Սեղմել Esc փակելու համար:
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՆՈՐ ԱՆՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՆՈՐ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 մարտի 1995 թ. թիվ 113

 

i

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՆՈՐ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկությունների հիմնական միջոցների վերագնահատման արդյունքներից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

 

1. 1994 թվականի սեփականաշնորհման սերտիֆիկատի անվանական արժեքը 1995 թվականի մարտի 1-ից հայտարարել 20000 (քսան հազար) դրամ:

2. Սահմանել, որ 1994 թվականի սեփականաշնորհման սերտիֆիկատի արժեքը մնում է գործողության մեջ մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սեփականաշնորհման սերտիֆիկատի նոր անվանական արժեքի հայտարարումը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 28-ի «Սեփականաշնորհման սերտիֆիկատի անվանական արժեքի հայտարարման մասին» թիվ 467 որոշումը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.03.1995
N 113
Որոշում