031.0806.200301
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 2000 թվականի հոկտեմբերի 11-ին Բիշկեկում ստորագրված «Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորումների կարգավիճակի մասին» համաձայնագիրը քննարկելիս:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
20 մարտի 2001թ.
ՆԿ-806