ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
14 նոյեմբերի 2024 թվականի N 14-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի ԹԻՎ 06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
41. Փորձարարական արտամղումներին (բացթողումներին) ներկայացվող ընդհանուր պահանջներն են.
1) ջրի ծախսի (մակարդակի իջեցման) տրված արժեքի դեպքում դրանց անընդհատությունը,
2) ջրի ծախսի կամ հորատանցքում ջրի մակարդակի իջեցման հաստատունությունը, անհրաժեշտության դեպքում արտամղումները կամ բացթողումները կատարվում են ջրի ծախսի տրված փոփոխական ռեժիմով (շահագործման պայմանների համապատասխան),
3) փորձարարական և դիտողական հորատանցքերում արտամղումների կամ բացթողումների ավարտին ջրի մակարդակի իջեցման կայունացումը, չափման հնարավոր սխալանքի հաշվառմամբ (մակարդակը պետք է կայունացվի սխալանքի հնարավոր չափը գերազանցող նիշում)` հետագա հաշվարկների անհրաժեշտ ճշգրտությունն ապահովելու նպատակով,
4) արտամղումների կամ բացթողումների ավարտին փորձարարական և դիտողական հորատանցքերում ջրի մակարդակի վերականգնման պարտադիր դիտարկումների իրականացումը,
5) արտամղված ջրի հեռացումը նմուշարկվող ջրատար հորիզոնի արտամղումների ազդեցության գոտի դրանց հետադարձ ներթափանցումը բացառող հեռավորությամբ,
6) հանքային ջրերի արտամղումների կամ բացթողումների, հատկապես տևական բնույթ կրող, ժամանակ շրջակա միջավայրի պահպանության նպատակով, սահմանված կարգով համաձայնեցված, համալիր միջոցառումների իրականացումը: Միևնույն ժամանակ նպատակահարմար է, որ արտամղվող հանքային ջրերը գործող հանգստյան գոտիների շրջանում ամբողջությամբ կամ մասնակի օգտագործվեն տեղական սպառողների կողմից:
42. Ստորերկրյա ջրերի շահագործական պաշարների բնական ջրային ռեսուրսներով ապահովվելու պայմաններում, անհրաժեշտ է իրականացնել ջրային հաշվեկշռի հետազոտություններ` ջրային հաշվեկշռի մուտքային և ելքային (ծախսային) տարրերի քանակական բնութագրերի ստացման նպատակով:
1) Ջրային հաշվեկշռի հետազոտությունների համալիրի կազմում ներառվում են մթնոլորտային տեղումների ներծծման (ինֆիլտրացիայի) ռեժիմի, ջրային մակերևույթից, ցամաքից և գրունտային ջրերի հայելուց գոլորշիացման, գետերի հուներից, մայրագծային (մայրուղային) և ոռոգման ջրանցքներից, ներմղման (տրանսսպիրացիայի), ներծծման (ֆիլտրացիայի), ոռոգման դաշտերից ներծծման, գետերի հուներում և աղբյուրային հոսքի տեսքով ստորերկրյա ջրերի բեռնաթափման, ստորերկրյա ջրերի ջրառման և այլ ուսումնասիրություններ:
2) Հաշվարկներում օգտագործվում են ուսումնասիրվող տարածքի ջրային հաշվեկշռի տարրերի վերաբերյալ դիտարկումների առկա բոլոր նյութերը: Եթե այդ տվյալները բավարար չեն, անհրաժեշտ է իրականացնել բնական հիդրոօդերևութաբանական դրության ուսումնասիրություններ, որոնց արդյունքները կարող են ուղղակիորեն օգտագործվել ստորերկրյա ջրերի սնուցման և բեռնաթափման քանակները որոշելու, ինչպես նաև նմանատիպ ֆիզիկական և աշխարհագրական պայմաններում իրականացված դիտարկումների նյութերի օգտագործման իրավաչափությունը (ընդունելի լինելը) հիմնավորելու նպատակով:
43. Որոնողահետախուզական աշխատանքների ընթացքում պետք է ստացվեն, ինչպես ըստ տարվա եղանակների ու բազմամյա ժամանակահատվածում ստորերկրյա ջրերի բնական ռեժիմը, այնպես էլ գործող ջրառման կառույցների և ջրիջեցնող սարքերի շրջանում` խախտված ռեժիմը բնութագրող տվյալներ, որոնք ստացվում են հատուկ կահավորված (դիտողական հորատանցքերով, ջրաչափական դիտակետերով, դիտարկման ցանցի միջոցով և ստորերկրյա ջրերի բնական ելքերով)` հետևյալ նպատակներով.
1) մակերևութային և ստորերկրյա ջրերի, ինչպես նաև տարբեր ջրատար հորիզոնների ստորերկրյա ջրերի փոխադարձ կապի պայմանների ճշգրտում,
2) համապատասխան պայմաններում` ըստ տարվա եղանակների ջրատար հորիզոնի բնական սնուցման քանակների (հիմնված մակարդակի տատանումների ամպլիտուդի և ապարների հագեցվածության վերաբերյալ (ոչ բավարար լինելու) տվյալների վրա) գնահատում,
3) փորձարարական, փորձարարաշահագործական արտամղումների և ջրառման կառույցների շահագործման ընթացքում, ջրի մակարդակների իջեցման մեջ ուղղումներ (կարգաբերումներ) կատարելու նպատակով` մակարդակների բնական փոփոխությունների վերաբերյալ տվյալների ստացում,
4) վարարումների ազդեցությամբ կամ մթնոլորտային ճնշման փոփոխությամբ պայմանավորված ստորերկրյա ջրերի մակարդակների փոփոխության վերաբերյալ տվյալներով հաշվարկային ջրաերկրաբանական ցուցանիշների (պարամետրերի) (պիեզոհաղորդունակության կամ մակարդակահաղորդականության գործակիցների, բաժանարար թույլ ջրաթափանց շերտերի ֆիլտրացիայի գործակիցների և այլն) որոշում,
5) աղբյուրային հոսքի կամ հանքային ջրերի աղբյուրների սեզոնային և բազմամյա փոփոխությունների (եթե այդ աշխատանքները ներառված չեն հիդրոօդերևութաբանական հետազոտությունների համալիրում) որոշում,
6) տարվա ընթացքում և բազմամյա ժամանակահատվածում ստորերկրյա ջրերի որակի փոփոխության բնույթի ուսումնասիրում,
7) շահագործվող հանքային ջրերի հանքավայրերի լրահետախուզման ժամանակ նախքան փորձարարական աշխատանքների սկսելը հանքային ջրերի ջրառման քանակի և դրան համապատասխանող մակարդակի որոշում:
44. Ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի դեպքում` ստացիոնար (անշարժ) ռեժիմային դիտարկումները անհրաժեշտ է իրականացնել հետախուզական աշխատանքների սկզբից և ընդհանուր առմամբ դրանց տևողությունը պետք է լինի առնվազն 1 տարի:
45. Բոլոր դեպքերում, երբ ստորերկրյա ջրերի հետախուզական աշխատանքներն իրականացվում են գործող ջրառման կառույցներով տեղամասերում կամ շրջաններում, ջրաերկրաբանական ուսումնասիրությունները սկսում են դրանց շահագործման փորձի ուսումնասիրմամբ` հետևյալ նպատակներով.
1) գործող ջրառման կառույցներով, չհաստատված պաշարներով տեղամասերում ստորերկրյա ջրերի շահագործական պաշարների գնահատում կամ նախկինում հաստատված պաշարներով ջրառման կառույցներով տեղամասերի պաշարների վերագնահատում` Դասակարգման 30-րդ և 31-րդ կետերի պահանջներին համապատասխան:
2) նոր հետախուզվող հանքավայրերի պաշարների գնահատման ժամանակ, նմանատիպ ջրաերկրաբանական պայմաններով հանքավայրերի շահագործման փորձի օգտագործում,
3) գոյություն ունեցող և նոր հետախուզված ջրառների փոխադարձ ազդեցության, ինչպես նաև մակերևութային ջրային աղբյուրների, բնապահպանական և տվյալ շրջանի այլ բնական պայմանների վրա ստորերկրյա ջրերի ջրառի ազդեցության գնահատում:
46. Հետախուզման ժամանակ պետք է ստացվեն ստորերկրյա ջրերի որակի վերաբերյալ տեղեկատվություն` առաջադրված նպատակով դրանց օգտագործման հնարավորության գնահատման համար:
1) Ջրի քիմիական կազմի, մանրէաբանական և զգայարանական (օրգանոլեպտիկ) ցուցանիշների հետազոտման համար անհրաժեշտ, հանքային ստորերկրյա ջրերի դեպքում նաև գազի (ազատ և լուծված) նմուշների նմուշառումը իրականացվում է ինչպես տարբեր նշանակությամբ արտամղումների (բացթողումների), այնպես էլ գնահատվող և դրա հետ հարակից ջրատար հորիզոնների ստորերկրյա ջրերի, մակերևութային ջրհոսքերի ու ջրավազանների ռեժիմային դիտարկումների ժամանակ: Մանրազնին հետախուզվող տեղամասի սահմաններում հետախուզվող ջրատար հորիզոններից ջրի նմուշառում անհրաժեշտ է իրականացնել պաշարների գնահատման ժամանակ օգտագործվող բոլոր հորատանցքերից, ինչպես նաև ջրառման կառույցի ազդեցության գոտում գտնվող մյուս բոլոր փորվածքներից, աղբյուրներից և մակերևութային ջրհոսքերից (ջրավազաններից):
2) Ջրի, հանքային ստորերկրյա ջրերի դեպքում նաև գազի նմուշառման հաճախականությունը և դրանց քանակը որոշվում է հիդրոքիմիական պայմանների բարդությամբ: Հետազոտությունների քանակը և տեսակները, ինչպես նաև որոշման ենթակա բաղադրիչների ցանկը սահմանվում է կախված տեղամասի ջրաերկրաբանական ու հիդրոքիմիական պայմաններից և ստորերկրյա ջրերի նպատակային օգտագործումից`
ա. խմելու ջրերի դեպքում` ԳՕՍՏ 2874-82-ի ու ԳՕՍՏ 17.1.3.03.77-ի պահանջների խիստ պահպանմամբ.
բ. տեխնիկական ջրերի դեպքում` ջրօգտագործողների պահանջներին համապատասխան.
գ. հանքային ջրերի դեպքում` ԳՕՍՏ 13273-88 և ՕՍՏ 18-107-73 պահանջների խիստ պահպանմամբ.
դ. որպես մեթոդական ուղեցույց կարող է կիրառվել նախկին ԽՍՀՄ «Կենցաղային և խմելու ստորերկրյա ջրերի որոնման և հետախուզման ժամանակ քիմիական-անալիտիկ հետազոտությունների իրականացման ժամանակավոր մեթոդական ուղեցույց»-ը:
ե. բոլոր դեպքերում գնահատելով ստորերկրյա ջրերի կոռոզիոն ակտիվությունը:
3) Արտադրական, կենցաղային և այլ հոսքաջրերով, ինչպես նաև ագրոքիմիական գործընթացներում կիրառվող նյութերով ստորերկրյա ջրերի հնարավոր աղտոտման շրջաններում անհրաժեշտ է որոշել տվյալ շրջանը աղտոտող բնութագրական բաղադրիչները:
4) Հանքային ջրերի որակի ուսումնասիրվածության աստիճանը պետք է ապահովի դրա բուժիչ արժեքավորությունը որոշող ցուցանիշների ստացումը և հատկությունների բնութագրումը: Այդ նպատակով անհրաժեշտ է իրականացնել ջրի և դրանում պարունակվող գազի լրիվ ծրագրով քիմիական անալիզներ` այլ տեսակի (սպեկտրալային, ռադիոքիմիական) անալիզների համալիրով և որոշվեն տվյալ հանքավայրին բնորոշ առանձին և կենսաբանորեն ակտիվ բաղադրիչները (ռադոնի, օրգանական նյութերի և այլն): Առաջադրված նշանակությամբ ջրի օգտագործման հնարավորությունը սահմանափակող մանրէաբանական ցուցանիշները և վնասակար բաղադրիչները անհրաժեշտ է որոշել ոչ միայն խմելու, հանքային ստորերկրյա ջրերում, այլ նաև բուժական նպատակներով օգտագործվող ջրերի համար:
5) Ջրի նմուշառումը, նմուշների պահպանումը և տեղափոխումը պետք է իրականացվի ԳՕՍՏ 4979-49-ի և ԳՕՍՏ 18963-73-ի պահանջներին համապատասխան, իսկ քիմիական անալիզները` նաև առանձին քիմիական էլեմենտների պարունակությունների որոշման համար մշակված ստանդարտներով:
6) Անհրաժեշտ է իրականացնել նաև ջրի քիմիական կազմի անալիզների արդյունքների վերահսկողական (ներքին և արտաքին) աշխատանքներ, որոնք կարող են իրականացվել օգտագործելով այդ նպատակով մշակված մեթոդաբանությունները, մասնագիտական գրականությունը, ինչպես նաև «Ջրի որակի քիմիական անալիզների ներլաբորատորային հսկողության հրահանգ» փաստաթղթով սահմանված կարգավորումները:
7) Հանքային ջրերի գնահատման չափորոշիչները, տարանջատումը և անվանումը` ըստ ընդհանուր հանքայնացման, հատուկ բաղադրիչների և կազմի բերվում են ստորև.
._____________________________________________________________________.
|Հիմնական |Ջրերը | Հանքային ջրերի տեսակները |
|ցուցանիշները |որպես |________________________________________|
| |հանքային |Ցուցանիշի |Ջրի անվանումը |
| |դասա- |արժեքը | |
| |կարգելու | | |
| |համար | | |
| |անհրաժեշտ | | |
| |նորմաները | | |
| | | | |
|_________________|__________|___________|____________________________|
|Ընդհանուր |2.0* |2.0-5.0 |Թույլ հանքայնացված |
|հանքայնացում, գ/լ| |___________|____________________________|
| | |5.0-10.0 |Միջին հանքայնացված |
| | |___________|____________________________|
| | |10.0-35.0 |Ուժեղ հանքայնացված |
| | |___________|____________________________|
| | |35.0-150.0 |Աղայնացված |
| | |___________|____________________________|
| | |>150 |Խիստ աղայնացված |
|_________________|__________|___________|____________________________|
|Ազատ CO2-ի |0.5 |0.5-1.4 |Թույլ ածխաթթվային |
|պարունակություն | |___________|____________________________|
|(լուծված), գ/լ | |1.4-2.5 |Միջին ածխաթթվային |
| | |___________|____________________________|
| | |>2.5 |Ուժեղ ածխաթթվային |
| | | |(առանձնացված ազատ CO2 |
| | | |գազավորված) |
|_________________|__________|___________|____________________________|
|Ընդհանուր H2S-ի |10 |10-50 |Թույլ սուլֆիդային |
|պարունակություն | |___________|____________________________|
|(H2S+HS-), մգ/լ | |50-100 |Միջին սուլֆիդային |
| | |___________|____________________________|
| | |100-250 |Ուժեղ սուլֆիդային |
| | |___________|____________________________|
| | |250-500 |Շատ ուժեղ սուլֆիդային |
| | |___________|____________________________|
| | |>500 |Չափազանց ուժեղ սուլֆիդային |
| | | |(pH-ի արժեքից կախված |
| | | |սուլֆիդային ջրերի |
| | | |անվանումներում կատարվում են |
| | | |լրացուցիչ նշումներ. pH<6` |
| | | |ծծմբաջրածնային, pH=6.5-7.5` |
| | | |ծծմբաջրածնահիդրոսուլֆիդային,|
| | | |pH>7.5` հիդրոսուլֆիդային |
|_________________|__________|___________|____________________________|
|As-ի պարունակու- |0.7 |0.7-5.0 |Արսենային (արսենաջրածնային) |
|թյուն, մգ/լ | |___________|____________________________|
| | |5.0-10.0 |Ուժեղ արսենային |
| | | |(արսենաջրածնային) |
| | |___________|____________________________|
| | |>10 |Շատ ուժեղ արսենային |
| | | |(արսենաջրածնային) |
|_________________|__________|___________|____________________________|
|Պարունակություն |20 |20-40 |Երկաթային |
|Fe (Fe2++F3+), | |___________|____________________________|
|մգ/լ | |40-100 |Ուժեղ երկաթային |
| | |___________|____________________________|
| | |>100 |Շատ ուժեղ երկաթային |
|_________________|__________|___________|____________________________|
|Պարունակություն |25** |- |Բրոմային |
|Br, մգ/լ | | | |
|_________________|__________|___________|____________________________|
|Պարունակություն |5** |- |Յոդային |
|I, մգ/լ | | | |
|_________________|__________|___________|____________________________|
|Պարունակություն |50 |- |Սիլիցիումային |
|(H2 SiO3 -), մգ/լ| | | |
|_________________|__________|___________|____________________________|
|Ծավալային |(14 Մախեյի|5-20 (14-55|Շատ թույլ ռադոնային |
|ակտիվություն, Rn,|միավոր) |Մախեյի | |
|նԿի/լ | |միավոր) | |
| | |___________|____________________________|
| | |20-40 |Թույլ ռադոնային |
| | |(55-110 | |
| | |Մախեյի | |
| | |միավոր) | |
| | |___________|____________________________|
| | |40-200 |Միջին խտության ռադոնային |
| | |(110-550 | |
| | |Մախեյի | |
| | |միավոր) | |
| | |___________|____________________________|
| | |>200 (>550 |Բարձր ռադոնային |
| | |Մախեյի | |
| | |միավոր) | |
|_________________|__________|___________|____________________________|
|Ջրածնային ցուցիչ |- |<3.5 |Ուժեղ թթվային |
|(pH) | |___________|____________________________|
| | |3.5-5.5 |Թթվային |
| | |___________|____________________________|
| | |5.5-6.8 |Թույլ թթվային |
| | |___________|____________________________|
| | |6.8-7.2 |Չեզոք |
| | |___________|____________________________|
| | |7.2-8.5 |Թույլ հիմնային |
| | |___________|____________________________|
| | |>8.5 |Հիմնային |
|_________________|__________|___________|____________________________|
|Ջերմաստիճան, oC |- |<20 |Սառը |
| | |___________|____________________________|
| | |20-35 |Գոլ (թույլ ջերմային) |
| | |___________|____________________________|
| | |35-42 |Տաք (ջերմային) |
| | |___________|____________________________|
| | |>42 |Շատ տաք (բարձր ջերմային) |
._____________________________________________________________________.
ա. (*) հանքային ջրերին են դասվում նաև թույլ հանքայնացված (մինչև 2 գ/լ), դեղագործական ակտիվ բաղադրիչներ պարունակող ջրերը.
բ. (**) նշված պարունակությունները վերաբերում են նոսրացումից հետո նպատակային նշանակությամբ օգտագործման համար թույլատրելի հանքայնացմամբ ջրերին:
47. Ստորերկրյա խմելու և հանքային ջրերի որոնման և հետախուզման ժամանակ պետք է ստացվեն գնահատվող տարածքի սանիտարական պայմանները բնութագրող տվյալներ: Սանիտարական հետազոտությունները իրականացվում են նախագծային կազմակերպության և սանիտարահամաճարակային կայանի ներկայացուցիչների մասնակցությամբ և ներառում են ստորերկրյա ջրերի աղտոտման հնարավոր բոլոր օջախների և աղբյուրների տեսողական հայտնաբերումը ու նույնականացումը: Անհրաժեշտության դեպքում հորատվում են հատուկ հորատանցքեր` ստորերկրյա ջրերի աղտոտվածության բնույթն ու աստիճանը ուսումնասիրելու և աղտոտման շրջանները եզրագծելու համար:
1) Ստորերկրյա ջրերը աղտոտումից պաշտպանելու անհրաժեշտ միջոցառումները հիմնավորելու համար, սանիտարահամաճարակային կայանի համաձայնությամբ, կարող են իրականացվել ջրի և գրունտի հատուկ ֆիզիկաքիմիական ուսումնասիրություններ և ինդիկատորային փորձեր: Աշխատանքների կազմը, ծավալները և մեթոդաբանությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կախված է աղտոտման բնույթից և լուծվող խնդրի նպատակային նշանակությունից:
48. Հանքային ջրերի հանքավայրերի հետախուզման ժամանակ պետք է ստացվեն ընդերքի և շրջակա միջավայրի պահպանության նպատակով անհրաժեշտ միջոցառումների մշակման համար բավարար տվյալներ` կախված օգտագործված ջրերի հեռացման մեթոդից: Օգտագործված ջրերը ստորգետնյա միջավայր հեռացնելու դեպքում անհրաժեշտ է գնահատել ջրատար հորիզոնների և ջրակլանող հորիզոնի ջրապարունակ ապարների հետ դրանց համատեղելիությունը:
1) Բոլոր դեպքերում օգտագործված ջրերի հեռացման առաջարկվող մեթոդը և վայրը (տեղը) պետք է համաձայնեցնել պետական լիազոր մարմինների հետ:
49. Հետախուզական աշխատանքների ընթացքում պետք է ուսումնասիրել հանքավայրում (տեղամասում) ջրառման կառույցի շինարարության և դրա շահագործման նախագծի կազմման համար անհրաժեշտ ինժեներաերկրաբանական (սողանքների առկայություն, թույլ և նստող հողեր, ափերի ողողաքայքայում և վերամշակում (փոփոխություն) և այլն) պայմանները և ստանալ շահագործական հորատանցքերով բացվող ապարների կայունությունը բնութագրող տվյալներ:
1) Հանքային ջրերի հանքավայրերի դեպքում նաև պետք է որոշվեն ապագա ընկերությանը (սանիտարահանգստյան կազմակերպությանը) խմելու ջրով ապահովելու հնարավոր աղբյուրները:
5. ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՑՈՒՄԸ ԸՍՏ ԵՐԿՐԱԲԱՆԱՋՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ
50. Ստորերկրյա ջրերի շահագործական պաշարները, Դասակարգման համաձայն, ըստ երկրաբանական և ջրաերկրաբանական հետախուզվածության աստիճանի ստորաբաժանվում են հետախուզված` A, B, C1 և նախնական գնահատված` C2, կարգերի:
51. Ստորերկրյա ջրերի շահագործական պաշարների առանձնացումն իրականացվում է ընդերքօգտագործման նպատակով տրամադրված ընդերքի մասերի սահմաններում` հետախուզական աշխատանքների արդյունքներով կամ գործող ջրառման կառույցների շահագործման տվյալներով, ինչպես նաև ստորերկրյա ջրերի հանքավայրերի (տեղամասերի) շահագործական պաշարների վերագնահատման ժամանակ:
52. Ընդերքի մասերում և հանքավայրերում (տեղամասերում) A, B, C1 և C2 կարգերի պաշարների առանձնացման համար հիմք են հանդիսանում.
1) ընդերքի մասի կամ հանքավայրի (տեղամասերի) երկրաբանական կառուցվածքի և ջրաերկրաբանական պայմանների, ինչպես նաև ընդերքի մասի կամ հանքավայրի (տեղամասերի) ներառող տարածքի ընդհանուր տարածաշրջանային երկրաբանական և ջրաերկրաբանական ուսումնասիրվածության աստիճանը.
2) նպատակային ջրատար ստորաբաժանումների ստորերկրյա ջրերի որակի ուսումնասիրվածության աստիճանը` ըստ կատարված անալիզների քանակի և նմուշառման կետերի տարածական տեղաբաշխման հաշվառմամբ` անալիզներով որոշված նորմավորվող ցուցանիշների թվաքանակի, իսկ տեխնիկական ստորերկրյա ջրերի համար` ըստ անալիզների քանակի և տեխնիկական պայմաններով սահմանված ցուցանիշների քանակի.
3) երկրաէկոլոգիական իրավիճակը, մասնավորապես նախագծային ջրահան կառույցների սանիտարական (լեռնասանիտարական) պաշտպանության գոտիների և շրջանների ստեղծման հնարավորությունը` գործող պահանջների հաշվառմամբ կամ ստորերկրյա ջրերի արդյունահանման համար գործող ջրառման կառույցների այդպիսի գոտիները և դրանց վիճակը.
4) ստորերկրյա ջրերի պաշարների հաշվարկի արժանահավատությունն ու հուսալիությունը որոշող ջրաերկրաբանական պարամետրերի և այլ ցուցանիշների ուսումնասիրվածության աստիճանը.
5) ստորերկրյա ջրային պաշարների ձևավորման սնող աղբյուրների ուսումնասիրվածության աստիճանը և գնահատման արժանահավատությունը.
6) ընդերքի մասերի կամ նախկինում գնահատված և հետախուզված հանքավայրերի (տեղամասերի) սահմաններում գործող ջրհան կառույցների առկայությունը և դրանց աշխատանքի տևողությունը.
7) գործող ջրառման կառույցներով ընդերքի մասերում ստորերկրյա ջրերի մոնիտորինգի համակարգի առկայությունը և նման մոնիտորինգի իրականացման արդյունքում ստացված տվյալների տեղեկատվականության աստիճանը:
53. A կարգի պաշարներ առանձնացվում են գոյություն ունեցող շահագործական, հետախուզական փորվածքներով (ջրհան կառույցներով), աղբյուրներով, տևական ժամանակ (երեք և ավելի տարի) ստորերկրյա ջրերի արդյունահանման ընդերքի մասերում կամ հանքավայրերում (տեղամասերում): A կարգի պաշարների առանձնացման համար պետք է բավարարվեն հետևյալ պահանջները.
1) արժանահավատորեն ուսումնասիրվել են ընդերքի մասի կամ հանքավայրի (տեղամասերի) և պաշարների ձևավորման հարակից գոտու երկրաբանական կառուցվածքը (այդ թվում` ջրատար հորիզոնների հզորությունը, կառուցվածքը և տեղադրման պայմանները, ջրերի մակարդակների դիրքը, ջուր պարունակող ապարների լիթոլոգիական կազմը, ճեղքածակոտկենությունը), ջրաերկրաբանական, ֆիզիկաաշխարհագրական (այդ թվում` ջրաբանական (հիդրոլոգիական)), ջրատնտեսական և էկոլոգիական պայմանները, ինչպես նաև այլ հանքավայրերի և ընդերքի մասերի վրա ստորերկրյա ջրերի ջրառման ազդեցությունը.
2) հավաստիորեն` շահագործման փորձով և ջրերի խմբային փորձարարական արտամղումների (ճնշումային ջրերի դեպքում` բացթողումների) տվյալներով, որոշվել են շահագործվող ջրատար հորիզոնների ջրաերկրաբանական պարամետրերն ու այդ պարամետրերի փոփոխության սահմանային արժեքները, տրվել է դրանց փոփոխությունների տարածական գնահատականը և այլ ջրհան կառույցների հետ փոխազդեցության պայմանները.
3) ըստ մակերեսի ու խորության (կտրվածքի) որոշվել են թույլ ջրաթափանց շերտերի դիրքը, դրանց հզորությունները և պարփակող ապարների ֆիլտրացիոն հատկությունները.
4) գնահատվող ջրատար հորիզոնների սնման պայմանները և մյուս հորիզոնների ու մակերևութային ջրերի հետ փոխադարձ կախվածության բնույթն ուսումնասիրված են ջրերի շահագործական պաշարները ձևավորող սնող աղբյուրների հավաստի քանակական գնահատման և ջրերի պաշարների հաշվարկի ժամանակ ընդունվող սահմանային պայմանների հիմնավորման համար բավարար մանրամասնությամբ.
5) ստորերկրյա ջրերի որակը ուսումնասիրվել է ջրհան կառույցների շահագործման ընթացքում կամ կատարվել են լրացուցիչ ուսումնասիրություններ` ըստ տնտեսության մեջ դրանց նպատակային օգտագործման պահանջներին (ստանդարտներին, տեխնիկական պայմաններին) համապատասխան բոլոր ցուցանիշների և ապացուցվել է, որ ջրօգտագործման հաշվարկային ժամկետում ստորերկրյա ջրերի կազմը կլինի կայուն կամ շահագործման ընթացքում կփոփոխվի թույլատրելի սահմաններում (ապացուցված է դրա փոփոխությունների օրինաչափությունների հաստատունությունը).
6) ջրերի հանքավայրերի շահագործման պայմաններն ուսումնասիրված են ջրերի հանքավայրի (տեղամասի) յուրացման նախագծի մշակման, այդ թվում` գործող ջրհան կառույցների և մակերևութային ջրաղբյուրների հիման վրա նախագծվող փորվածքների ազդեցության գնահատման համար անհրաժեշտ տվյալներն ապահովող մանրամասնությամբ, սահմանված է ջրհան կառույցներով ստորերկրյա ջրերի ջրառի ազդեցության աստիճանը շրջակա միջավայրի և ընդերքի վիճակի վրա.
7) ջրերի A կարգի շահագործական պաշարներին են վերագրվում շահագործական փորվածքների փաստացի ու հաշվարկային ջրածախսերի, հետախուզական փորվածքների տևական (երեք տարվա) խմբային փորձարարական արտամղումների (բացթողումների) փաստացի ու հաշվարկային ջրածախսերի, աղբյուրների տևական (առնվազն երեք) ռեժիմային դիտարկումների ջրածախսերի հիման վրա, իսկ պարզ ջրաերկրաբանական պայմաններում ջրերի շահագործական պաշարների լրացուցիչ հաշվարկը կատարված է փորձարկված հորատանցքերին հարակից նախագծային փորվածքների հաշվարկային ջրածախսերով (մ3/օր, լ/վ). Ընդ որում, պետք է պահպանվեն հետևյալ պայմանները.
ա. շահագործմանը հաջորդող ժամանակահատվածում` կանխատեսումային հաշվարկների տվյալների, այդ թվում մաթեմատիկական մոդելավորման մեթոդի կիրառման հիման վրա, ընդունված արտադրողականությունը պահպանելու հնարավորությունը,
բ. շահագործման եռամյա տևողության ընթացքում ստորերկրյա ջրերի որակը համապատասխանել է նորմավորվող ցուցանիշների սահմանված պահանջներին (տեխնիկական ստորերկրյա ջրերի դեպքում` տեխնիկական պայմաններին), իսկ շահագործման հաջորդող ժամանակահատվածի համար` հիմնավորված է ստորերկրյա ջրերի որակի նորմատիվային պահանջներին կամ տեխնիկական պայմաններին համապատասխանության պահպանման հնարավորությունը:
8) Սույն կետի 1-ից 7-րդ ենթակետերում գրված պայմանների պահպանման դեպքում, A կարգի պաշարներին վերագրվում է.
ա. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 1-ին և 2-րդ խմբերի հանքավայրերում գործող ջրառման կառույցների փաստացի արտադրողականությունը, իսկ ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 3-րդ խմբի հանքավայրերում` հիդրոդինամիկական և ջրաքիմիական ռեժիմներով սահմանված ջրառման քանակը.
բ. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 1-ին խմբի հանքավայրերում գործող ջրառման կառույցների հաշվարկային արտադրողականությունը` ջրառման փաստացի արտադրողականության կրկնակի արտարկման սահմաններում.
գ. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 1-ին խմբի հանքավայրերում` փորձարարական արտամղումներով նմուշարկված և դրանց հարակից նախագծային փորվածքներով (փորվածքների հանգույցներով)` ըստ մակերեսի եռակի արտարկման սահմաններում` հաշվարկային ծախսը, իսկ ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 2-րդ խմբի հանքավայրերում` փորձարարական արտամղումներով նմուշարկված փորվածքներով (փորվածքների հանգույցներով)` հաշվարկային ծախսը, եթե նմուշարկման ժամանակ ծախսը կազմել է նախագծային ծախսի կեսից ոչ պակաս: Հաշվարկային ծախսը պետք է հիմնավորված լինի փորձարարական հետազոտություններով.
դ. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 3-րդ խմբի հանքավայրերում` միաժամանակ փորձարարաշահագործական արտամղումներով նմուշարկված փորվածքների փաստացի ծախսը` կայունացած հիդրոդինամիկ և ջրաքիմիական ռեժիմում և շահագործման ամբողջ ժամանակահատվածի համար այդ ծախսի պահպանման հնարավորության հավաստման դեպքում.
ե. աղբյուրների միջին օրական ծախսը` 95% գերազանցելու հավանականությամբ, եթե շահագործումը նախատեսվում է իրականացնել աղբյուրների ուղղակի աղբյուրակապմամբ կամ նույն աղբյուրների միջին տարեկան ծախսը` 95% գերազանցելու հավանականությունը, եթե ջրառման ռեժիմը համապատասխանում է ըստ տարվա եղանակների որոշված աղբյուրային հոսքին: Միևնույն ժամանակ աղբյուրների հաշվարկային ծախսերը պետք է հիմնավորված լինեն դրանց ռեժիմի բազմամյա դիտարկումների տվյալներով:
9) նորմատիվային փաստաթղթերի պահանջներին համապատասխան.
ա. գործող ջրհան կառույցների համար կազմակերպված, համաձայնեցված և սահմանված կարգով հաստատված են սանիտարական պահպանման գոտիները կամ լեռնասանիտարական պահպանության շրջանները, իսկ էկոլոգիական իրադրությունը ապահովում է ջրհան կառույցների սանիտարական (լեռնասանիտարական) պահպանության գոտիների և շրջանների հետագա գործունեությունը:
բ. նախագծվող ջրհան կառույցների դեպքում, շահագործման ջրատնտեսական, սանիտարական (լեռնասանիտարական), էկոլոգիական և այլ պայմաններն ուսումնասիրված են դրանց սանիտարական պահպանության գոտիների հիմնավորումն ապահովող մանրամասնությամբ:
10) ստորերկրյա ջրերի A կարգի պաշարների հաշվարկման ժամանակ հաշվարկային սխեմայում հաշվի են առնվում միայն շահագործական պաշարների ձևավորման այն աղբյուրները, որոնք ստորերկրյա ջրերի շահագործման փորձով կամ ջրաերկրաբանական հետախուզական աշխատանքների տվյալներով արժանահավատորեն սահմանված և գնահատված են:
11) երկրաբանական կառուցվածքի բարդությամբ 3-րդ խմբի հանքավայրերում A կարգի պաշարներ չեն առանձնացվում:
12) հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը մինչև +-15 տոկոս է:
54. B կարգի պաշարներ առանձնացվում են արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրման տրամադրված ընդերքի մասերում, գործող ջրհան կառույցներով ընդերքի մասերում կամ հանքավայրերում (տեղամասերում), ինչպես նաև ընդերքօգտագործման տրամադրված ընդերքի մասերի հանքավայրերում (տեղամասերում)` պետական հաշվեկշռում հաշվառված ստորերկրյա ջրերի պաշարների վերագնահատման դեպքում: B կարգի պաշարների առանձնացման համար պետք է բավարարվեն հետևյալ պահանջները.
1) անհրաժեշտ արժանահավատությամբ ուսումնասիրվել են ընդերքի մասերում կամ հանքավայրերում (տեղամասերում) և պաշարների ձևավորման հարակից գոտու երկրաբանական կառուցվածքը (այդ թվում` ջրատար հորիզոնների հզորությունը, կառուցվածքը և տեղադրման պայմանները, ջրերի մակարդակների դիրքը, ջուր պարունակող ապարների լիթոլոգիական կազմը և ֆիլտրացիոն հատկությունների փոփոխություններն ըստ մակերեսի և խորության), ջրաերկրաբանական, ֆիզիկաաշխարհագրական (այդ թվում` ջրաբանական (հիդրոլոգիական)), ջրատնտեսական և էկոլոգիական պայմանները, ինչպես նաև այլ հանքավայրերի և ընդերքի մասերի վրա ստորերկրյա ջրերի ջրառման ազդեցությունը.
2) ստացվել է անհրաժեշտ և բավարար տեղեկատվություն ընդերքի մասերում կամ հանքավայրերում (տեղամասերում) ջրաերկրաբանական մոդելի (անհրաժեշտության դեպքում նաև մաթեմատիկական) հավաստիության և ջրհան կառույցների շահագործման ժամանակ ստորերկրյա ջրերի ջրառի հնարավոր ազդեցության տարածական բաշխվածության հիմնավորման համար.
3) պաշարների հաշվարկի համար անհրաժեշտ ջրաերկրաբանական պարամետրերը և այլ առաջնային տվյալները որոշվել են եզակի և խմբային արտամղումների (ճնշումային ջրերի դեպքում` բացթողումների), երկրաֆիզիկական, ջրաչափական (հիդրոմետրիկ) և այլ տեսակի աշխատանքների տվյալներով, ինչպես նաև նախկինում այլ նպատակներով կատարված երկրաբանական-հետախուզական աշխատանքների արդյունքների հիման վրա: Պարզաբանված են այդ պարամետրերի տարածական փոփոխությունների հիմնական օրինաչափությունները.
4) նախագծային ջրհան հորատանցքերի ջրածախսերը (դեբիտները) պետք է հիմնավորված լինեն հետախուզական հորատանցքերի նմուշառման (փորձարկումների) արդյունքներով.
5) հաշվարկային եղանակով հիմնավորված և գնահատված են պաշարների ձևավորման ջրատար հորիզոնները սնող աղբյուրներն ու պայմանները և մյուս հորիզոնների ու մակերևութային ջրերի հետ փոխադարձ կապը` այնպիսի մանրամասնությամբ, որը հնարավորություն է ընձեռում տալ ջրերի պաշարները ձևավորող սնող աղբյուրների ընդհանուր քանակական գնահատականը և որոշել դրանց պաշարների հաշվարկի ժամանակ ընդունվող սահմանային պայմանների բնույթը.
6) ստորերկրյա ջրերի որակը ուսումնասիրվել է հետախուզական հորատանցքերի նմուշառման կամ գործող ջրհան կառույցների շահագործման ընթացքում ջրի նմուշների հետազոտման տվյալներով` ըստ տնտեսության մեջ դրանց նպատակային օգտագործման պահանջներին համապատասխան բոլոր ցուցանիշների (խմելու և հանքային ստորերկրյա ջրերի դեպքում ըստ նորմավորվող ցուցանիշների, տեխնիկական ստորերկրյա ջրերի դեպքում` սահմանված տեխնիկական պայմանների) և միաժամանակ ապացուցված է, որ ջրօգտագործման հաշվարկային ժամկետում ջրերի որակը կլինի կայուն կամ կփոփոխվի թույլատրելի սահմաններում: Խմելու ստորերկրյա ջրերի դեպքում պետք է առկա լինի ոլորտի լիազոր մարմնի դրական եզրակացությունը, իսկ հանքային ստորերկրյա ջրերի դեպքում` հանքաջրաբուժական եզրակացությունը (եզրակացության մեջ սահմանված կոնդիցիաների մասին նշումով).
7) նախագծվող (կամ գործող) ջրհան կառույցների պահպանության սանիտարական (լեռնասանիտարական) գոտիների և շրջանների ստեղծման հնարավորությունը գնահատելու համար ստացվել են անհրաժեշտ առաջնային տվյալները.
8) գնահատվել է նախագծային (կամ գոյություն ունեցող, այդ թվում` վերակառուցման ենթակա) ջրհան կառույցներով ստորերկրյա ջրերի ջրառի ազդեցության աստիճանը շրջակա միջավայրի և ընդերքի վիճակի վրա (գործող ջրհան կառույցներով ընդերքի մասերում, հանրապետական հաշվեկշռում հաշվառված պաշարներով հանքավայրերում (տեղամասերում)) և ապացուցված է սպասվող ազդեցությունների թույլատրելիությունը.
9) B կարգի պաշարներին նպատակահարմար է վերագրել.
ա. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերին վերագրվող ընդերքի մասերում կամ հանքավայրերում (տեղամասերում) տեղակայված գործող ջրհան կառույցներով ստորերկրյա ջրերի ջրառի հաշվարկային մեծությունը` շահագործման հաջորդող ժամանակահատվածում ստորերկրյա ջրերի որակի պահպանման կամ թույլատրելի սահմաններում դրա փոփոխության հիմնավորման դեպքում` բացառելով A կարգի պաշարները.
բ. ընդերքի հետախուզված մասերում ստորերկրյա ջրերի ջրառի հաշվարկային մեծությունը, որը ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 1-ին և 2-րդ խմբերին վերագրվող ընդերքի մասերում կամ հանքավայրերում (տեղամասերում) հիմնավորված է նմուշառված և նախագծային հորատանցքերի ջրածախսերով (դեբիտներով)` հորատանցքերի փորձարարական արտամղումների (ճնշումային ջրերի դեպքում` բացթողումների) միջին փաստացի հասանելի ջրածասխի (դեբիտի) կրկնակի արտարկման սահմաններում:
գ. ջրերի պաշարները հաշվարկված են փորվածքների փաստացի ու հաշվարկային ջրածախսերի, աղբյուրների` առնվազն մեկ տարվա ռեժիմային դիտարկումների ջրածախսերի հիման վրա, իսկ պարզ երկրաբանական պայմաններում ջրերի շահագործական պաշարների լրացուցիչ հաշվարկը կատարված է ըստ հանքավայրի մակերեսի` ջրաերկրաբանորեն հիմնավորված արտարկման (էքստրապոլյացիա) սահմաններում` նախագծային փորվածքների հաշվարկային ջրածախսերի հիման վրա:
դ. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 3-րդ խմբի 3ա-րդ ենթախմբին վերագրվող ընդերքի մասերում կամ հանքավայրերում (տեղամասերում) տևական փորձարարաշահագործական, իսկ 3-րդ խմբի 3բ-րդ ենթախմբին վերագրվողների դեպքում` փորձարարաարդյունաբերական շահագործման արտամղումների (ճնշումային ջրերի դեպքում` բացթողումների) փաստացի ջրածախսը (դեբիտը).
10) Սույն կետի 1-ից 9 ենթակետերում գրված պայմանների պահպանման դեպքում, B կարգի պաշարների քանակներին վերագրվում է.
ա. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 1-ին խմբի հանքավայրերում` գործող ջրհանման կառույցների փաստացի ջրառման եռակի արտարկման սահմաններում` հաշվարկային ծախսը, իսկ ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 2-րդ խմբի հանքավայրերում` կրկնակի արտարկման սահմաններում` հաշվարկային ծախսը, շահագործման ամբողջ ժամանակահատվածի համար այդ ծախսի պահպանման հնարավորության հավաստման դեպքում` բացառությամբ A կարգի պաշարների.
բ. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 3-րդ խմբի հանքավայրերում` գործող ջրհանման կառույցների ստացված փաստացի ջրառման քանակը չգերազանցող հաշվարկային ծախսը` շահագործման ամբողջ ժամանակահատվածի համար այդ ծախսի պահպանման հնարավորության հավաստման դեպքում.
գ. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 1-ին խմբի հանքավայրերում` նմուշարկված փորվածքներից կրկնակի հեռավորության վրա գտնվող նախագծային փորվածքների (փորվածքների հանգույցների) հաշվարկային ծախսը, իսկ ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 2-րդ խմբի հանքավայրերում` նմուշարկված փորվածքներին հարակից նախագծային փորվածքների հաշվարկային ծախսը, եթե նմուշարկված փորվածքները (փորվածքների հանգույցները) հիմնավորում են A կարգի պաշարներ.
դ. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 1-ին խմբի հանքավայրերում` միաժամանակ փորձարարաշահագործական արտամղումներով նմուշարկված փորվածքների փաստացի ծախսը` շահագործման ամբողջ ժամանակահատվածի համար այդ ծախսի և ջրի պահանջվող որակի պահպանման հնարավորության հավաստման դեպքում.
ե. աղբյուրների միջին օրական ծախսը` 95% գերազանցելու հավանականությամբ, եթե շահագործումն նախատեսվում է իրականացնել աղբյուրների ուղղակի աղբյուրակապմամբ կամ նույն աղբյուրների միջին տարեկան ծախսը` 95% գերազանցելու հավանականությունը, եթե ջրառման ռեժիմը համապատասխանում է ըստ տարվա եղանակների որոշված աղբյուրային հոսքին: Միևնույն ժամանակ աղբյուրների հաշվարկային ծախսերը պետք է հիմնավորված լինեն դրանց ռեժիմի առնվազն մեկ տարվա դիտարկումների տվյալներով` կիրառելով նմանակ աղբյուրների ռեժիմային դիտարկումների բազմամյա փորձը:
11) ստորերկրյա ջրերի B կարգի պաշարների հաշվարկման ժամանակ հաշվարկային սխեմայում հաշվի են առնվում միայն շահագործական պաշարների ձևավորման այն աղբյուրները, որոնց ստորերկրյա ջրերի շահագործման փորձով կամ ջրաերկրաբանական հետախուզական աշխատանքների տվյալներով տրվել է ընդհանուր գնահատական:
12) Գործող ջրհան կառույցներով ընդերքի մասերում, շահագործման փորձի տվյալներով, A կարգի պաշարների առանձնացման անհնարինության դեպքում նպատակահարմար է դրանք վերագրել B կարգին.
13) երկրաբանական կառուցվածքի բարդությամբ 3-րդ խմբի 3բ ենթախմբի հանքավայրերում B կարգի պաշարներ չեն առանձնացվում.
14) հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը +-15 - +-35 տոկոս է:
55. C1 կարգի պաշարներ առանձնացվում են երկրաբանական ուսումնասիրության կամ հետախուզման և արդյունահանման արդյունքներով գնահատված և հետախուզված ընդերքի մասերում և հանքավայրերում (տեղամասերում): C1 կարգի պաշարներ կարող են առանձնացվել նաև պետական հաշվեկշռում հաշվառված պաշարներ չունեցող գործող ջրհան կառույցներով ստորերկրյա ջրերի ընդերքի մասերում կամ հանքավայրերում (տեղամասերում), ինչպես նաև ընդերքօգտագործման տրամադրված ընդերքի մասերի հանքավայրերում (տեղամասերում)` պետական հաշվեկշռում հաշվառված ստորերկրյա ջրերի պաշարների վերագնահատման դեպքում: C1 կարգի պաշարների առանձնացման համար պետք է բավարարվեն հետևյալ պահանջները.
1) ընդերքի մասի կամ հանքավայրի (տեղամասի) և նախագծային (կամ գոյություն ունեցող, այդ թվում նաև վերակառուցման ենթակա) ջրառման կառույցների շահագործման ժամանակ ստորերկրյա ջրերի ջրառման հնարավոր ազդեցության գոտու երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունները, ջրաերկրաբանական (այդ թվում` ջրատար հորիզոնների հզորությունը, կառուցվածքը և տեղադրման պայմանները, ջրերի մակարդակների դիրքը, ջուր պարունակող ապարների լիթոլոգիական կազմը և ֆիլտրացիոն հատկությունների փոփոխություններն ըստ մակերեսի և խորության) պայմանները, ինչպես նաև ֆիզիկաաշխարհագրական, ջրաբանական (հիդրոլոգիական), ջրատնտեսական, էկոլոգիական և այլ պայմանների մասին տվյալները պարզաբանված են այնպիսի աստիճանով, որը հնարավորություն է տալիս մոտավոր որոշելու ջրերի պաշարների հաշվարկի ժամանակ ընդունվող սահմանային պայմանները.
2) ստացվել է տեղեկատվություն ընդերքի մասի կամ հանքավայրի (տեղամասի) և նախագծային (կամ գոյություն ունեցող, այդ թվում նաև վերակառուցման ենթակա) ջրառման կառույցների շահագործման ժամանակ ստորերկրյա ջրերի ջրառման հնարավոր ազդեցության տարածման գոտու ջրաերկրաբանական մոտարկված մոդելի (անհրաժեշտության դեպքում նաև մաթեմատիկական) հիմնավորման համար.
3) ջրաերկրաբանական պարամետրերը և այլ առաջնային տվյալները որոշվել են պաշարների հաշվարկման հնարավորությունը ապահովող մանրամասնությամբ` եզակի (առանձին դեպքերում խմբային արտամղումների, ճնշումային ջրերի դեպքում` նաև բացթողումների), երկրաֆիզիկական, ջրաչափական (հիդրոմետրիկ) և այլ տեսակի աշխատանքների և հետազոտությունների, ինչպես նաև նախկինում այլ նպատակներով կատարված երկրաբանահետախուզական աշխատանքների տվյալներով: Մոտավորապես պարզաբանված են այդ պարամետրերի փոփոխությունների հիմնական օրինաչափությունները.
4) ջրերի շահագործական պաշարները ձևավորող սնող աղբյուրները որոշված են նույնպես մոտավոր կամ գնահատված են շահագործվող կամ հետախուզված հանքավայրերի համանմանությամբ.
5) ստորերկրյա ջրերի որակը և դրա փոփոխությունները ջրօգտագործման հաշվարկային ժամկետում ուսումնասիրվել են անհրաժեշտ արժանահավատությամբ ստորերկրյա ջրերի կազմի խմելու և հանքային ջրերի համար գործող նորմատիվային պահանջներին, իսկ տեխնիկական ջրերի համար տեխնիկական պայմաններին համապատասխանելիության սահմանումն ապահովող ծավալներով` եզակի հետախուզական հորատանցքերի նմուշառման և նախկինում հիմնական նորմավորվող ցուցանիշների որոշման նպատակով կատարված տարբեր նշանակության երկրաբանահետախուզական աշխատանքների տվյալներով.
6) նախագծվող (կամ գործող) ջրհան կառույցների պահպանության սանիտարական (լեռնասանիտարական) գոտիների և շրջանների ստեղծման հնարավորությունը հիմնավորելու համար ստացվել են կողմնորոշիչ առաջնային տվյալներ.
7) նախնական գնահատվել է նախագծային (կամ գոյություն ունեցող, այդ թվում` վերակառուցման ենթակա) ջրառման կառույցներով ստորերկրյա ջրերի ջրառի հնարավոր ազդեցության աստիճանը շրջակա միջավայրի և ընդերքի վիճակի վրա.
8) C1 կարգի պաշարներին նպատակահարմար է վերագրել.
ա. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերին վերագրվող ընդերքի մասերում կամ հանքավայրերում (տեղամասերում) տեղակայված գործող ջրառման (ջրհան) կառույցներով ստորերկրյա ջրերի ջրառի հաշվարկային մեծությունը` բացառելով A և B կարգի պաշարները.
բ. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի հանքավայրերին վերագրվող ընդերքի հետախուզված մասերում ստորերկրյա ջրերի հաշվարկային նախագծային ջրառը` բացառությամբ B կարգի պաշարները.
գ. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 1-ին և 2-րդ խմբերի հանքավայրերին վերագրվող ընդերքի գնահատված մասերում ստորերկրյա ջրերի հաշվարկային նախագծային ջրառը` հաշվարկային եղանակով հիմնավորված պաշարների սնման աղբյուրների սահմաններում.
դ. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 3-րդ խմբի 3բ ենթախմբի հանքավայրերում (տեղամասերում) և ընդերքի մասերում փորձարարաարդյունաբերական շահագործման աշխատանքների ժամանակ ստացված փաստացի ծախսը (դեբիտը).
ե. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի ընդերքի մասերի և հանքավայրերի (տեղամասերի) պաշարների վերագնահատման ժամանակ, պաշարների ձևավորման աղբյուրների հաշվարկային եղանակով գնահատված սահմաններում հաշվարկված ջրառը` բացառելով A և B կարգի պաշարները:
9) հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը +-35 - +-55 տոկոս է:
56. C2 կարգի պաշարները առանձնացվում են ընդերքի գնահատված և հետախուզված տեղամասերում: C2 կարգի պաշարները կարող են առանձնացվել պետական հաշվեկշռում ներառված ընդերքի մասերի և հանքավայրերի (տեղամասերի) պաշարների վերագնահատման ժամանակ` հետևյալ նախապայմանների հիման վրա.
1) սահմանվել են ընդերքի մասի կամ հանքավայրի (տեղամասի) և ստորերկրյա ջրերի արդյունահանման նպատակով ջրառման կառույցների ստեղծման դեպքում ստորերկրյա ջրերի ջրառի հնարավոր ազդեցության հարակից գոտու երկրաբանական կառուցվածքի սկզբունքային առանձնահատկությունները, ջրաերկրաբանական պայմանները, ինչպես նաև առկա են ֆիզիկաաշխարհագրական, ջրաբանական (հիդրոլոգիական), ջրատնտեսական, էկոլոգիական և այլ պայմանների մասին նախնական տվյալներ.
2) առկա են տեղեկություններ ընդերքի մասի և ստորերկրյա ջրերի ջրառի ազդեցության հնարավոր տարածման գոտու ենթադրական (հիպոթեզային) բնական մոդելի (հազվադեպ դեպքերում` նաև մաթեմատիկական) հիմնավորման, ինչպես նաև պետական հաշվեկշռում ներառված նախկինում հետախուզված և գնահատված պաշարներով հանքավայրերի այլ ջրառման կառույցների ընդերքի մասի վրա ազդեցության գնահատման համար.
3) ջրաերկրաբանական պարամետրերը և այլ առաջնային ցուցանիշները որոշվել են ընդերքի գնահատվող մասում ջրառման կառույցների ընդհանրացված պայմանական սխեմաների կիրառմամբ` պաշարների նախնական հաշվարկման հնարավորությունը ապահովող մանրամասնությամբ` եզակի որոնողական հորատանցքերի հորատման և նմուշարկման, երկրաֆիզիկական, ջրաչափական (հիդրոմետրիկ) և այլ տեսակի աշխատանքների և հետազոտությունների, ինչպես նաև նախկինում այլ նպատակներով կատարված երկրաբանահետախուզական աշխատանքների տվյալներով կամ մանրազնին հետախուզված հանքավայրերի համանմանությամբ.
4) ստորերկրյա ջրերի որակը ուսումնասիրվել է եզակի որոնողական հորատանցքերի նմուշարկման և նախկինում հիմնական նորմավորվող ցուցանիշների որոշման նպատակով կատարված տարբեր նշանակության երկրաբանահետախուզական աշխատանքների տվյալներով` ըստ հիմնական նորմավորվող բաղադրիչների և ցուցանիշների, այնպիսի ծավալներով, որը հնարավորություն է տալիս սահմանել նպատակային նշանակությամբ ստորերկրյա ջրերի օգտագործման սկզբունքորեն հնարավորությունը. խմելու ստորերկրյա ջրերի համար ստացված է լիազոր մարմնի եզրակացությունը, իսկ հանքային ստորերկրյա ջրերի համար` հանքաջրաբուժական (բալնեոլոգիական) եզրակացությունը.
5) ստորերկրյա ջրերի արդյունահանման համար նախագծային ջրհան կառույցների պահպանության սանիտարական (լեռնասանիտարական) գոտիների և շրջանների ստեղծման հնարավորությունը հիմնավորելու համար ստացվել են ընդհանուր բնույթի առաջնային տվյալները.
6) նախնական գնահատվել է ստորերկրյա ջրերի նախագծային ջրառի ազդեցությունը` ազդեցության գոտում գտնվող գործող ջրհան կառույցներով ընդերքի մասերի, ինչպես նաև հանրապետական հաշվեկշռում հաշվառված պաշարներով ստորերկրյա ջրերի հանքավայրերի վրա և հակառակը` այդ օբյեկտների ազդեցությունը ընդերքի գնահատվող մասի վրա.
7) C2 կարգի պաշարներին նպատակահարմար է վերագրել.
ա. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերին վերագրվող ընդերքի մասերում կամ հանքավայրերում (տեղամասերում) տեղակայված գործող ջրառման կառույցներով ստորերկրյա ջրերի հաշվեկշռային ապահովվածության սահմաններում ջրառի հաշվարկային նախագծային մեծությունը` բացառելով A, B և C1 կարգի պաշարները.
բ. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի հանքավայրերին վերագրվող ընդերքի հետախուզված մասերում ստորերկրյա ջրերի պաշարների ձևավորման աղբյուրների ընդհանուր ապահովվածության սահմաններում ջրառման հաշվարկային նախագծային մեծությունը` բացառությամբ B և C1 կարգի պաշարները.
գ. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի հանքավայրերին վերագրվող ընդերքի հետախուզված մասերում ստորերկրյա ջրերի պաշարների ջրառման հաշվարկային նախագծային մեծությունը` բացառությամբ C1 կարգի պաշարները.
դ. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 3-րդ խմբի 3բ ենթախմբի հանքավայրերում (տեղամասերում) և ընդերքի մասերում հորատանցքերի փորձարարաշահագործական կամ փորձարարական աշխատանքների ժամանակ ստացված փաստացի ծախսը (դեբիտը).
ե. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի ընդերքի մասերի և հանքավայրերի (տեղամասերի) պաշարների վերագնահատման ժամանակ, պաշարների ձևավորման աղբյուրների ընդհանուր հաշվարկային ապահովվածության սահմաններում հաշվարկված նախագծային ջրառը` բացառելով A, B և C1 կարգի պաշարները:
8) հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը +-55 - +-80 տոկոս է:
57. Դասակարգման համաձայն` Ստորերկրյա ջրերի կանխատեսումային ռեսուրսներն ըստ հիմնավորվածության աստիճանի վերագրվում են P կարգին:
1) P կարգին վերագրվող ջրերի կանխատեսումային ռեսուրսները գնահատվում են տարածաշրջանային ջրաերկրաբանական հետազոտությունների կամ փոքրամասշտաբ երկրաբանական-ջրաերկրաբանական քարտեզագրման արդյունքում ստացված ընդհանուր պատկերացումների հիման վրա, ինչպես նաև առավել ուսումնասիրված նույնատիպ տարածքների համանմանությամբ: Ընդ որում դրանք կարող են հաշվարկվել`
ա. հետախուզված և գնահատված հանքավայրերի թևերում կամ ոչ բավարար ուսումնասիրված ջրատար հորիզոններում (համալիրներ) կամ այլ ջրաերկրաբանական ստորաբաժանումներում Ստորերկրյա ջրերի պաշարների հավելաճի հնարավորությունը հիմնավորելու համար, ինչպես նաև հեռանկարային տարածքներում (ընդերքի մասերում) ստորերկրյա ջրերի հանքավայրերի հայտնաբերման հնարավորությունները և ընդերքի մասերի օգտագործման նպատակով տրամադրելու հնարավորությունը հիմնավորելու համար:
բ. ջրատար հորիզոններում (համալիրներում) և այլ ջրաերկրաբանական միավորներում` գետային ավազանների (հովիտների) հեռանկարային ընդերքի մասերում տարբեր կարգերի ջրաերկրաբանական կառույցների կամ դրանց մասերի բացահայտման հնարավորությունը հիմնավորելու նպատակով: Այս կերպ հաշվարկված կանխատեսումային ռեսուրսները կարող են վերագրվել նաև վարչական (քաղաքային) սուբյեկտների տարածքներին:
գ. Ստորերկրյա ջրերի հանքավայրեր հայտնաբերելու նպատակով ընդերքի հեռանկարային մասերում հետախուզական և հետախուզական-գնահատման աշխատանքների կատարման վայրի ընտրության ժամանակ` խոշոր ջրաերկրաբանական կառույցների տարածքների ներուժը գնահատելու համար:
2) Կանխատեսումային ռեսուրսների գնահատումն իրականացվում է.
ա. ավելի վաղ կատարված աշխատանքների ընթացքում ստացված առկա երկրաբանական, ջրաերկրաբանական, հիդրոլոգիական և այլ նյութերի ընդհանրացման և վերլուծության, ինչպես նաև ընդերքի մասերի երկրաբանական ուսումնասիրության տվյալների հիման վրա: Նյութերը պետք է բավարար լինեն ընդերքի մասերի երկրաբանաջրաերկրաբանական պայմանների և դրանց հավանական բնական ջրաերկրաբանական մոդելի, կանխատեսումային ռեսուրսների ձևավորման աղբյուրների հնարավոր ապահովվածության, ստորգետնյա ռեսուրսների հավանական որակի և դրանք համապատասխան նպատակային նշանակությամբ օգտագործելու հնարավորության մասին ընդհանուր պատկերացումները հիմնավորելու համար.
բ. օգտագործելով միջին մասշտաբի հանութային նյութերը, ինչպես նաև երկրաֆիզիկական, հիդրոքիմիական, հիդրոլոգիական և այլ երկրաբանական հետախուզման և հետազոտությունների տվյալները:
գ. օգտագործելով փոքրամասշտաբ հանութային նյութերը, ինչպես նաև երկրաբանական, ջրաերկրաբանական, երկրաֆիզիկական և այլ տեսակի աշխատանքների ու տարբեր նշանակության հետազոտությունների արդյունքները և որոշ դեպքերում` առանց կոնկրետ ջրաերկրաբանական օբյեկտների հղվելով:
դ. ջրային ռեսուրսներով տարածքների ընդհանուր ապահովվածությունը գնահատելու համար` ջրային ռեսուրսների համալիր օգտագործման և պաշտպանության սխեմաներ մշակելու ժամանակ:
3) Կանխատեսումային ռեսուրսները հաշվարկվում են.
ա. հիդրոդինամիկական մեթոդով` ընդհանրացված մակերեսային կամ գծային պայմանական ջրառ համակարգերի համար, ինչպես նաև կանխատեսումային ռեսուրսների մոդուլի արժեքով կամ ջրահաշվեկշռային մեթոդի կիրառմամբ.
բ. կիրառելով հնարավոր սնուցման ներգրավման գործակիցը կամ փորձագիտական եղանակը` կանխատեսումային ռեսուրսների ռեգիոնալ գնահատման դեպքում.
4) Ջրերի կանխատեսումային ռեսուրսների գնահատման հիման վրա ջրհան կառույցների տեղադրումը բացառվում է:
5) Ջրերի կանխատեսումային ռեսուրսները կարող են հիմք հանդիսանալ հեռանկարային տեղամասերում ջրահաշվեկշռային հաշվարկումների, ինչպես նաև ջրաերկրաբանական որոնողագնահատման աշխատանքների կատարման համար:
6. ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԽՄԲԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՑՈՒՄՆ ԸՍՏ ԴՐԱՆՑ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ
58. Ստորերկրյա ջրերի հանքավայրերը ընդերքաբանական փորձաքննության արդյունքներով ըստ իրենց հետախուզվածության աստիճանի ստորաբաժանվում են 2 խմբի` գնահատված կամ հետախուզված:
59. Գնահատված հանքավայրերին վերագրվում են երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման տրամադրված այն հանքավայրերը (տեղամասերը), որոնց համար ընդհանուր երկրաբանական ու ջրաերկրաբանական, ստորերկրյա ջրերի որակի, պաշարների ձևավորման աղբյուրների, լեռնաերկրաբանական պայմանների, ինչպես նաև բնապահպանական և ջրատնտեսային իրավիճակի ուսումնասիրվածության աստիճանը ապահովում է.
1) C2 կամ C2 և C1 կարգերով պաշարների և ստորերկրյա ջրերի հանքավայրերի (տեղամասերի) առանձնացում` ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված սահմաններում կատարված երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքներով.
2) ստորերկրյա ջրերի արդյունահանման համար ջրառման կառույցների ստեղծման և սանիտարական (լեռնասանիտարական) պահպանության գոտիների ու շրջանների ստեղծման հնարավորությունների վերաբերյալ սկզբունքային որոշումների ընդունումը.
3) ստորերկրյա ջրերի նպատակային նշանակությամբ օգտագործելու հնարավորության գնահատումը.
4) պաշարների ձևավորման աղբյուրների մոտավոր որոշումը` հաշվարկային, փորձագիտական կամ համանմանության եղանակներով.
5) շրջակա միջավայրի և ընդերքի վիճակի վրա ստորերկրյա ջրերի արդյունահանման հնարավոր ազդեցության մոտավոր գնահատումը.
6) արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության համար ստորերկրյա ջրերի գնահատված հանքավայրերի տրամադրման հնարավորության և նպատակահարմարության հիմնավորումը:
60. Հետախուզված հանքավայրերին վերագրվում են հանրապետական հաշվեկշռում հաշվառված A, B և C1 (որոշ դեպքերում, ներառյալ C2 կարգի) կարգի պաշարներով հանքավայրերը, ինչպես նաև ստորերկրյա ջրերի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության տրամադրված ընդերքի մասերը` երկրաբանահետախուզական աշխատանքների կամ ընդերքի մասերում գործող ջրառման կառույցների շահագործման փորձի տվյալներով, որոնց երկրաբանական ու ջրաերկրաբանական պայմանների ու ստորերկրյա ջրերի որակի ուսումնասիրվածության աստիճանը, պաշարների ձևավորման աղբյուրների քանակական գնահատականի արժանահավատության, լեռնաերկրաբանական պայմանների ուսումնասիրվածության, բնապահպանական և ջրատնտեսային պայմանների ուսումնասիրվածության աստիճանը պետք է ապահովի.
1) պետական ընդերքաբանական փորձաքննության չենթարկված և հանրապետական հաշվեկշռում չհաշվառված, ջրօգտագործման թույլտվության տրամադրման արդյունքում ջրօգտագործում իրականացվող ընդերքի մասերում, այդ թվում նաև գործող ջրհան կառույցներով, ըստ դրանց երկրաբանական կառուցվածքի բարդության խմբի (սույն Հավելվածի 3-րդ գլուխ) պաշարների առանձնացումը.
2) ստորերկրյա ջրերի համապատասխան նպատակային նշանակությամբ օգտագործելու հնարավորության գնահատումը, ինչպես նաև ստորերկրյա ջրերի արդյունահանման համար ջրհան կառույցների ստեղծման և սանիտարական (լեռնասանիտարական) պահպանության գոտիների ու շրջանների ստեղծման հնարավորությունը` պետական լիազոր մարմինների կողմից սահմանված կարգով հաստատված եզրակացությամբ.
3) ընդերքի մասի արժանահավատորեն սահմանված ջրաերկրաբանական մոդելի, շահագործական ջրատար հորիզոնների կառուցվածքի, ջրաերկրաբանական պարամետրերի մեծությունների և դրանց փոփոխությունների օրինաչափությունների, ջրառման կառույցների շինարարության լեռնաերկրաբանական պայմանների, գնահատման ժամանակակից մեթոդների և տեխնոլոգիաների կիրառմամբ` պաշարների ձևավորման աղբյուրների քանակական գնահատականի հիման վրա ստորերկրյա ջրային պաշարների հաշվարկը.
4) հանրապետական հաշվեկշռում հաշվառված հանքավայրերի (տեղամասերի) ընդերքօգտագործման իրավունքով չտրամադրված ընդերքի տեղամասերի ու ազդեցության գոտում գտնվող գործող ջրառման կառույցների և շրջակա միջավայրի վրա ստորերկրյա ջրերի արդյունահանման հնարավոր ազդեցության հիմնավորված գնահատումը.
5) ընդերքի վիճակի, ըստ ստորերկրյա ջրերի, մշտադիտարկման կազմակերպման և վարման համար անհրաժեշտ ծրագրի մշակումը.
6) հետախուզված հանքավայրերի (տեղամասերի) և պաշարների ստորերկրյա ջրերի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք տրամադրելու հնարավորությունը.
7) ջրառման կառույցների նախագծման ու կառուցման կամ պետական ընդերքաբանական փորձաքննության արդյունքներով հաստատված և հանրապետական հաշվեկշռում հաշվառված պաշարներ չունեցող ընդերքի մասերում առկա ջրառման կառույցների վերակառուցման համար անհրաժեշտ առաջնային տվյալների ամբողջականությունը:
61. Պաշարների հաշվարկման հաշվետվության նյութերը պետք է պարունակեն առաջարկություններ հայտնաբերված ստորերկրյա ջրերի հանքավայրերը և դրանց պաշարները գնահատված կամ հետախուզված հանքավայրերին (տեղամասերին) վերագրելու վերաբերյալ:
7. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
62. Արդյունաբերական յուրացման համար Ստորերկրյա ջրերի հանքավայրերի նախապատրաստվածությունը որոշվում է Դասակարգման V բաժնի պահանջներին համապատասխան:
63. Նախագծման ժամանակ A և B կարգի պաշարների հետ մեկտեղ C1 կարգի պաշարների ամբողջական կամ մասնակի օգտագործման նպատակահարմարությունը և հնարավորությունը պետք է հիմնավորված լինի ջրաերկրաբանական ուսումնասիրությունների տվյալներով: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել նաև ավելի բարձր կարգերի պաշարների նկատմամբ C1 կարգի պաշարների տեղադրությունը, պաշարների հաշվարկման հիմքում դրված տվյալների բնույթը, արտարկման եղանակների կիրառված մեթոդների հուսալիությունը շահագործման կանխատեսվող պայմանների գնահատման համար համանմանությունը, գնահատվող ընդերքի մասի այլ տեղամասերում կամ նմանակ հանքավայրերում C1 կարգի պաշարները ավելի բարձր կարգերի տեղափոխման արդյունքների հավաստվելիությունը:
64. Արդյունաբերական յուրացմանը նախապատրաստված հանքավայրերում (անկախ ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության խմբից).
1) ջրի որակը պետք է ուսումնասիրված լինի նպատակային նշանակությամբ դրա օգտագործմանը ներկայացվող պահանջներին համապատասխանող բոլոր ցուցանիշներով.
2) ջրօգտագործման հաշվարկային ժամանակահատվածի համար պետք է ապացուցված լինի ջրի որակի համապատասխանելիությունը դրան ներկայացվող պահանջներին.
3) ստորերկրյա ջրերի արդյունահանման պայմանները պետք է ուսումնասիրված լինեն ջրառի և հանքավայրի շահագործման տեխնոլոգիական սխեմայի նախագծման համար անհրաժեշտ առաջնային տվյալները ապահովող մանրամասնությամբ:
----------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում