Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԻԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏ ...

 

 

040.0225.210301

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» մարտի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 մարտի 2001 թվականի N 225

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով հիդրոտեխնիկական կառույցների շինարարության իրականացման առանձնահատկություններից և հաշվի առնելով միջազգային ֆինանսական կազմակերպությունների միջոցների ներգրավման հնարավորությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» ու «Արթիկի ջրամբարի վերականգնում» օբյեկտների շինարարական աշխատանքների իրականացումը ղեկավարելու և պատվիրատուի գործառույթներն իրականացնելու նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ենթակայության «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկը:

2. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 10 խմբի 03 ենթախմբի «4. Ջրամբարների շինարարություն» ծրագրով նախատեսված ծախսերը պակասեցնել 5808.0 հազ. դրամով և «5. Բնապահպանական օբյեկտների շինարարություն» ծրագրով նախատեսված ծախսերը` 55987.0 հազ. դրամով, իսկ 14 խմբի 06 ենթախմբի «11. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրով նախատեսված գումարն ավելացնել 61795.0 հազ. դրամով:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկի 2001 թվականի պահպանման համար հատկացնել 61795.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

4. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկի 2001 թվականի պահպանման ծախսերի տարեկան և եռամսյակային համամասնություններն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 1 հավելվածի, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածում կատարվող փոփոխությունները` համաձայն N 2 հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկի կանոնադրությունը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 21-ից:

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2001 թվականի

մարտի 21-ի N 225 որոշման

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության

«Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկի 2001 թվականի

պահպանման ծախսերի տարեկան և եռամսյակային համամասնություններն

ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման

 

Գումարը (հազ. դրամ)

.__________________________________________________________________________.

|        Հոդվածի անվանումը         |Ընդամենը |          այդ թվում`         |

|                                  |         |_____________________________|

|                                  |         |   II    |  III    |   IV    |

|                                  |         |եռամսյակ |եռամսյակ |եռամսյակ |

|__________________________________|_________|_________|_________|_________|

|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                  |  61795.0|  26318.0|  18238.5|  17238.5|

|__________________________________|_________|_________|_________|_________|

|այդ թվում`                        |         |         |         |         |

|__________________________________|_________|_________|_________|_________|

|ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ                    |  61795.0|  26318.0|  18238.5|  17238.5|

|__________________________________|_________|_________|_________|_________|

|այդ թվում`                        |         |         |         |         |

|__________________________________|_________|_________|_________|_________|

|Պետական մարմինների, դրանց ենթակա  |  40900.0|  16360.0|  12270.0|  12270.0|

|բյուջետային հիմնարկների           |         |         |         |         |

|աշխատողների աշխատավարձ            |         |         |         |         |

|__________________________________|_________|_________|_________|_________|

|Ընթացիկ տրանսֆերտներ              |   5135.0|   2054.0|   1540.5|   1540.5|

|__________________________________|_________|_________|_________|_________|

|այդ թվում`                        |         |         |         |         |

|__________________________________|_________|_________|_________|_________|

|Այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ |   5135.0|   2054.0|   1540.5|   1540.5|

|այդ թվում`                        |         |         |         |         |

|__________________________________|_________|_________|_________|_________|

|- պարտադիր սոցիալական             |   5135.0|   2054.0|   1540.5|   1540.5|

|ապահովագրության վճարներ           |         |         |         |         |

|__________________________________|_________|_________|_________|_________|

|Ապրանքների գնման և                |  15760.0|   7904.0|   4428.0|   3428.0|

|ծառայությունների վճարման ծախսեր   |         |         |         |         |

|__________________________________|_________|_________|_________|_________|

|այդ թվում`                        |         |         |         |         |

|__________________________________|_________|_________|_________|_________|

|Ապրանքների ձեռքբերում             |   5000.0|   3600.0|   1200.0|    200.0|

|__________________________________|_________|_________|_________|_________|

|այդ թվում`                        |         |         |         |         |

|__________________________________|_________|_________|_________|_________|

|Գույք, գրասենյակային ապրանքներ և  |   5000.0|   3600.0|   1200.0|    200.0|

|նյութեր                           |         |         |         |         |

|__________________________________|_________|_________|_________|_________|

|այդ թվում`                        |         |         |         |         |

|__________________________________|_________|_________|_________|_________|

|- գույք և  հանդերձանք             |   4200.0|   3200.0|   1000.0|        -|

|__________________________________|_________|_________|_________|_________|

|- գրասենյակային ապրանքներ և       |    800.0|    400.0|    200.0|    200.0|

|նյութեր                           |         |         |         |         |

|__________________________________|_________|_________|_________|_________|

|Գործուղումներ և  ծառայողական      |   2000.0|    800.0|    600.0|    600.0|

|ուղևորություններ                  |         |         |         |         |

|__________________________________|_________|_________|_________|_________|

|Տրանսպորտային ծառայությունների    |   5000.0|   2000.0|   1500.0|   1500.0|

|վճարներ                           |         |         |         |         |

|__________________________________|_________|_________|_________|_________|

|Կապի ծառայությունների վճարներ     |   1300.0|    520.0|    390.0|    390.0|

|__________________________________|_________|_________|_________|_________|

|Կոմունալ ծառայությունների վճարներ |   1200.0|    480.0|    360.0|    360.0|

|__________________________________|_________|_________|_________|_________|

|Այլ ծախսեր                        |   1260.0|    504.0|    378.0|    378.0|

|__________________________________|_________|_________|_________|_________|

|այդ թվում`                        |         |         |         |         |

|__________________________________|_________|_________|_________|_________|

|- գույքի վարձակալության ծախսեր    |   1000.0|    400.0|    300.0|    300.0|

|(շենքերի, շինությունների,         |         |         |         |         |

|բնակարանների վարձակալության       |         |         |         |         |

|ծախսեր)                           |         |         |         |         |

|__________________________________|_________|_________|_________|_________|

|Ներկայացուցչական ծախսեր           |    260.0|    104.0|     78.0|     78.0|

.__________________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2001 թվականի

մարտի 21-ի N 225 որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի

հունվարի 30-ի N 68 որոշման N 5 հավելվածի 10-03 և 14-06

աղյուսակներում կատարվող փոփոխություններ

 

.__________________________________________________________________________.

|Խումբ|Ենթախումբ|Բյուջետային ծախսերի գործառական |   II   |  III   |   IV   |

|     |         |դասակարգման խմբերի, ենթախմբերի,|եռամսյակ|եռամսյակ|եռամսյակ|

|     |         |ֆինանսավորվող ծրագրերի և  դրանք|        |        |        |

|     |         |իրականացնող մարմինների         |        |        |        |

|     |         |անվանումները                   |        |        |        |

|_____|_________|_______________________________|________|________|________|

|  10 |      03 |4. Ջրամբարների շինարարություն  | -2904.0| -1452.0| -1452.0|

|     |         |_____________________________  | _______| _______| _______|

|     |         |ՀՀ գյուղատնտեսության           | -2904.0| -1452.0| -1452.0|

|     |         |նախարարություն                 |        |        |        |

|_____|_________|_______________________________|________|________|________|

|  10 |      03 |5. Բնապահպանական օբյեկտների    |        |        |        |

|     |         |___________________________    |        |        |        |

|     |         |շինարարություն                 |-23414.0|-16786.5|-15786.5|

|     |         |______________                 |________|________|________|

|     |         |ՀՀ գյուղատնտեսության           |-23414.0|-16786.5|-15786.5|

|     |         |նախարարություն                 |        |        |        |

|_____|_________|_______________________________|________|________|________|

|  14 |      06 |11. ՀՀ Կառավարության           |        |        |        |

|     |         |____________________           |        |        |        |

|     |         |պահուստային ֆոնդ               | 26318.0| 18238.5| 17238.5|

|     |         |________________               | _______| _______| _______|

|     |         |ՀՀ կառավարություն              | 26318.0| 18238.5| 17238.5|

.__________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.03.2001
N 225
Որոշում