ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
14 նոյեմբերի 2024 թվականի թիվ 190-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով հստակեցնել ամբողջությամբ սուբսիդավորված պահանջների նկատմամբ կիրառվող ռիսկի կշիռները,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 5-րդ գլուխը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
i
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի հավելված 3-ը 7.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ` 7.3-րդ կետով.
«7.3. Այն դեպքում, երբ պարտապանի նկատմամբ բանկի պահանջը բավարարում է սույն կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերով սահմանված պահանջներին, ապա պարտապանին տրամադրված տվյալ ակտիվի նկատմամբ կարող է կիրառվել սույն հավելվածի 6.5-րդ կետով սահմանված ռիսկի կշիռները.
1) տվյալ պահանջի գծով մարման ենթակա ամբողջ գումարը` մայր գումարը և տոկոսագումարը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով սուբսիդավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ ակտիվի գործողության ամբողջ ժամանակահատվածում, և սուբսիդավորման դադարեցման հիմք առկա չէ, իսկ առկայության դեպքում` ֆինանսական կազմակերպությունը ներդրել է այնպիսի գործիքակազմ, որը կանխում է տվյալ որոշմամբ սահմանված սուբսիդավորման դադարեցման հիմքերը.
2) տվյալ պահանջի գծով ամբողջական մարումը` մայր գումարի և տոկոսագումարի մարումը, իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ Մ. ԳԱԼՍՏՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 21 նոյեմբերի 2024 թվական: