491 միլիոն դրամ,
երկուսենյականոց` 0,540 միլիոն դրամ,
երեքսենյականոց` 0,662 միլիոն դրամ,
չորսսենյականոց` 0,83 միլիոն դրամ:
Ծանոթագրություն: Բնակարանների արժեքները ենթակա են ճշտման ծրագրի
իրականացման ժամանակ:
(2-րդ հավելվածը խմբ. 24.12.01 թիվ 1255 որոշում)