Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՇԵՆԳԱՎԻԹ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՇԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ՇԵՆԳԱՎԻԹ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՇԵՆՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0226.210301

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» մարտի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 մարտի 2001 թվականի N 226

 

ԵՐԵՎԱՆԻ ՇԵՆԳԱՎԻԹ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՇԵՆՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մահուդ» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության մանկապարտեզի շենքում բնակվող` զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով «Մահուդ» փակ բաժնետիրական ընկերության և Երևանի Շենգավիթ թաղային համայնքի ավագանու համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Մահուդ» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության մանկապարտեզի շենքը (Երևանի Ս. Տյուլենինի 10) սահմանված կարգով առանձնացնել ընկերության գույքի կազմից և վաճառել Երևանի Շենգավիթ թաղային համայնքին` հետևյալ պայմաններով`

ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Երևանի Շենգավիթ թաղային համայնքի 2001 թվականի բյուջեից սահմանված կարգով «Մահուդ» փակ բաժնետիրական ընկերությանը կվճարվի 24,0 մլն դրամ.

բ) նշված շենքը սահմանված կարգով վերակառուցել որպես բնակարանային ֆոնդ` հաստատված նախագծային փաստաթղթերի հիման վրա, և հանձնել շենքում բնակվող զոհված ու հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին` նախագծային և շինարարական աշխատանքները նրանց միջոցներով իրականացնելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` մեկամսյա ժամկետում Երևանի Շենգավիթ թաղային համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել նշված շենքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, առուվաճառքի պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 21-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.03.2001
N 226
Որոշում