Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 743-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈ ...

 

 

ԻՐՏԵԿ  Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:   

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 նոյեմբերի 2024 թվականի N 1024-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 743-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 3-րդ մասով, 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ` նախարարություն) կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունը`

1) նախարարության կառուցվածքում ստեղծել նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող` ծրագրերի գնահատման և ներքին աուդիտի քաղաքականության վարչություն:

2. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 743-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

i

1) հավելվածի 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13.1-րդ ենթակետով`

«13.1) բյուջետային ծրագրի գնահատումը.».

i

2) հավելվածի 11-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժբ» պարբերությամբ`

«ժբ. բյուջետային ծրագրերի և միջոցառումների արդյունավետությունն ու արդյունքայնությունը բացահայտելու նպատակով այդ ծրագրերի և միջոցառումների համակարգված, օբյեկտիվ և բազմակողմանի վերլուծության ապահովումը.».

3) հավելվածի 32-րդ կետում`

i

ա. 26-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 27-րդ ենթակետով`

«27) Ծրագրերի գնահատման և ներքին աուդիտի քաղաքականության վարչություն:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. նոյեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.11.2024
N 1024-Լ
Որոշում