Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2000-2002 ԹՎԱ ...

 

 

020.0289.060301

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2000-2002 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 6 մարտի 2001 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21/1/ հոդվածի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև 2000-2002 թվականների մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին ծրագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել 2001 թվականի փետրվարի 20-ին սահմանադրական դատարանում մուտքագրված` Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռ. Պապայանի գրավոր հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Է. Ղազարյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով Ծրագիրն ու գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Սույն Ծրագիրն ստորագրվել է 1999 թվականի դեկտեմբերի 1-ին Երևանում` Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև, և իրենից ներկայացնում է 2000-2002 թվականների մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության ծրագիր: Ծրագրով Կողմերը պարտավորվում են`

ա) խրախուսել համագործակցությունը թատրոնի, երաժշտության, կերպարվեստի, թանգարանային գործի, ճարտարապետության, կինոյի, երաժշտության և պարարվեստի բնագավառներում, աջակցել նշված բնագավառների գործիչների և մասնագետների փոխանակմանը, մշակութային ժառանգությունը պահպանող և պաշտպանող հաստատությունների ուղղակի կապերի հաստատմանը, հայկական և բուլղարական արվեստի տարբեր բնագավառներում փառատոների, ցուցահանդեսների կազմակերպմանը հեռուստառադիոծրագրերի ոլորտում երկկողմ համագործակցության իրականացմանը.

բ) իրականացնել համագործակցություն և փորձի փոխանակում կրթական համակարգերի կառուցվածքի, ուսումնական պլանների և ծրագրերի, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեխնիկական միջոցների, ուսուցման տեխնոլոգիաների և կրթության այլ խնդիրների շուրջ.

գ) խրախուսել համագործակցությունը Հայաստանի և Բուլղարիայի գիտությունների ազգային ակադեմիաների միջև, ինչպես նաև փոխանակել տեղեկատվություն` գիտության և տեխնոլոգիաների բնագավառներում համագումարներին, համաժողովներին, գիտաժողովներին և միջազգային այլ միջոցառումների մասնակցելու համար.

դ) նախատեսվում են Ծրագրի մասնակից անձանց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման կարգը:

2. Հայաստանի և Բուլղարիայի հանրապետությունները մի շարք համաձայնագրերով ու պայմանագրերով արդեն իսկ ստեղծվել են միջազգային համագործակցության իրավական դաշտ:

Մշակույթի, գիտության և կրթության բնագավառներում Հայաստանի Հանրապետությունն ստանձնել է նմանատիպ պարտավորություն 1994 թվականի ապրիլի 25-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության վերաբերյալ համաձայնագրով, որն ուժի մեջ է մտել ստորագրման պահից: Քննարկվող Ծրագիրը ներկայացվում է ի կատարումն վերոհիշյալ համաձայնագրի 21 հոդվածի դրույթների:

Բուլղարական կողմը 2000 թվականի մարտի 14-ին ծանուցել է Ծրագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև 2000-2002 թվականների մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին ծրագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

6 մարտի 2001 թվականի

ՍԴՈ-289

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
06.03.2001
N ՍԴՈ-289
Որոշում