ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
18 հոկտեմբերի 2024 թվականի N 312-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՏՇԱՃ ԴԵՂԱԶԳՈՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դեղերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում պատշաճ դեղազգոնության գործունեությունը իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 87 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական միության դեղազգոնության պատշաճ գործունեության կանոնների համաձայն:
2. Սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 1-օրյա ժամկետում ապահովել Եվրասիական տնտեսական միության դեղազգոնության պատշաճ գործունեության կանոնների տեղադրումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում (www.moh.am):
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
18.10.2024 Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 21 հոկտեմբերի 2024 թվական: