041.0200.130301
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
13 մարտի 2001 թվականի N 200
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության 2002 թվականի բյուջետային գործընթացն սկսելու նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
i
ա) մինչև 2001 թվականի մարտի 23-ը մշակել և պետական կառավարման մարմիններին տրամադրել համապատասխան ճյուղերի (ոլորտների) զարգացման 2002 թվականի ծրագրերի նախագծերի կազմման համար անհրաժեշտ մեթոդական ցուցումները.
բ) մինչև 2001 թվականի մարտի 23-ը մշակել և պետական կառավարման տարածքային մարմիններին տրամադրել համապատասխան մարզի (Երևան քաղաքի) 2002 թվականի զարգացման ծրագրի նախագծի կազմման համար անհրաժեշտ մեթոդական ցուցումները.
գ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի կազմման աշխատանքները կանոնակարգելու նպատակով մինչև 2001 թվականի մարտի 23-ը մշակել և պետական կառավարման հանրապետական և տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրել 2002 թվականի բյուջեները կազմելու համար (ներառյալ 2002-2004 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի համապատասխան մասերը, պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից առաջացող միջոցներից ֆինանսավորմամբ իրականացվելիք ծրագրերի, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին օրենքով հաստատման ենթակա` տվյալ տարում պետական կարիքների համար իրականացվելիք գնումների անվանացանկի, ինչպես նաև 2003 թվականի առաջին եռամսյակում կենտրոնացված կարգով իրականացվելիք գնումների անվանացանկի նախագծերը կազմելու համար) անհրաժեշտ հաշվարկների կատարման մեթոդական ցուցումները, բյուջետային ֆինանսավորման հայտերի, բյուջետային հիմնարկի պահպանման ծախսերի նախահաշվի ձևերը և ներկայացման կարգը.
դ) մինչև 2001 թվականի մարտի 23-ը մշակել և պետական կառավարման հանրապետական ու տարածքային մարմիններին տրամադրել պետական տուրքերի, ոչ հարկային եկամուտների և կապիտալի գործառնություններից եկամուտների գծով Հայաստանի Հանրապետության 2002-2004 թվականների պետական բյուջեների նախագծերում նախատեսման ենթակա բյուջետային մուտքերի գումարների կանխատեսումների կազմման համար անհրաժեշտ մեթոդական ցուցումները.
ե) անհրաժեշտության դեպքում` մինչև 2001 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման համար նշված ծառայությունից պահանջվող լրացուցիչ տեղեկատվության ցանկը.
i
զ) մինչև 2001 թվականի մարտի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության հետ համատեղ սահմանել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին օրենքով հաստատման ենթակա` տվյալ տարում պետական կարիքների համար իրականացվելիք գնումների անվանացանկի ընդհանուր կառուցվածքը` և պետական կառավարման մարմինների կողմից այդ անվանացանկի կազմման կարգը.
է) մինչև 2001 թվականի հունիսի 20-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսվելիք եկամուտների կանխատեսումները.
ը) սույն կետի «է» ենթակետում նշված կանխատեսումները Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանանալու օրվանից հաշված 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից հատկացումների ոլորտային (խոշորացված) բաշխման նախագիծը.
թ) հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից հատկացումների նախագծվող ոլորտային (խոշորացված) բաշխումը` այն Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանանալու օրվանից հաշված`
40-օրյա ժամկետում պետական կառավարման տարածքային մարմինների միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումների` սուբվենցիաների չափերը.
45-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից ֆինանսավորում ստանալու հայտ ներկայացրած հայտատուների հետ համաձայնեցնել իրենց գծով Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսվելիք ծախսերի ֆինանսավորման չափերը` այդ մասին կազմելով համապատասխան արձանագրություններ, և դրանք 5-օրյա ժամկետում ուղարկել հայտատուներին.
ժ) մինչև 2001 թվականի հոկտեմբերի 24-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի բյուջետային ուղերձի նախագիծը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բացատրագրի).
ժա) մինչև 2001 թվականի հոկտեմբերի 27-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած Հայաստանի Հանրապետության 2002 թվականի բյուջետային ուղերձի նախագծի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի նախագծում առաջարկվող եկամուտների կանխատեսումների հիման վրա մշակված Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն ու դրա բացատրագիրը.
ժբ) մինչև 2001 թվականի սեպտեմբերի 20-ը պետական կառավարման տարածքային մարմինների միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներին տրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների չափերը.
ժգ) մինչև 2001 թվականի հոկտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել 2002 թվականի բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով էլեկտրաէներգիայի անընդհատ և անխափան մատակարարում պահանջող առավել կարևոր նշանակության սպառողների ցանկը.
ժդ) Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի նախագծում կապիտալ (ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման) ծախսերը` աշխատանքների ձեռքբերման գծով, նախատեսել բացառապես`
նոր սկսվող ծրագրերի կամ օբյեկտների գծով` նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայությամբ,
նախորդ տարիներին սկսված և 2002 թվականին շարունակվող ծրագրերի կամ օբյեկտների գծով` նախորդ տարիների ընթացքում կապալառու կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի առկայությամբ:
(1-ին կետը փոփ. 29.08.01 թիվ 630, 12.10.01 թիվ 730 որոշումներ)
i
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին`
(2-րդ կետը փոփ. 29.08.01 թիվ 630 որոշում)
2.1. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`
i
ա) անհրաժեշտության դեպքում սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված մեթոդական ցուցումների համաձայն մշակված համապատասխան ճյուղերի (ոլորտների) զարգացման 2002 թվականի հիմնական ուղղությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ առկա տարաձայնությունները.
բ) մինչև 2001 թվականի հոկտեմբերի 2-ը` Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը (անհրաժեշտության դեպքում).
(2.1 կետը փոփ. 29.08.01 թիվ 630 որոշում)
2.2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել`
ա) մինչև 2001 թվականի մայիսի 21-ը` սույն որոշման 1-ին կետի «գ» ենթակետում նշված մեթոդական ցուցումների համաձայն կազմված իրենց և համակարգի 2002 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը (ներառյալ իրենց և համակարգին վերաբերող 2002-2004 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մասերը, պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից առաջացող միջոցներից ֆինանսավորմամբ իրականացվելիք ծրագրերի մասին առաջարկությունները, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին օրենքով հաստատման ենթակա` տվյալ տարում պետական կարիքների համար իրականացվելիք գնումների անվանացանկի, ինչպես նաև 2003 թվականի առաջին եռամսյակում կենտրոնացված կարգով իրականացվելիք գնումների անվանացանկի նախագծերը).
բ) մինչև 2001 թվականի մայիսի 10-ը` սույն որոշման 1-ին կետի «դ» ենթակետում նշված մեթոդական ցուցումների համաձայն կազմված կանխատեսումները պետական տուրքերի, ոչ հարկային եկամուտների և կապիտալի գործառնություններից եկամուտների գծով Հայաստանի Հանրապետության 2002-2004 թվականների պետական բյուջեների նախագծերում նախատեսման ենթակա բյուջետային մուտքերի գումարների վերաբերյալ (յուրաքանչյուրը` իրեն վերապահված իրավասության մասով).
գ) մինչև 2001 թվականի մայիսի 21-ը` օտարերկրյա պետությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկերի` իրենց համակարգում 2002-2004 թվականների օգտագործման վերաբերյալ կանխատեսումները:
i
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել`
ա) մինչև 2001 թվականի մայիսի 10-ը` Հայաստանի Հանրապետության 2002-2004 թվականների պետական բյուջեների ընթացիկ եկամուտների գծով («Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դասակարգմամբ) կանխատեսումները` համապատասխան հիմնավորումներով.
բ) մինչև 2001 թվականի սեպտեմբերի 11-ը` Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրամադրվելիք դոտացիաների «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկման համար անհրաժեշտ ելակետային տվյալները (համագործակցելով համապատասխան պետական կառավարման մարմինների հետ)` ըստ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանած մեթոդական ցուցումների:
(3-րդ կետը փոփ. 29.08.01 թիվ 630 որոշում)
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին`
i
ա) մինչև 2001 թվականի ապրիլի 3-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել 2002-2004 թվականների Հայաստանի Հանրապետության տարածքային քաղաքականության հիմնական ուղղությունները.
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համատեղ մշակել և մինչև 2001 թվականի հունիսի 20-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել աղետի գոտու 2002 թվականի վերականգնման տարեկան ծրագրի նախագիծը:
(4-րդ կետը փոփ. 29.08.01 թիվ 630 որոշում)
5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`
i
5.1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի հետ համաձայնեցնելով`
ա) սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետում նշված մեթոդական ցուցումների համաձայն մշակել և անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան մարզի (Երևան քաղաքի) սոցիալ-տնտեսական զարգացման 2002 թվականի հիմնական ուղղությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ առկա տարաձայնությունները.
բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել`
մինչև 2001 թվականի մայիսի 21-ը` սույն որոշման 1-ին կետի «գ» ենթակետում նշված մեթոդական ցուցումների համաձայն կազմված համապատասխան մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) 2002 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը (ներառյալ, իրենց վերաբերող, 2002-2004 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մասը, պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից առաջացող միջոցներից ֆինանսավորմամբ իրականացվելիք ծրագրերի մասին առաջարկությունները, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին օրենքով հաստատման ենթակա` տվյալ տարում պետական կարիքների համար իրականացվելիք գնումների անվանացանկի, ինչպես նաև 2003 թվականի առաջին եռամսյակում կենտրոնացված կարգով իրականացվելիք գնումների անվանացանկի նախագծերը),
մինչև 2001 թվականի մայիսի 21-ը` սույն որոշման 1-ին կետի «գ» ենթակետում նշված մեթոդական ցուցումների համաձայն կազմված` մարզի (Երևան քաղաքի) համայնքներից ստացված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբվենցիա տրամադրելու մասին 2002 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը.
մինչև 2001 թվականի մայիսի 10-ը` սույն որոշման 1-ին կետի «դ» ենթակետում նշված մեթոդական ցուցումների համաձայն կազմված կանխատեսումները` պետական տուրքերի, ոչ հարկային եկամուտների և կապիտալի գործառնություններից եկամուտների գծով Հայաստանի Հանրապետության 2002-2004 թվականների պետական բյուջեների նախագծերում նախատեսման ենթակա բյուջետային մուտքերի վերաբերյալ (յուրաքանչյուրը` իրեն վերապահված իրավասության մասով).
(5.1 կետը փոփ. 29.08.01 թիվ 630 որոշում)
5.2. համագործակցել պետական կառավարման համապատասխան մարմինների հետ` վերջիններիս համակարգի` մարզպետների (Երևանի քաղաքապետի) ենթակայության ներքո գտնվող հիմնարկների 2002 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի կազմման գործում:
6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` մինչև 2001 թվականի մայիսի 21-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված 2002-2004 թվականների ծախսերի ֆինանսավորման գծով պահանջվող հատկացումների հաշվարկ (կազմակերպությունների կտրվածքով) և առաջարկություններ այդ ծախսերի գծով Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի նախագծում հատկացումների նախատեսման առաջնահերթության վերաբերյալ:
7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը սույն որոշման 1-ին կետի «ե» ենթակետի համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից համապատասխան ցանկը ներկայացվելու դեպքում մինչև 2001 թվականի ապրիլի 20-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվությունը:
8. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովին, հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել`
ա) մինչև 2001 թվականի մայիսի 21-ը` սույն որոշման 1-ին կետի «գ» ենթակետում նշված մեթոդական ցուցումների համաձայն կազմված իրենց (համակարգ ունեցողները` նաև համակարգի) 2002 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը (ներառյալ իրենց վերաբերող` 2002-2004 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մասը, պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից առաջացող միջոցներից ֆինանսավորմամբ իրականացվելիք ծրագրերի մասին առաջարկությունները, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին օրենքով հաստատման ենթակա` տվյալ տարում պետական կարիքների համար իրականացվելիք գնումների անվանացանկի, ինչպես նաև 2003 թվականի առաջին եռամսյակում կենտրոնացված կարգով իրականացվելիք գնումների անվանացանկի նախագծերը).
բ) մինչև 2001 թվականի մայիսի 10-ը` սույն որոշման 1-ին կետի «դ» ենթակետում նշված մեթոդական ցուցումների համաձայն կազմված կանխատեսումները պետական տուրքերի, ոչ հարկային եկամուտների և կապիտալի գործառնություններից եկամուտների գծով Հայաստանի Հանրապետության 2002-2004 թվականների պետական բյուջեների նախագծերում նախատեսման ենթակա բյուջետային մուտքերի գումարների վերաբերյալ (յուրաքանչյուրը` իրեն վերապահված իրավասության մասով):
9. Առաջարկել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել`
ա) մինչև 2001 թվականի մայիսի 21-ը` սույն որոշման 1-ին կետի «գ» ենթակետում նշված մեթոդական ցուցումների համաձայն կազմված Հայաստանի Հանրապետության դատական իշխանության մարմինների 2002 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը (ներառյալ իրենց վերաբերող` 2002-2004 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մասը, պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից առաջացող միջոցներից ֆինանսավորմամբ իրականացվելիք ծրագրերի մասին առաջարկությունները, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին օրենքով հաստատման ենթակա` տվյալ տարում պետական կարիքների համար իրականացվելիք գնումների անվանացանկի, ինչպես նաև 2003 թվականի առաջին եռամսյակում կենտրոնացված կարգով իրականացվելիք գնումների անվանացանկի նախագծերը)` ըստ յուրաքանչյուր դատարանի.
բ) մինչև 2001 թվականի մայիսի 10-ը` ներկայացնել սույն որոշման 1-ին կետի «դ» ենթակետում նշված մեթոդական ցուցումների համաձայն կազմված կանխատեսումները պետական տուրքերի, ոչ հարկային եկամուտների և կապիտալի գործառնություններից եկամուտների գծով Հայաստանի Հանրապետության 2002-2004 թվականների պետական բյուջեների նախագծերում նախատեսման ենթակա բյուջետային մուտքերի գումարների վերաբերյալ (իրեն վերապահված իրավասության մասով):
10. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին`
i
ա) Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի նախագծում ներառելու համար մինչև 2001 թվականի սեպտեմբերի 4-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2002-2004 թվականների կապիտալ ներդրումների ծրագրի և ծախսերի նախահաշիվների նախագծերը (համապատասխան հիմնավորումներով).
բ) մինչև 2001 թվականի մայիսի 10-ը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել սույն որոշման 1-ին կետի «դ» ենթակետում նշված մեթոդական ցուցումների համաձայն կազմված կանխատեսումները պետական տուրքերի և ոչ հարկային եկամուտների գծով Հայաստանի Հանրապետության 2002-2004 թվականների պետական բյուջեների նախագծերում նախատեսման ենթակա բյուջետային մուտքերի գումարների վերաբերյալ (իրեն վերապահված իրավասության մասով):
(10-րդ կետը փոփ. 29.08.01 թիվ 630 որոշում)
11. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովին` մինչև 2001 թվականի հունիսի 11-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել կանխատեսումներ 2002-2004 թվականների ընթացքում օտարերկրյա պետությունների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների և այլ անձանց կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվելիք դրամաշնորհների (այդ թվում` նաև մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում), դրանց աղբյուրների և ծավալների վերաբերյալ:
i
12. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին օրենքով հաստատման ենթակա պետական կարիքների համար իրականացվելիք գնումների անվանացանկի կազմման, ինչպես նաև պետության և համայնքների 2002 թվականի կարիքների համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների գործընթացի նախապատրաստմանն աջակցելու նպատակով`
ա) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ըստ վերջիններիս հարցումների, տրամադրել 2002 թվականին իրենց կողմից գնվելիք ապրանքների, աշխատանքների և ծառայությունների տեխնիկական բնութագրերը կազմելու համար անհրաժեշտ տեղեկատվություն.
բ) իրեն վերապահված իրավասության սահմաններում ստուգել պետական կառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացվելիք` 2002 թվականի բյուջետային տարում այդ մարմինների կարիքների համար գնվելիք ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկերի կազմման ճշտությունը և մինչև 2001 թվականի օգոստոսի 31-ը իր դիտողությունները և առաջարկությունները հայտնել անվանացանկ ներկայացրած համապատասխան մարմիններին:
(12-րդ կետը փոփ. 29.08.01 թիվ 630 որոշում)
i
13. Առաջարկել Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովին մինչև 2001 թվականի սեպտեմբերի 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հանձնաժողովի գործունեության 2002 թվականի պետական նպատակային տարեկան ծրագիրը` այն Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի նախագծի հետ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելու համար:
(13-րդ կետը փոփ. 29.08.01 թիվ 630 որոշում)