041.0216.200301
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 մարտի 2001 թվականի N 216
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության ներդրումային ծրագրի ուսումնասիրման և իրականացման նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով հետևյալ կազմով`
Ա. Մանուկյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (հանձնաժողովի
նախագահ)
Ե. Զախարյան - ՀՀ պետական եկամուտների նախարար
Վ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Դ. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարար
Դ. Վարդանյան - ՀՀ պետական գույքի կառավարման նախարար
Ս. Սարգսյան - «ԱրմենԹել» ՀՁ» ՓԲԸ-ի վերստուգող հանձնաժողովի
անդամ
(կազմը խմբ. 08.05.01 թիվ 356, 07.08.01 թիվ 588 որոշումներ)
i
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` մինչև 2001 թվականի ապրիլի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն`
ա) 1998 թվականի մարտից մինչև 2001 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության ներդրումային ծրագրով նախատեսված և կատարված աշխատանքների ուսումնասիրման վերաբերյալ.
բ) 2001 թվականի մարտից մինչև 2004 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվելիք ներդրումների նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ:
(2-րդ կետը փոփ. 28.03.01 թիվ 236 որոշում)