Սեղմել Esc փակելու համար:
ԶԱՐԵՀ ՋՈՆ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԱՇՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԶԱՐԵՀ ՋՈՆ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ Հ ...

 

31.10.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հոկտեմբերի 2024 թվականի N 956-Ա

 

ԶԱՐԵՀ ՋՈՆ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը`

1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2024 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 13-ը ներառյալ գործուղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն (Սան Պաուլո` հոկտեմբերի 27-30-ը, Ռիո դե Ժանեյրո` հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 1-ը), Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն (Մոնտեվիդեո` նոյեմբերի 1-4-ը) և Արգենտինայի Հանրապետություն (Կորդովա` նոյեմբերի 4-6-ը, Բուենոս Այրես` նոյեմբերի 6-12-ը)` Հայկական բարեգործական ընդհանուր միության Բրազիլիայի Դաշնային Հանրապետության մասնաճյուղի 60-ամյակին, Մարի Մանուկյան վարժարանի 50-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու, համայնքային կառույցների, երիտասարդական կազմակերպությունների, գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու և համագործակցության հետագա ուղիները քննարկելու նպատակով:

2. Զարեհ Ջոն Սինանյանի գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` նոյեմբերի 13-ին տարանցիկ վայրում հարկադրաբար կանգառի դեպքում (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, Ֆրանկֆուրտ) օրապահիկը, կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին` գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

(որոշումը փոփ. 31.10.2024 թիվ 972-Ա որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Խաչատրյան

 

2024 թ. հոկտեմբերի 24

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
24.10.2024
N 956-Ա
Որոշում