031.0810.200301
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ և 24-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ տալ`
Վահագոն Աբրամյանին (Իրան)
Խաջադուր Ազարիկյանին (Սիրիա)
Վրեժ Ափելյանին (Իրան)
Մանուկ Բաակլինիին (Լիբանան)
Մարիա Հալաջիյանին (Սիրիա)
Ագոպ-Միչել Միխաիլյանին (Սիրիա)
Գարո Ջաբությանին (Լիբանան):
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
20 մարտի 2001թ.
ՆԿ-810