Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱԶ ...

 

 

041.0208.150301

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 մարտի 2001 թվականի N 208

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության բնակավայրերի կայուն զարգացման համակարգող հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է).

բ) Հայաստանի Հանրապետության բնակավայրերի կայուն զարգացման համակարգող հանձնաժողովի կազմը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն`

ա) երկշաբաթյա ժամկետում` 2001 թվականի հունիսին «Ստամբուլ + 5» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հատուկ նիստի` «Հաբիտատ» օրակարգի շրջանակներում նախապատրաստական միջոցառումների վերաբերյալ.

բ) մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության բնակավայրերի կայուն զարգացման համակարգող հանձնաժողովին կից գործող աշխատանքային խմբի կազմի վերաբերյալ:

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 10-ի «Հայաստանի բնակավայրերի զարգացման և բնակարանային քաղաքականության կոորդինացիոն հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 274, հոկտեմբերի 21-ի «Հայաստանի բնակավայրերի զարգացման և բնակարանային քաղաքականության կոորդինացիոն հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 564, 1999 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 10-ի N 274 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 11 և փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 10-ի N 274 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 58 որոշումները:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2001 թ.

մարտի 15-ի N 208

որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության բնակավայրերի կայուն զարգացման համակարգող հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) ստեղծվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

2. Սույն կանոնադրությունը կարգավորում է հանձնաժողովի գործունեության կազմակերպման, Հայաստանի Հանրապետության բնակավայրերի զարգացման ծրագրերի մշակման ու իրագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հետ հանձնաժողովի համագործակցության հարցերը:

3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

4. Հանձնաժողովի նախագահը, ըստ անհրաժեշտության, հանձնաժողովի գործունեության մասին հաղորդումներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

5. Հանձնաժողովի հիմնական խնդիրը` Հայաստանի Հանրապետության բնակավայրերի կայուն զարգացման իրականացմանը նպաստելն է:

6. Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) բնակավայրերի կայուն զարգացման ոլորտում հաստատում է հանրապետական միջոցառումների համալիր ծրագիր` հիմնվելով Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ծրագրերի վրա.

բ) միջոցառումներ է իրականացնում բնակավայրերի կայուն զարգացման նշանակության մասին քարոզչության, ինչպես նաև հասարակական կարծիքի ձևավորման ու Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ջանքերի համախմբման ուղղությամբ.

գ) շինարարական նորմերը, կանոնները, ստանդարտները ներդաշնակելու նպատակով ապահովում է օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների հետ օրենսդրական, գիտատեխնիկական, ֆինանսական և այլ տեղեկատվության կանոնավոր փոխանակում.

դ) նպաստում է ռեսուրսների և էներգիայի խնայողությանը, նոր տեխնոլոգիաների ստեղծմանն ու զարգացմանը, էներգիայի ոչ ավանդական տեսակների արդյունավետ կիրառմանը և արտադրության ու ծառայությունների համար միասնական հիմքի ստեղծմանը.

ե) նպաստում է տեխնիկական սարքավորումների և տեխնոլոգիական փոփոխությունների համար ներդրումների ստացմանն ու օտարերկրյա ներդրումների ներգրավմանը.

զ) բնակավայրերի կայուն զարգացման արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, համապատասխան միջազգային պայմանագրեր մշակելու և կնքելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

է) քննարկում և հաստատում է հանձնաժողովի աշխատանքային պլանները, փոփոխություններ և լրացումներ կատարում դրանցում, լսում հանձնաժողովի անդամների հաշվետվությունը նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ:

7. Իր առջև դրված խնդիրների իրագործման նպատակով հանձնաժողովն իրավասու է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից ստանալու բնակավայրերի հետ առնչվող տեղեկատվություն:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

8. Հանձնաժողովն իր գործունեությունը կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց առնվազն յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ: Արտահերթ նիստ կարող է հրավիրել հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նիստը նախագահում է նրա տեղակալը:

9. Հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նիստերի հրավիրման տեղի, ժամանակի և օրակարգի մասին իրազեկվում են նիստի հրավիրման օրվանից առնվազն հինգ օր առաջ` պատասխանատու քարտուղարի կողմից:

10. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են, եթե դրանց օգտին քվեարկել է նիստին ներկա անդամների կեսից ավելին:

Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

11. Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:

12. Հանձնաժողովի նախագահը`

ա) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք.

բ) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և վերահսկողություն իրականացնում հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ.

գ) ստորագրում է հանձնաժողովի որոշումները, դրա գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերն ու գրագրությունները.

դ) ներկայացնում է հանձնաժողովը պետական և ոչ պետական մարմիններում, կազմակերպություններում ու միջազգային հարաբերություններում.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ու սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

13. Հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը`

ա) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.

բ) կազմում է միջոցառումների ծրագիր.

գ) նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային պլանների կազմման և կատարման վերաբերյալ.

դ) մշակում և հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում վերջինիս ոլորտին վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները, նախապատրաստում առաջարկություններ դրանց վերաբերյալ.

ե) կազմում է հանձնաժողովի որոշումները և կազմակերպում դրանց տարածումը.

զ) վերլուծում է հանձնաժողովի գործունեության ոլորտին վերաբերող հարցերը և արդյունքների մասին զեկուցում հանձնաժողովի նախագահին:

14. Հանձնաժողովի անդամները`

ա) մասնակցում են հանձնաժողովի նիստերին, բնակավայրերի կայուն զարգացման համալիր ծրագրի, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և դրանց իրականացման հետ կապված աշխատանքներին.

բ) աջակցում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ու քաղաքացիների կողմից բնակավայրերի կայուն զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին.

գ) հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի պատասխանատու քարտուղարին:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

15. Հանձնաժողովի լուծարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

16. Հանձնաժողովի լուծարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և այլ նյութեր ենթակա են պահպանման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2001 թ.

մարտի 15-ի N 208

որոշմամբ

 

ԿԱԶՄ

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը

համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

ՀՀ քաղաքաշինության նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

ՀՀ արտաքին գործերի նախարար

 

ՀՀ բնապահպանության նախարար

 

ՀՀ գյուղատնտեսության նախարար

 

ՀՀ սոցիալական ապահովության նախարար

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ

 

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի

նախագահ

 

Երևանի քաղաքապետ

 

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ

 

ՀՀ ազգային անվտանգության նախարարի տեղակալ

 

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ

 

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

 

ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

 

Երևանի գլխավոր ճարտարապետ

 

ՀՀ քաղաքաշինության նախարարության ճարտարապետության վարչության պետ

 

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ

 

«Հանուն մարդկային զարգացման» ասոցիացիայի ազգային կոմիտեի նախագահ

 

ՄԱԿ-ի զարգացման Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչ

 

ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների

վարչության պետ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)

 

(փոփ. 26.03.02 թիվ 159 որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.03.2001
N 208
Որոշում