ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
11 դեկտեմբերի 2024 թվականի N 361-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԻՎ 75-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Առողջապահության նախարարի 2022 թվականի նոյեմբերի 8-ի «Էթիկայի հանձնաժողովի անդամների մրցութային ընտրության կարգը, էթիկայի հանձնաժողովի աշխատակարգը, գործերի քննության կարգը, շահերի բախման առկայության կամ բացակայության վերաբերյալ հայտարարագրի ձևը հաստատելու մասին» թիվ 75-Ն հրամանի հավելված 3-ի`
1) 4-րդ կետում «հրապարակումը» բառը փոխարինել «ընդունումը» բառով.
i
2) 7-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշմամբ սահմանված էթիկայի կանոնի ենթադրյալ խախտման բովանդակությունը.».
i
3) 13-րդ կետի 1-ին ենթակետում «լիազոր մարմնի քարտուղարության միջոցով «Փոստային կապի մասին» օրենքով սահմանված կարգով, իսկ էլեկտրոնային փոստի առկայության դեպքում` նաև» բառերը փոխարինել «ինքնուրույն կամ լիազոր մարմնի քարտուղարության միջոցով «Փոստային կապի մասին» օրենքով սահմանված կարգով, իսկ դիմումատուի կամ բուժաշխատողի համաձայնության դեպքում`» բառերով.
4) 16-րդ կետի`
i
ա. 1-ին ենթակետում «եզրակացության» բառը փոխարինել «որոշման» բառով.
բ. 2-րդ ենթակետում «եզրակացություն» բառը փոխարինել «որոշում» բառով.
5) 22-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2) օրենքով քրեական կամ վարչական պատասխանատվություն չնախատեսող մասնագիտական էթիկայի կանոնների խախտման հաստատման դեպքում լիազոր մարմին ներկայացնել առաջարկություն`
ա. մեկ տարվա ընթացքում առաջին անգամ մասնագիտական էթիկայի կանոնի խախտում կատարած բուժաշխատողի անցումային անհատական լիցենզիայի գործողությունը մեկ ամիս ժամկետով կասեցնելու վերաբերյալ` հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը.
բ. մեկ տարվա ընթացքում բուժաշխատողի կողմից կրկին մասնագիտական էթիկայի կանոնի խախտման դեպքում` անցումային անհատական լիցենզիայի գործողությունը երեք ամիս ժամկետով կասեցնելու վերաբերյալ` հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը.
գ. մեկ տարվա ընթացքում առաջին անգամ մասնագիտական էթիկայի կանոնի խախտում կատարած բուժաշխատողի անհատական լիցենզիայի գործողությունը մեկ ամիս ժամկետով կասեցնելու վերաբերյալ` հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը.
դ. մեկ տարվա ընթացքում բուժաշխատողի կողմից կրկին մասնագիտական էթիկայի կանոնի խախտման դեպքում` բուժաշխատողի անհատական լիցենզիայի գործողությունը երեք ամիս ժամկետով կասեցնելու վերաբերյալ` հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը:».
6) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«23. էթիկայի հանձնաժողովի որոշումներն ընդունվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովի կողմից ինքնուրույն կամ լիազոր մարմնի քարտուղարության միջոցով «Փոստային կապի մասին» օրենքով սահմանված կարգով, իսկ համաձայնության դեպքում էլեկտրոնային փոստի միջոցով` առաքվում են դիմումատուին կամ մարմնին, ինչպես նաև այն բուժաշխատողին, ում դեմ ներկայացվել է դիմումը».
7) 26-րդ կետից հետո լրացնել նոր` 26.1-ին կետ` հետևյալ բովանդակությամբ.
i
«26.1. Բողոքարկման ժամկետը լրանալուց հետո բողոք ներկայացված չլինելու դեպքում կամ բողոքարկման արդյունքում նոր որոշում ընդունելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում էթիկայի հանձնաժողովի որոշումը առաքվում է լիազոր մարմնին` «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 37-րդ հոդվածի համաձայն ընթացք տալու նպատակով:».
8) 27-րդ կետից հետո լրացնել 27.1-ին կետով` հետևյալ բովանդակությամբ.
i
«27.1. Էթիկայի հանձնաժողովի որոշումների եզրափակիչ մասը հրապարակվում է Բուժաշխատողների ռեգիստրում` այն բուժաշխատողի անձնական հաշվում, ում վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովը որոշում է կայացրել:».
9) 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«30. Էթիկայի հանձնաժողովի որոշումների համարակալումը յուրաքանչյուր օրացուցային տարվա համար սկսվում է հունվարի 1-ից և ավարտվում դեկտեմբերի 31-ին: Որոշումների համարները բաղկացած են գծիկով առանձնացված ԷՀ (էթիկայի հանձնաժողով) հապավումից, հերթական համարից, որը սկսվում է 01 թվով և տարեթվից:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն հրամանի 1-ին կետի`
1) 5-րդ ենթակետի`
ա. ա. և բ. պարբերությունների, որոնք ուժի մեջ են մտնում 2026 թվականի հունվարի 1-ից.
բ. գ. և դ. պարբերությունների, որոնք ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունվարի 1-ից.
2) 8-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից.
3) 9-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
11.12.2024 Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 24 դեկտեմբերի 2024 թվական: