ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 նոյեմբերի 2024 թվականի N 1795-Ն
ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ, ԳՐԱՆՑՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՌԵԵՍՏՐՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2024 թվականի նոյեմբերի 15-ի
N 1795-Ն որոշման
ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ, ԳՐԱՆՑՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՌԵԵՍՏՐՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով սահմանվում են ազգային և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգման ոլորտի շրջանակներում հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների (այսուհետ` ՀԳՄ) կողմից տրամադրված, գրանցված համապատասխանության գնահատման փաստաթղթերի ռեեստրների վարման կարգերը և չափանիշները:
2. Ազգային և միասնական ռեեստրներն ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներ են, որոնց ձևավորումն ու վարումն իրականացվում են էլեկտրոնային եղանակով:
3. Ազգային և միասնական ռեեստրներում ներառվում են տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի` տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի վերաբերյալ տեղեկությունները:
2. ԱԶԳԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐԱԾ, ԳՐԱՆՑԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՌԵԵՍՏՐ
4. Ազգային ռեեստրն ընդհանուր էլեկտրոնային տեղեկատվական ռեսուրս է, որը տեղեկատվություն է պարունակում ազգային տեխնիկական կանոնակարգման ոլորտի շրջանակներում հավատարմագրված ՀԳՄ-ի կողմից տրամադրված, գրանցված համապատասխանության գնահատման փաստաթղթերի վերաբերյալ:
5. Ազգային ռեեստրի ձևավորումն ու վարումն իրականացվում է ԱՐՄՆԱԲ-ի կողմից:
6. Ազգային ռեեստրի ձևավորումն ու վարումը ներառում է համապատասխանության սերտիֆիկատների, համապատասխանության հայտարարագրերի, դրանց գործողությունը կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու վերաբերյալ տեղեկություններ ստանալը և այդ տեղեկություններն ազգային ռեեստրում ներառելը:
7. Համապատասխանության սերտիֆիկատի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները ներառվում են ազգային ռեեստրում էլեկտրոնային գրառման ձևով`
1) համապատասխանության սերտիֆիկատի գրանցման համարը և ամսաթիվը, գործողության ժամկետը (այն դեպքում, երբ ազգային տեխնիկական կանոնակարգով սահմանված չէ գործողության ժամկետը, գրառում չի կատարվում), ինչպես նաև այն ձևաթղթի տպագրական համարը, որի վրա ձևակերպված է համապատասխանության սերտիֆիկատը (չի պահանջվում այն դեպքում, երբ համապատասխանության սերտիֆիկատը ձևակերպված է էլեկտրոնային եղանակով).
2) հայտատուի լրիվ անվանումը` իրավաբանական անձի համար` վերջինիս գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն) և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են), իսկ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար` ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են), ինչպես նաև հայտատուի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) այն համարը, որը տրվում է իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի պետական գրանցման ժամանակ, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
3) արտադրողի լրիվ անվանումը` իրավաբանական անձի և արտադրանքն արտադրող մասնաճյուղերի համար` վերջինիս գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն) և արտադրանքի արտադրման գործունեություն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են), իսկ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար` ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և արտադրանքի արտադրման գործունեություն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են), Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտադրված արտադրանքի պատրաստման գործունեություն իրականացնելու վայրի թվային նույնականացուցիչը (GLN (Global Location Number, տեղադիրքի գլոբալ համար) կամ այլ նույնականացուցիչ) (հայտատուի ցանկությամբ).
4) համապատասխանության սերտիֆիկատ տրամադրած սերտիֆիկացման մարմնի լրիվ անվանումը, վերջինիս գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն), ինչպես նաև գործունեության իրականացման վայրի հասցեն (եթե հասցեները տարբերվում են), սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման վկայագրի գրանցման համարը և ամսաթիվը, ինչպես նաև հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
5) սերտիֆիկացման մարմնի ղեկավարի (լիազորված անձի) ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում).
6) սերտիֆիկացման մարմնի այն փորձագետի (փորձագետ-աուդիտորի) (փորձագետների (փորձագետների-աուդիտորների) ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), որն ստորագրել է համապատասխանության սերտիֆիկատը, ներառյալ` թղթային կրիչի վրա ձևակերպված.
7) արտադրանքի վերաբերյալ տեղեկությունները, ներառյալ`
ա. արտադրանքի անվանումը և նշագիրը (Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում) կամ արտադրողի կողմից արտադրանքին տրված մեկ այլ պայմանական նշագիր (առկայության դեպքում),
բ. արտադրանքի անունը (Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում) (առկայության դեպքում),
գ. արտադրանքի վերաբերյալ այնպիսի տեղեկություններ, որոնցով ապահովվում է վերջինիս նույնականացումը (առկայության դեպքում),
դ. այն փաստաթղթի նշագիրը և անվանումը, որին համապատասխան արտադրված է արտադրանքը (ստանդարտը, կազմակերպության ստանդարտը, տեխնիկական պայմանները կամ այլ փաստաթուղթ) (առկայության դեպքում),
ե. սերտիֆիկացման օբյեկտի անվանումը (սերիական թողարկում, խմբաքանակ կամ եզակի արտադրանք): Սերիական թողարկման արտադրանքի համար կատարվում է «սերիական թողարկում» գրառումը: Արտադրանքի խմբաքանակի համար նշվում է խմբաքանակի չափը, եզակի արտադրանքի համար` արտադրանքի գործարանային համարը: Արտադրանքի խմբաքանակի և եզակի արտադրանքի համար նշվում են արտադրանքի խմբաքանակը (ներառյալ` չափը) կամ եզակի արտադրանքը նույնականացնող ապրանքաուղեկից փաստաթղթերի վավերապայմանները,
զ. GTIN (Global Trade Item Number, առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը) (հայտատուի ցանկությամբ).
8) արտադրանքի ծածկագիրը (ծածկագրերը)` Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան.
9) Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգը հաստատող այն իրավական ակտի համարը, ընդունման տարեթիվը և ամսաթիվը, որի պահանջներին համապատասխանության նպատակով կատարվել է սերտիֆիկացումը.
10) Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները, ներառյալ`
ա. հետազոտությունների (փորձարկումների) և չափումների (սերտիֆիկացման սխեմայով նախատեսված դեպքերում) արձանագրությունները` նշելով ազգային ռեեստրում ներառված հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի համարը, ամսաթիվը, անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը,
բ. արտադրության վիճակի վերլուծության ակտը (սերտիֆիկացման սխեմայով նախատեսված դեպքերում) նշելով համարը, ամսաթիվը, սերտիֆիկացման մարմնի անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը, ինչպես նաև այն ստորագրող փորձագետի (փորձագետ-աուդիտորի) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում),
գ. կառավարման համակարգի սերտիֆիկատը (սերտիֆիկացման սխեմայով նախատեսված դեպքերում)` նշելով համարը, ամսաթիվը, կառավարման համակարգի սերտիֆիկատ տրամադրած` կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը (հավատարմագրման մասին գրառման եզակի համարը` առկայության դեպքում),
դ. արտադրանքի նախագծի հետազոտության վերաբերյալ եզրակացությունը (սերտիֆիկացման սխեմայով նախատեսված դեպքերում)` նշելով համարը, ամսաթիվը, արտադրանքի նախագծի հետազոտության վերաբերյալ եզրակացությունը տրամադրած կազմակերպության անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը,
ե. արտադրանքի տեսակի հետազոտության վերաբերյալ եզրակացությունը (սերտիֆիկացման ընթացակարգով (սխեմայով) նախատեսված դեպքերում)` նշելով համարը, ամսաթիվը, արտադրանքի տեսակի հետազոտության վերաբերյալ եզրակացությունը տրամադրած փորձարկման լաբորատորիայի անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը,
զ. որպես Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության ապացույց հայտատուի կողմից տրամադրված այլ փաստաթղթերը (առկայության դեպքում).
11) սերտիֆիկացման ընթացակարգի (սխեմայի) վերաբերյալ տեղեկությունները.
12) որպես լրացուցիչ տեղեկատվություն` համապատասխանության սերտիֆիկատում ներկայացված տեղեկությունները`
ա. միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում` ազգային (պետական) ստանդարտների ցանկում ներառված այն ստանդարտի նշագիրը և անվանումը, որի կիրառման արդյունքում կամավոր հիմունքով ապահովվում է Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը, կամ բաժինների (կետերի, ենթակետերի) նշագիրը և այդպիսի ստանդարտի անվանումը, եթե տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը կարող է ապահովվել այդ ստանդարտի առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ամբողջական ստանդարտի կիրառմամբ (դրանց կիրառման դեպքում),
բ. այլ ստանդարտների և փաստաթղթերի նշագրերը և անվանումները (դրանց կիրառման դեպքում),
գ. արտադրանքի պահպանման պայմանները և ժամկետը (Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում),
դ. արտադրանքի պիտանելիության ժամկետը կամ ռեսուրսը (Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում),
ե. փոխարինման ենթակա համապատասխանության սերտիֆիկատի գրանցման համարը և գրանցման ամսաթիվը` կատարելով «տրված է փոխարեն» գրառումը (համապատասխանության սերտիֆիկատի փոխարինման դեպքում),
զ. համապատասխանության գնահատման նպատակով Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք որպես նմուշներ (փորձանմուշներ) ներմուծված արտադրանքի նկատմամբ մաքսային հայտարարագրի կամ մաքսային հայտարարագրման ժամանակ ձևակերպվող այլ փաստաթղթի գրանցման համարը կամ նմուշների (փորձանմուշների) ընտրությանը կամ ներմուծմանը վերաբերող այլ տեղեկատվություն (հայտատուի ցանկությամբ),
է. տեղեկություններ սերտիֆիկացված արտադրանքի պարբերական հսկողություն անցկացնելու մասին (այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգով (Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով և սերտիֆիկացման ընթացակարգով (սխեմայով) նախատեսվում է նման գնահատման անցկացում)` նշելով իրականացման պարբերականությունն ու ժամկետները (տեղեկատվություն անցկացման ժամկետների փոփոխության մասին), սերտիֆիկացված արտադրանքի պարբերական հսկողության անցկացումը հաստատող փաստաթղթերի մանրամասները (մուտքագրվում են այս գնահատումն իրականացնող սերտիֆիկացման մարմինների կողմից),
ը. տեղեկություններ արտադրանքի սերտիֆիկացման աշխատանքների անցկացման համար գրանցված հայտի մասին (հայտի գրանցման ամսաթիվը և համարը),
թ. տեղեկություններ հայտատուի կողմից այլ հավատարմագրված սերտիֆիկացման մարմնի հետ սերիական արտադրանքի համար տրված համապատասխանության սերտիֆիկատի փոխանցման մասին պայմանագիր կնքելու, ներառյալ` սերտիֆիկացված արտադրանքի նկատմամբ պարբերական հսկողություն իրականացնելու գործառույթի փոխանցման մասին` նշելով այլ հավատարմագրված սերտիֆիկացման մարմնի անվանումը, գրանցման համարը, պայմանագրի համարն ու ամսաթիվը),
ժ. այլ տեղեկություններ (առկայության դեպքում).
13) համապատասխանության սերտիֆիկատի գործողության կարգավիճակը, համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու դեպքում` համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու ամսաթիվը, համարը, հիմքը և ժամկետը (կասեցման դեպքում).
14) համապատասխանության սերտիֆիկատի հավելվածի (հավելվածների) վերաբերյալ տեղեկությունները (հավելվածի ձևաթղթի տպագրական համարը, հավելվածի էջերի քանակը (չի պահանջվում այն դեպքում, երբ համապատասխանության սերտիֆիկատը ձևակերպված է էլեկտրոնային եղանակով), ինչպես նաև հավելվածի մեջ պարունակվող տեղեկատվությունը (հավելվածի առկայության դեպքում).
15) տրված համապատասխանության սերտիֆիկատի կրկնօրինակի ձևաթղթի համարը և տրման ամսաթիվը (համապատասխանության սերտիֆիկատի կրկնօրինակի տրման դեպքում):
8. Համապատասխանության հայտարարագրի վերաբերյալ հետևյալ տեղեկություններն էլեկտրոնային գրառման ձևով ներառվում են ազգային ռեեստրում`
1) համապատասխանության հայտարարագրի գրանցման համարը և գրանցման ամսաթիվը, գործողության ժամկետը (այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգով սահմանված չէ գործողության ժամկետը, գրառում չի կատարվում).
2) հայտատուի լրիվ անվանումը (այսուհետ` հայտատու կազմակերպություն)` իրավաբանական անձի համար` վերջինիս գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն) և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են), իսկ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար` ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են), ինչպես նաև հայտատուի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) այն համարը, որը տրվում է իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի պետական գրանցման ժամանակ, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
3) հայտատու կազմակերպության ղեկավարի կամ հայտատու կազմակերպության այն անձի պաշտոնը, ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), որը լիազորված է համապատասխանության հայտարարագիր ընդունելու համար (նշելով լիազորող փաստաթղթի անվանումն ու վավերապայմանները): Եթե հայտատուն որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ է, ապա տվյալ տեղեկատվությունը չի նշվում.
4) համապատասխանության հայտարարագիրը գրանցած սերտիֆիկացման մարմնի լրիվ անվանումը, վերջինիս գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն), ինչպես նաև գործունեության իրականացման վայրի հասցեն (եթե հասցեները տարբերվում են), համապատասխանության հայտարարագիրը գրանցած լիազորված մարմնի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն կամ լրիվ անվանումը, գտնվելու վայրը, ինչպես նաև հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
5) արտադրանքի վերաբերյալ տեղեկությունները, ներառյալ`
ա. արտադրողի լրիվ անվանումը` իրավաբանական անձի և արտադրանքն արտադրող մասնաճյուղերի համար` վերջինիս գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն) և արտադրանքի արտադրման գործունեություն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են), իսկ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար` ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և արտադրանքի արտադրման գործունեություն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են), Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտադրված արտադրանքի պատրաստման գործունեություն իրականացնելու վայրի թվային նույնականացուցիչ (GLN (Global Location Number, տեղադիրքի գլոբալ համար) կամ այլ նույնականացուցիչ) (հայտատուի ցանկությամբ),
բ. արտադրանքի նշագիրն ու անվանումը (Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում) կամ արտադրողի կողմից արտադրանքին տրված մեկ այլ պայմանական նշագիր (առկայության դեպքում),
գ. արտադրանքի անունը (Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում) (առկայության դեպքում),
դ. արտադրանքի վերաբերյալ այնպիսի տեղեկություններ, որոնցով ապահովվում է նույնականացումը (առկայության դեպքում),
ե. այն փաստաթղթի նշագիրը և անվանումը, որին համապատասխան արտադրված է արտադրանքը (ստանդարտը, կազմակերպության ստանդարտը, տեխնիկական պայմանները կամ այլ փաստաթուղթ) (առկայության դեպքում),
զ. արտադրանքի ծածկագիրը (ծածկագրերը)` Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան,
է. GTIN (Global Trade Item Number, առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը) (հայտատուի ցանկությամբ),
ը. հայտարարագրման օբյեկտի անվանումը (սերիական թողարկում, խմբաքանակ կամ եզակի արտադրանք): Սերիական թողարկման արտադրանքի համար կատարվում է «սերիական թողարկում» գրառումը: Արտադրանքի խմբաքանակի համար նշվում է խմբաքանակի չափը, եզակի արտադրանքի համար` արտադրանքի գործարանային համարը: Արտադրանքի խմբաքանակի և եզակի արտադրանքի համար նշվում են արտադրանքի խմբաքանակը, չափը կամ եզակի արտադրանքը նույնականացնող ապրանքաուղեկից փաստաթղթերի վավերապայմանները.
6) Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգը հաստատող այն իրավական ակտի համարը, ընդունման տարեթիվը և ամսաթիվը, որի պահանջներին համապատասխանության նպատակով կատարվել է հայտարարագրումը.
7) Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները`
ա. հետազոտությունների (փորձարկումների) և չափումների (համապատասխանության հայտարարագրման սխեմայով նախատեսված դեպքերում) արձանագրությունները` նշելով փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) համարը, ամսաթիվը, անվանումը, հավատարմագրման վկայագրի (առկայության դեպքում) գրանցման համարը,
բ. կառավարման համակարգի սերտիֆիկատը (համապատասխանության հայտարարագրման սխեմայով նախատեսված դեպքերում)` նշելով ամսաթիվը, համարը, կառավարման համակարգի սերտիֆիկատ տրամադրած` կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը (հավատարմագրման մասին գրառման եզակի համարը` առկայության դեպքում),
գ. որպես տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության ապացույց` հայտատուի կողմից տրամադրված այլ փաստաթղթեր (առկայության դեպքում).
8) համապատասխանության հայտարարագրման սխեմայի վերաբերյալ տեղեկությունները.
9) որպես լրացուցիչ տեղեկատվություն` համապատասխանության հայտարարագրում ներկայացված տեղեկությունները`
ա. միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում` ազգային (պետական) ստանդարտների ցանկում ներառված ստանդարտի նշագիրը և անվանումը, որոնց կիրառման արդյունքում կամավոր հիմունքով ապահովվում է տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը, կամ բաժինների (կետերի, ենթակետերի) նշագիրը և այդպիսի ստանդարտի անվանումը, եթե տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը կարող է ապահովվել այդ ստանդարտի առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ամբողջական ստանդարտի կիրառմամբ (դրանց կիրառման դեպքում),
բ. այլ ստանդարտների և փաստաթղթերի նշագրերն ու անվանումները (դրանց կիրառման դեպքում),
գ. արտադրանքի պահպանման պայմանները և ժամկետը (Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում),
դ. արտադրանքի պիտանելիության ժամկետը կամ ռեսուրսը (Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում),
ե. փոխարինման ենթակա համապատասխանության հայտարարագրի գրանցման համարը և գրանցման ամսաթիվը` կատարելով «տրված է փոխարեն» գրառումը (համապատասխանության հայտարարագրի փոխարինման դեպքում),
զ. համապատասխանության գնահատման նպատակով Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք որպես նմուշներ (փորձանմուշներ) ներմուծված արտադրանքի նկատմամբ մաքսային հայտարարագրի կամ մաքսային հայտարարագրման ժամանակ ձևակերպվող այլ փաստաթղթի գրանցման համարը կամ նմուշների (փորձանմուշների) ընտրությանը կամ ներմուծմանը վերաբերող այլ տեղեկատվություն (հայտատուի ցանկությամբ).
է. այլ տեղեկություններ (առկայության դեպքում).
10) համապատասխանության հայտարարագրի գործողության կարգավիճակը, համապատասխանության հայտարարագրի գործողությունը կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու դեպքում` համապատասխանության հայտարարագրի գործողությունը կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու ամսաթիվը, համարը, հիմքը և ժամկետը (կասեցման դեպքում).
11) տեղեկություններ` համապատասխանության հայտարարագրի հավելվածի (հավելվածների) վերաբերյալ (հավելվածի էջերի քանակը), ինչպես նաև հավելվածի մեջ պարունակվող տեղեկատվությունը (հավելվածի առկայության դեպքում):
9. Հավատարմագրված ՀԳՄ-ի տրամադրած և գրանցած համապատասխանության գնահատման փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է ԱՐՄՆԱԲ համապատասխանության սերտիֆիկատ տրամադրելուց և համապատասխանության հայտարարագիր գրանցելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:
10. ԱՐՄՆԱԲ-ը 3 աշխատանքային օրվա ընթացքում ազգային ռեեստրում ներառում է ՀԳՄ-ի կողմից տրամադրած համապատասխանության սերտիֆիկատների և գրանցած համապատասխանության հայտարարագրերի վերաբերյալ տեղեկատվությունը:
11. Ռեեստրում տեղադրվում է օպտիկապես ընթերցվող մատրիցային ծածկագիր (QR-ծածկագիր)` նախատեսված տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի ազգային ռեեստրում համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի մասին էլեկտրոնային գրառմանն արագ անցնելու համար:
12. Ռեեստրում պարունակվող տեղեկությունները բաց են և հանրությանը հասանելի` բացառությամբ 7-րդ կետի 12-րդ ենթակետի «է», «ը», «թ» պարբերություններով սահմանված տեղեկատվության:
13. Ազգային տեխնիկական կանոնակարգման համապատասխան ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը համապատասխանության գնահատման փաստաթղթերի անհամապատասխանության կամ համապատասխանության հայտարարագրով կամ սերտիֆիկատով շրջանառվող տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանք հայտնաբերելու դեպքում համապատասխանության գնահատման փաստաթղթի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին միջնորդագիր է ներկայացնում համապատասխանաբար հայտատուին և ԱՐՄՆԱԲ-ին կամ սերտիֆիկացման մարմնին և ԱՐՄՆԱԲ-ին` օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան միջոցառումներ իրականացնելու և համապատասխանաբար ազգային ռեեստրում դրա գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ տեղեկություն ներառելու նպատակով:
3. ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐԱԾ, ԳՐԱՆՑՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՌԵԵՍՏՐ
14. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգման ոլորտի շրջանակներում հավատարմագրված ՀԳՄ-ի տրամադրած համապատասխանության սերտիֆիկատների և գրանցած համապատասխանության հայտարարագրերի վերաբերյալ տեղեկությունների փոխանցումը ԱՐՄՆԱԲ-ի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով իրականացվում է ավտոմատ ռեժիմով` միասնական ռեեստրի ազգային մասեր այդ տեղեկությունները մուտքագրելու կամ դրանք փոփոխելու դեպքում:
15. Միասնական ռեեստրի ձևավորումն ու վարումն իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սույն կարգի 16-19-րդ կետերում նշված միասնական ռեեստրի ազգային մասից վերցված և ԱՐՄՆԱԲ-ի կողմից էլեկտրոնային եղանակով Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացվող տեղեկությունների հիման վրա:
16. Միասնական ռեեստրի ձևավորումն ու վարումը ներառում է համապատասխանության սերտիֆիկատների, համապատասխանության հայտարարագրերի, դրանց գործողությունը կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու վերաբերյալ տեղեկություններ ստանալը, տեղեկությունները միասնական ռեեստրում ներառելը, ինչպես նաև տեղեկատվական պորտալում ավտոմատ ռեժիմով դրանք հրապարակելը:
17. Համապատասխանության սերտիֆիկատի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները ներառվում են միասնական ռեեստրի ազգային մասում էլեկտրոնային գրառման ձևով`
1) համապատասխանության սերտիֆիկատի գրանցման համարը և ամսաթիվը, գործողության ժամկետը (այն դեպքում, երբ Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված չէ գործողության ժամկետը, գրառում չի կատարվում), ինչպես նաև այն ձևաթղթի տպագրական համարը, որի վրա ձևակերպված է համապատասխանության սերտիֆիկատը (չի պահանջվում այն դեպքում, երբ համապատասխանության սերտիֆիկատը ձևակերպված է էլեկտրոնային եղանակով).
2) հայտատուի լրիվ անվանումը` իրավաբանական անձի համար` գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն) և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են), իսկ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար` ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են), ինչպես նաև հայտատուի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) այն համարը, որը տրվում է իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի պետական գրանցման ժամանակ, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
3) արտադրողի լրիվ անվանումը` իրավաբանական անձի և արտադրանքն արտադրող մասնաճյուղերի համար` գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն) և արտադրանքի արտադրման գործունեություն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են), իսկ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար` ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և արտադրանքի արտադրման գործունեություն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են).
4) համապատասխանության սերտիֆիկատ տրամադրած սերտիֆիկացման մարմնի լրիվ անվանումը, գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն), ինչպես նաև գործունեության իրականացման վայրի հասցեն (եթե հասցեները տարբերվում են), սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման վկայագրի գրանցման համարը և ամսաթիվը, ինչպես նաև հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
5) սերտիֆիկացման մարմնի ղեկավարի (լիազորված անձի) ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում).
6) սերտիֆիկացման մարմնի այն փորձագետի (փորձագետ-աուդիտորի) (փորձագետների (փորձագետների-աուդիտորների) ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), որն ստորագրել է համապատասխանության սերտիֆիկատը և թղթային կրիչի վրա ձևակերպված.
7) արտադրանքի վերաբերյալ տեղեկությունները, ներառյալ`
ա. արտադրանքի անվանումը և նշագիրը (Միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում) կամ արտադրողի կողմից արտադրանքին տրված մեկ այլ պայմանական նշագիր (առկայության դեպքում),
բ. արտադրանքի անունը (Միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում) (առկայության դեպքում),
գ. արտադրանքի վերաբերյալ այնպիսի տեղեկություններ, որոնցով ապահովվում է նույնականացումը (առկայության դեպքում),
դ. այն փաստաթղթի նշագիրը և անվանումը, որին համապատասխան արտադրված է արտադրանքը (ստանդարտը, կազմակերպության ստանդարտը, տեխնիկական պայմանները կամ այլ փաստաթուղթ) (առկայության դեպքում),
ե. սերտիֆիկացման օբյեկտի անվանումը (սերիական թողարկում, խմբաքանակ կամ եզակի արտադրանք): Սերիական թողարկման արտադրանքի համար կատարվում է «սերիական թողարկում» գրառումը: Արտադրանքի խմբաքանակի համար նշվում է խմբաքանակի չափը, եզակի արտադրանքի համար` արտադրանքի գործարանային համարը: Արտադրանքի խմբաքանակի և եզակի արտադրանքի համար նշվում են արտադրանքի խմբաքանակը, (այդ թվում` չափը) կամ եզակի արտադրանքը նույնականացնող ապրանքաուղեկից փաստաթղթերի վավերապայմանները.
8) արտադրանքի ծածկագիրը (ծածկագրերը)` Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան.
9) Միության այն տեխնիկական կանոնակարգի անվանումը և նշագիրը, որի պահանջներին համապատասխանության նպատակով կատարվել է սերտիֆիկացումը.
10) Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկություններ`
ա. հետազոտությունների (փորձարկումների) և չափումների (սերտիֆիկացման սխեմայով նախատեսված դեպքերում) արձանագրությունները` նշելով միասնական ռեեստրում ներառված հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի համարը, ամսաթիվը, անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը (հավատարմագրման մասին գրառման եզակի համարը` առկայության դեպքում),
բ. արտադրության վիճակի վերլուծության ակտը (սերտիֆիկացման սխեմայով նախատեսված դեպքերում) նշելով համարը, ամսաթիվը, սերտիֆիկացման մարմնի անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը (հավատարմագրման մասին գրառման եզակի համարը` առկայության դեպքում), ինչպես նաև այն ստորագրող փորձագետի (փորձագետ-աուդիտորի) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում),
գ. կառավարման համակարգի սերտիֆիկատը (սերտիֆիկացման սխեմայով նախատեսված դեպքերում)` նշելով համարը, ամսաթիվը, կառավարման համակարգի սերտիֆիկատ տրամադրած` կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը (հավատարմագրման մասին գրառման եզակի համարը` առկայության դեպքում),
դ. արտադրանքի նախագծի հետազոտության վերաբերյալ եզրակացությունը (սերտիֆիկացման սխեմայով նախատեսված դեպքերում)` նշելով համարը, ամսաթիվը, արտադրանքի նախագծի հետազոտության վերաբերյալ եզրակացությունը տրամադրած կազմակերպության անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը (հավատարմագրման մասին գրառման եզակի համարը` առկայության դեպքում),
ե. արտադրանքի տեսակի հետազոտության վերաբերյալ եզրակացությունը (սերտիֆիկացման սխեմայով նախատեսված դեպքերում)` նշելով համարը, ամսաթիվը, արտադրանքի տեսակի հետազոտության վերաբերյալ եզրակացությունը տրամադրած փորձարկման լաբորատորիայի անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը (հավատարմագրման մասին գրառման եզակի համարը` առկայության դեպքում),
զ. հայտատուի կողմից տրամադրված Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության ապացույց հանդիսացող այլ փաստաթղթերը (առկայության դեպքում).
11) սերտիֆիկացման սխեմայի վերաբերյալ տեղեկությունները.
12) որպես լրացուցիչ տեղեկատվություն` համապատասխանության սերտիֆիկատում ներկայացված տեղեկությունները`
ա. միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում` ազգային (պետական) ստանդարտների ցանկում ներառված այն ստանդարտի նշագիրը և անվանումը, որի կիրառման արդյունքում կամավոր հիմունքով ապահովվում է Միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը, կամ բաժինների (կետերի, ենթակետերի) նշագիրը և այդպիսի ստանդարտի անվանումը, եթե տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը կարող է ապահովվել ստանդարտի առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ամբողջական ստանդարտի կիրառմամբ (դրանց կիրառման դեպքում),
բ. այլ ստանդարտների և փաստաթղթերի նշագրերը և անվանումները (դրանց կիրառման դեպքում),
գ. արտադրանքի պահպանման պայմանները և ժամկետը (Միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում),
դ. արտադրանքի պիտանելիության ժամկետը կամ ռեսուրսը (Միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում),
ե. փոխարինման ենթակա համապատասխանության սերտիֆիկատի գրանցման համարը և գրանցման ամսաթիվը` կատարելով «տրված է փոխարեն» գրառումը (համապատասխանության սերտիֆիկատի փոխարինման դեպքում),
զ. հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցած` արտադրանքի ընտրված նմուշների (փորձանմուշների) պատրաստման օրվանից պատրաստվող սերիական թողարկվող արտադրանքի վրա համապատասխանության սերտիֆիկատի տարածման մասին տեղեկատվություն` նշելով արտադրանքի նմուշների (փորձանմուշների) պատրաստման ամսաթվի մասին տեղեկությունները (առկայության դեպքում),
է. արտադրողի (այդ թվում` օտարերկրյա արտադրողի) հետ կնքված այն պայմանագրի մասին տեղեկություններ, որով նախատեսվում է տեխնիկական կանոնակարգի պահանջներին մաքսային տարածք մատակարարվող արտադրանքի համապատասխանության ապահովումը և նշված պահանջներին տվյալ արտադրանքի անհամապատասխանության համար պատասխանատվությունը (արտադրողի կողմից լիազորված անձի համար),
ը. այլ տեղեկատվություն (առկայության դեպքում).
13) համապատասխանության սերտիֆիկատի գործողության կարգավիճակը, համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու դեպքում` համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու ամսաթիվը, համարը, հիմքը և ժամկետը (կասեցման դեպքում).
14) համապատասխանության սերտիֆիկատի հավելվածի (հավելվածների) վերաբերյալ տեղեկությունները (հավելվածի ձևաթղթի տպագրական համարը, հավելվածի էջերի քանակը (չի պահանջվում այն դեպքում, երբ համապատասխանության սերտիֆիկատը ձևակերպված է էլեկտրոնային եղանակով), ինչպես նաև հավելվածի մեջ պարունակվող տեղեկատվությունը (հավելվածի առկայության դեպքում).
15) տրված համապատասխանության սերտիֆիկատի կրկնօրինակի ձևաթղթի համարը և տրման ամսաթիվը (համապատասխանության սերտիֆիկատի կրկնօրինակի տրման դեպքում):
18. Համապատասխանության հայտարարագրի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները ներառվում են միասնական ռեեստրի ազգային մասում էլեկտրոնային գրառման ձևով`
1) համապատասխանության հայտարարագրի գրանցման համարը և գրանցման ամսաթիվը, գործողության ժամկետը (այն դեպքում, երբ Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված չէ գործողության ժամկետը, գրառում չի կատարվում).
2) հայտատուի լրիվ անվանումը (այսուհետ` հայտատու կազմակերպություն)` իրավաբանական անձի համար` գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն) և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են), իսկ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար` ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են), ինչպես նաև հայտատուի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) այն համարը, որը տրվում է իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի պետական գրանցման ժամանակ, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
3) հայտատու կազմակերպության ղեկավարի կամ հայտատու կազմակերպության այն անձի պաշտոնը, ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), որը լիազորված է համապատասխանության հայտարարագիր ընդունելու համար (նշելով լիազորող փաստաթղթի անվանումն ու վավերապայմանները): Եթե հայտատուն որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ է, ապա տվյալ տեղեկատվությունը չի նշվում.
4) համապատասխանության հայտարարագիրը գրանցած սերտիֆիկացման մարմնի լրիվ անվանումը, գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն), ինչպես նաև գործունեության իրականացման վայրի հասցեն (եթե հասցեները տարբերվում են), համապատասխանության հայտարարագիրը գրանցած լիազորված մարմնի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն կամ լրիվ անվանումը, գտնվելու վայրը, ինչպես նաև հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
5) արտադրանքի վերաբերյալ տեղեկությունները, ներառյալ`
ա. արտադրողի լրիվ անվանումը` իրավաբանական անձի և արտադրանքն արտադրող մասնաճյուղերի համար` գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն) և արտադրանքի արտադրման գործունեություն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են), իսկ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար` ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և արտադրանքի արտադրման գործունեություն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են),
բ. արտադրանքի նշագիրն ու անվանումը (Միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում) կամ արտադրողի կողմից արտադրանքին տրված մեկ այլ պայմանական նշագիր (առկայության դեպքում),
գ. արտադրանքի անվանումը (Միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում) (առկայության դեպքում),
դ. արտադրանքի վերաբերյալ այնպիսի տեղեկություններ, որոնցով ապահովվում է նույնականացումը (առկայության դեպքում),
ե. այն փաստաթղթի նշագիրը և անվանումը, որին համապատասխան արտադրված է արտադրանքը (ստանդարտը, կազմակերպության ստանդարտը, տեխնիկական պայմանները կամ այլ փաստաթուղթ) (առկայության դեպքում),
զ. արտադրանքի ծածկագիրը (ծածկագրերը)` Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան,
է. հայտարարագրման օբյեկտի անվանումը (սերիական թողարկում, խմբաքանակ կամ եզակի արտադրանք): Սերիական թողարկման արտադրանքի համար կատարվում է «սերիական թողարկում» գրառումը: Արտադրանքի խմբաքանակի համար նշվում է խմբաքանակի չափը, եզակի արտադրանքի համար` արտադրանքի գործարանային համարը: Արտադրանքի խմբաքանակի և եզակի արտադրանքի համար նշվում են արտադրանքի խմբաքանակը (այդ թվում` չափը) կամ եզակի արտադրանքը նույնականացնող ապրանքաուղեկից փաստաթղթերի վավերապայմանները.
6) այն տեխնիկական կանոնակարգի անվանումը և նշագիրը, որի պահանջներին համապատասխանության նպատակով կատարվել է հայտարարագրումը.
7) Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները, ներառյալ`
ա. հետազոտությունների (փորձարկումների) և չափումների (համապատասխանության հայտարարագրման սխեմայով նախատեսված դեպքերում) արձանագրությունները` նշելով փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) համարը (հավատարմագրման մասին գրառման եզակի համարը` առկայության դեպքում), ամսաթիվը, անվանումը, հավատարմագրման վկայագրի (առկայության դեպքում) գրանցման համարը,
բ. կառավարման համակարգի սերտիֆիկատը (համապատասխանության հայտարարագրման սխեմայով նախատեսված դեպքերում)` նշելով ամսաթիվը, համարը, կառավարման համակարգի սերտիֆիկատ տրամադրած` կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը (հավատարմագրման մասին գրառման եզակի համարը` առկայության դեպքում),
գ. որպես տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության ապացույց` հայտատուի կողմից տրամադրված այլ փաստաթղթեր (առկայության դեպքում).
8) համապատասխանության հայտարարագրման սխեմայի վերաբերյալ տեղեկությունները.
9) որպես լրացուցիչ տեղեկատվություն` համապատասխանության հայտարարագրում ներկայացված տեղեկությունները`
ա. միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում` ազգային (պետական) ստանդարտների ցանկում ներառված ստանդարտի նշագիրը և անվանումը, որոնց կիրառման արդյունքում կամավոր հիմունքով ապահովվում է տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը, կամ բաժինների (կետերի, ենթակետերի) նշագիրը և այդպիսի ստանդարտի անվանումը, եթե տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը կարող է ապահովվել ստանդարտի առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ամբողջական ստանդարտի կիրառմամբ (դրանց կիրառման դեպքում),
բ. այլ ստանդարտների և փաստաթղթերի նշագրերն ու անվանումները (դրանց կիրառման դեպքում),
գ. արտադրանքի պահպանման պայմանները և ժամկետը (Միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում),
դ. արտադրանքի պիտանելիության ժամկետը կամ ռեսուրսը (Միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում),
ե. փոխարինման ենթակա համապատասխանության հայտարարագրի գրանցման համարը և գրանցման ամսաթիվը` կատարելով «տրված է փոխարեն» գրառումը (համապատասխանության հայտարարագրի փոխարինման դեպքում),
զ. հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցած արտադրանքի ընտրված նմուշների (փորձանմուշների) պատրաստման օրվանից պատրաստվող սերիական թողարկվող արտադրանքի վրա համապատասխանության հայտարարագրի տարածման մասին տեղեկատվություն` նշելով տեղեկություններ (առկայության դեպքում) արտադրանքի նմուշների (փորձանմուշների) պատրաստման ամսաթվի մասին,
է. արտադրողի (այդ թվում` օտարերկրյա արտադրողի) հետ կնքված այն պայմանագրի մասին տեղեկություններ, որով նախատեսվում է Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին մաքսային տարածք մատակարարվող արտադրանքի համապատասխանության ապահովումը և նշված պահանջներին տվյալ արտադրանքի անհամապատասխանության համար պատասխանատվությունը (արտադրողի կողմից լիազորված անձի համար) այլ տեղեկատվություն (առկայության դեպքում).
10) համապատասխանության հայտարարագրի գործողության կարգավիճակը, համապատասխանության հայտարարագրի գործողությունը կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու դեպքում` համապատասխանության հայտարարագրի գործողությունը կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու ամսաթիվը, համարը, հիմքը և ժամկետը (կասեցման դեպքում).
11) տեղեկություններ` համապատասխանության հայտարարագրի հավելվածի (հավելվածների) վերաբերյալ (հավելվածի էջերի քանակը), ինչպես նաև հավելվածի մեջ պարունակվող տեղեկատվությունը (հավելվածի առկայության դեպքում):
19. Տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրի ազգային մասում ներառվում են նաև հետևյալ տեղեկությունները, որոնք չեն ներկայացվում Եվրասիական տնտեսական հանձնաժողով`
1) անդամ պետությունների տարածքներից դուրս արտադրված արտադրանքի պատրաստման գործունեություն իրականացնելու վայրի թվային նույնականացուցիչ (GLN (Global Location Number, տեղադիրքի գլոբալ համար) կամ այլ նույնականացուցիչ) (հայտատուի ցանկությամբ սերտիֆիկացման և հայտարարագրման դեպքում).
2) GTIN (Global Trade Item Number, առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը) (հայտատուի ցանկությամբ սերտիֆիկացման և հայտարարագրման դեպքում).
3) համապատասխանության հավաստման նպատակով միության մաքսային տարածք որպես նմուշներ (փորձանմուշներ) ներմուծված արտադրանքի նկատմամբ մաքսային հայտարարագրի կամ մաքսային հայտարարագրման ժամանակ ձևակերպվող այլ փաստաթղթի գրանցման համարը կամ նմուշների (փորձանմուշների) ընտրությանը կամ ներմուծմանը վերաբերող այլ տեղեկատվություն (հայտատուի ցանկությամբ սերտիֆիկացման և հայտարարագրման դեպքում).
4) տեղեկություններ սերտիֆիկացված արտադրանքի պարբերական հսկողություն անցկացնելու մասին (այն դեպքում, երբ Միության տեխնիկական կանոնակարգով (Միության տեխնիկական կանոնակարգերով) և սերտիֆիկացման սխեմայով նախատեսվում է նման գնահատման անցկացում` նշելով իրականացման պարբերականությունն ու ժամկետները (տեղեկատվություն անցկացման ժամկետների փոփոխության մասին), սերտիֆիկացված արտադրանքի պարբերական հսկողության անցկացումը հաստատող փաստաթղթերի մանրամասները (մուտքագրվում են այս գնահատումն իրականացնող սերտիֆիկացման մարմինների կողմից).
5) տեղեկություններ արտադրանքի սերտիֆիկացման աշխատանքների անցկացման համար գրանցված հայտի մասին (հայտի գրանցման ամսաթիվը և համարը).
6) տեղեկություններ հայտատուի կողմից այլ հավատարմագրված սերտիֆիկացման մարմնի հետ սերիական արտադրանքի համար տրված համապատասխանության սերտիֆիկատի փոխանցման մասին պայմանագիր կնքելու, այդ թվում` սերտիֆիկացված արտադրանքի նկատմամբ պարբերական հսկողություն իրականացնելու գործառույթի փոխանցման մասին` նշելով այլ հավատարմագրված սերտիֆիկացման մարմնի անվանումը, գրանցման համարը, պայմանագրի համարն ու ամսաթիվը):
20. Հավատարմագրված ՀԳՄ-ի տրամադրած և գրանցած համապատասխանության գնահատման փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է ԱՐՄՆԱԲ համապատասխանության սերտիֆիկատ տրամադրելուց և համապատասխանության հայտարարագիր գրանցելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:
21. ԱՐՄՆԱԲ-ը 3 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան ռեեստրներում ներառում է ՀԳՄ-ի կողմից տրամադրած համապատասխանության սերտիֆիկատների և գրանցած համապատասխանության հայտարարագրերի վերաբերյալ տեղեկատվությունը:
22. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգման համապատասխան ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը համապատասխանության գնահատման փաստաթղթերի անհամապատասխանության կամ համապատասխանության հայտարարագրով կամ սերտիֆիկատով շրջանառվող միասնական տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանք հայտնաբերելու դեպքում համապատասխանության գնահատման փաստաթղթի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին միջնորդագիր է ներկայացնում համապատասխանաբար հայտատուին և ԱՐՄՆԱԲ-ին կամ սերտիֆիկացման մարմնին և ԱՐՄՆԱԲ-ին` օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան միջոցառումներ իրականացնելու և համապատասխանաբար միասնական ռեեստրի ազգային մասում դրա գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ տեղեկություն ներառելու նպատակով:
23. Միասնական ռեեստրի ազգային մասում տեղադրվում է օպտիկապես ընթերցվող մատրիցային ծածկագիր (QR-ծածկագիր)` նախատեսված տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրի ազգային մասում համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի մասին էլեկտրոնային գրառմանն արագ անցնելու համար:
24. Ռեեստրում պարունակվող տեղեկությունները բաց են և հանրությանը հասանելի` բացառությամբ 16-րդ կետի 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված տեղեկատվության:
Պաշտոնական հրապարակման օրը` 15 նոյեմբերի 2024 թվական: