041.0212.160301
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 մարտի 2001 թվականի N 212
ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀ, ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ Մ. ՋՈԱՆԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
ԵԱՀԿ գործող նախագահ, Ռումինիայի արտաքին գործերի նախարար Մ. Ջոանայի և նրան ուղեկցող անձանց (16 մարդ)` 2001 թվականի փետրվարի 27-28-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության (5 մարդ), սննդի, փոխադրամիջոցների, պաշտոնական և աշխատանքային ճաշերի ու հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` 1070658 (մեկ միլիոն յոթանասուն հազար վեց հարյուր հիսունութ) դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների: