041.0170.020301
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 մարտի 2001 թվականի N 170
2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-29-Ը ՏՈԿԻՈՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ «ՀԱՐԱՎ-ԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԵՔ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
2001 թվականի հունիսի 25-29-ը Տոկիոյում կայանալիք «Հարավ-կովկասյան երեք հանրապետություններ» խորագրով ցուցահանդեսի հայաստանյան հատվածի նախապատրաստական աշխատանքների իրականացումն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը (կցվում է):
2. Հաստատել «Հարավ-կովկասյան երեք հանրապետություններ» խորագրով ցուցահանդեսի հայաստանյան հատվածի նախապատրաստական աշխատանքների իրականացման միջոցառումների ժամանակացույցը (կցվում է):
3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության հետ համատեղ ապահովել ժամանակացույցում նշված միջոցառումների իրականացումը:
4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` բանակցել համապատասխան միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ` ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության հետ կապված ծախսերի ֆինանսավորման նպատակով:
5. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` ոչ ուշ, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության կառավարությանը տեղեկացնել նշված ցուցահանդեսի հայաստանյան հատվածի նախապատրաստական աշխատանքների կատարման ընթացքի մասին:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 2001 թ.
մարտի 2-ի N 170
որոշմամբ
ԿԱԶՄ
աշխատանքային խմբի
Գ. Գևորգյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության
արտահանման վարչության պետ (աշխատանքային խմբի
ղեկավար)
Գ. Մելքոնյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության
զբոսաշրջիկության զարգացման վարչության պետ
(զբոսաշրջիկության և դեկորատիվ-կիրառական
արվեստի բաժինների պատասխանատու)
Կ. Վարդանյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության
ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման
վարչության պետ (տեղեկատվական տեխնոլոգիաների
բաժնի պատասխանատու)
Ա. Սարգսյան - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի
«Մեկ կանգառի կենտրոն» ծրագրի ավագ մասնագետ
(բարձր տեխնոլոգիաների բաժնի պատասխանատու)
Ա. Խանդանյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության
գիտության, գիտատեխնիկական և տեխնոլոգիական
զարգացման վարչության պետ (գիտաարդյունաբերական
բաժնի պատասխանատու)
Մ. Վարդանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Ասիայի,
Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության բաժնի պետ
(սփյուռքի բաժնի պատասխանատու)
Վ. Վարդանյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և
սպորտի նախարարության մշակութային ժառանգության
և արվեստի գլխավոր վարչության պետ (մշակույթի
բաժնի պատասխանատու)
Ս. Իրիցյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության
մարկետինգի վարչության գլխավոր մասնագետ
(սննդի և ծխախոտի բաժնի պատասխանատու)
Ա. Գյուլնազարյան - Հայաստանի ոսկեգործների և ակնագործների
միության գործադիր տնօրեն (ոսկերչական
արտադրանքի բաժնի պատասխանատու,
համաձայնությամբ)
Ռ. Կարապետյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Ասիայի,
Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ
Լ. Շամյան - «Հերմես» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Սարգսյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության
արտահանման վարչության գլխավոր մասնագետ
(աշխատանքային խմբի քարտուղար)
Հաստատված է
ՀՀ վարչապետի 2001 թ.
մարտի 2-ի N 170
որոշմամբ
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
«Հարավ-կովկասյան երեք հանրապետություններ» խորագրով ցուցահանդեսի
հայաստանյան հատվածի նախապատրաստական աշխատանքների իրականացման
միջոցառումների
.__________________________________________________________________________.
|Միջոցառումների անվանումը | Կատարողը |Կատարման |Ծանոթագրություն|
| | |ժամկետը | |
|___________________________|_________________|____________|_______________|
| 1 | 2 | 3 | 4 |
|___________________________|_________________|____________|_______________|
|Ճապոնական կողմից |ՀՀ |շարունակական| |
|կազմակերպչի` JETRO-ի հետ |արդյունաբերության| | |
|ցուցահանդեսի նախապատրաստման|և առևտրի | | |
|և կազմակերպման ընթացիկ |նախարարություն | | |
|աշխատանքների վարում, | | | |
|նախապատրաստական բոլոր | | | |
|աշխատանքների համակարգում | | | |
|___________________________|_________________|____________|_______________|
|Ընկերությունների վերաբերյալ|ՀՀ |1.03.2001 թ.| |
|տեղեկատվական ձևերի, |արդյունաբերության| | |
|պրակների, կատալոգների, |և առևտրի | | |
|լուսանկարների և ընդհանուր |նախարարություն | | |
|տեղեկատվական նյութերի |(հավաք) | | |
|տրամադրում |«Զարգացման | | |
| |հայկական | | |
| |գործակալություն» | | |
| |ՓԲԸ | | |
| |ՀՀ | | |
| |գյուղատնտեսության| | |
| |նախարարություն | | |
| |ՀՀ արտաքին | | |
| |գործերի | | |
| |նախարարություն | | |
|___________________________|_________________|____________|_______________|
|Ընկերությունների վերաբերյալ|ՀՀ |1.03.2001 թ.| |
|տեղեկատվական ձևերի, |արդյունաբերության| | |
|պրակների, կատալոգների, |և առևտրի | | |
|լուսանկարների, ընդհանուր |նախարարություն | | |
|տեղեկատվական նյութերի | | | |
|ամփոփում և ուղարկում | | | |
|JETRO-ի մոսկովյան գրասենյակ| | | |
|___________________________|_________________|____________|_______________|
|Տեղեկատվական նյութերի |«Զարգացման |10.03.2001թ.| |
|(բիզնես-ուղեցույցներ, |հայկական | | |
|պրակներ, կատալոգներ, |գործակալություն» | | |
|պոստերներ) պատրաստում, |ՓԲԸ | | |
|տպագրում | | | |
|___________________________|_________________|____________|_______________|
|ՀՀ մասնակից |ՀՀ |շարունակական| |
|կազմակերպություններին |արդյունաբերության| | |
|համապատասխան փաստաթղթերի |և առևտրի | | |
|պատրաստման, ձևերի լրացման |նախարարություն | | |
|համար մեթոդական |«Զարգացման | | |
|աջակցություն |հայկական | | |
| |գործակալություն» | | |
| |ՓԲԸ | | |
|___________________________|_________________|____________|_______________|
|Ցուցահանդեսին Հայաստանի |ՀՀ |10.03.2001թ.| |
|մասնակցության հետ կապված |արդյունաբերության| | |
|ծախսերի նախահաշվի |և առևտրի | | |
|փոխհամաձայնեցում, |նախարարություն | | |
|բանակցությունների վարում` |ՀՀ ֆինանսների և | | |
|միջազգային ֆինանսական |էկոնոմիկայի | | |
|կազմակերպությունների հետ |նախարարություն | | |
|ծախսերի հնարավոր | | | |
|համաֆինանսավորման նպատակով,| | | |
|և սահմանված կարգով ՀՀ | | | |
|կառավարություն | | | |
|առաջարկություն ներկայացնելը| | | |
|___________________________|_________________|____________|_______________|
|2001 թվականի փետրվարի | | | |
|19-23-ը ճապոնական փորձագետի| | | |
|Հայաստան այցելության | | | |
|ընթացքում սննդի բնագավառի | | | |
|ՀՀ կազմակերպություններում | | | |
|հանդիպումների կազմակերպում`| | | |
| այցելության ծրագրի |ՀՀ |19.02- | |
| իրականացում |գյուղատնտեսության|23.02.2001թ.| |
| |նախարարություն | | |
| ընդունելության հետ կապված|ՀՀ արտաքին |19.02- | |
| աշխատանքների վարում |գործերի |23.02.2001թ.| |
| |նախարարություն | | |
|___________________________|_________________|____________|_______________|
|Ինվոյիսների պրոֆորմաների |ՀՀ |1.03.2001 թ.| |
|պատրաստում |արդյունաբերության| | |
| |և առևտրի | | |
| |նախարարություն | | |
| |(հավաք) | | |
| |«Զարգացման | | |
| |հայկական | | |
| |գործակալություն» | | |
| |ՓԲԸ | | |
| |ՀՀ | | |
| |գյուղատնտեսության| | |
| |նախարարություն | | |
| |Հայաստանի | | |
| |ոսկեգործների և | | |
| |ակնագործների | | |
| |միություն | | |
|___________________________|_________________|____________|_______________|
|Ինվոյիսների պրոֆորմաների |ՀՀ |1.03.2001թ. | |
|ամփոփում և փոխանցում |արդյունաբերության| | |
|JETRO-ի մոսկովյան գրասենյակ|և առևտրի | | |
| |նախարարություն | | |
|___________________________|_________________|____________|_______________|
|Ցուցահանդեսային տաղավարի |ՀՀ |10.03.2001թ.| |
|դիզայնի պատրաստում |արդյունաբերության| | |
| |և առևտրի | | |
| |նախարարություն | | |
|___________________________|_________________|____________|_______________|
|Ցուցահանդեսի շրջանակներում |«Զարգացման |10.03.2001թ.| |
|անցկացվող սեմինարի նյութերի|հայկական | | |
|և «Հայաստանի ներդրումային |գործակալություն» | | |
|միջավայրը» թեմայով |ՓԲԸ | | |
|զեկուցման պատրաստում | | | |
|___________________________|_________________|____________|_______________|
|Ցուցանմուշների տեղափոխում |«Զարգացման |12.03- |Ցուցանմուշների |
|Երևանում գտնվող «ITS |հայկական |16.03.2001թ.|փաթեթավորումը |
|Japan» ընկերության գործակալ|գործակալություն» | |և փոխադրումն |
|«Արմտրանսֆորվարդեր» |ՓԲԸ | |իրականացվում են|
|փոխադրող ընկերության պահեստ|ՀՀ | |մասնակիցների |
| |արդյունաբերության| |կողմից |
| |և առևտրի | | |
| |նախարարություն | | |
|___________________________|_________________|____________|_______________|
|Ցուցանմուշների և |«Զարգացման |19.03.2001թ.| |
|ինվոյիսների ստուգում «ITS |հայկական | | |
|Japan» ընկերության գործակալ|գործակալություն» | | |
|«Արմտրանսֆորվարդեր» |ՓԲԸ | | |
|փոխադրող ընկերության |ՀՀ | | |
|պահեստում |արդյունաբերության| | |
| |և առևտրի | | |
| |նախարարություն | | |
|___________________________|_________________|____________|_______________|
|Ցուցանմուշների տեղափոխում | |03.04.2001թ.|«Արմտրանսֆոր- |
|Երևանից Վրաստանի Փոթիի | | |վարդեր» ՍՊԸ |
|նավահանգիստ | | | |
|___________________________|_________________|____________|_______________|
|Ժամանում Վրաստանի Փոթիի | |12.04.2001թ.|«Արմտրանսֆոր- |
|նավահանգիստ | | |վարդեր» ՍՊԸ |
|___________________________|_________________|____________|_______________|
|Ժամանում Տոկիոյի | |31.05.2001թ.|«ITS Japan» |
|նավահանգիստ | | |ընկերություն |
|___________________________|_________________|____________|_______________|
|Բեռան մաքսազերծում | |5.06- |«ITS Japan» |
| | |12.06.2001թ.|ընկերություն |
|___________________________|_________________|____________|_______________|
|Բեռան պահպանումը | |13.06- |«ITS Japan» |
|ցուցահանդեսային տարածքում | |20.06.2001թ.|ընկերություն |
|գտնվող պահեստում | | | |
|___________________________|_________________|____________|_______________|
|Ցուցանմուշների տեղափոխումը | |21.06.2001թ.|«ITS Japan» |
|ցուցահանդեսային տարածք | | |ընկերություն |
|___________________________|_________________|____________|_______________|
|Ցուցահանդեսային տաղավարի |ՀՀ |21.06- | |
|ձևավորման աշխատանքների |արդյունաբերության|24.06.2001թ.| |
|իրականացում |և առևտրի | | |
| |նախարարություն | | |
.__________________________________________________________________________.