Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

 

Հայաստանի Հանրապետության        Հայաստանի Հանրապետության

Հարկային պետական տեսչություն    Մաքսային վարչություն

27.05.93թ.                           27.05.93թ.

թ. 01127/3-3թ.                         573-ՄՎ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ  1

 

«Ներմուծվող ապրանքների ակցիզային հարկի հաշվարկման և վճարման

կարգի մասին»

 

Սույն հրահանգը մշակվել է Հայաստանի Հանրապետության 1992թ. հունիսի 6-ի «Ակցիզային հարկի մասին» օրենքի, «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 1993թ. մայիսի 26-ի հ.278 որոշմամբ հաստատված «Ներմուծվող ապրանքների ակցիզային հարկի հաշվարկման և վճարման կարգի» հիման վրա և սահմանում է ակցիզային հարկի կիրառման, հաշվարկման և վճարման կարգը ակցիզային հարկով հարկման ենթակա ներմուծվող ապրանքների համար:

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Ակցիզային հարկով հարկվում են ներմուծվող գինիօղու արտադրանքի, գարեջրի, խաղողի գինիների, գինենյութի, ծխախոտի արտադրանքի, ոսկերչական իրերի, զարդեղենի (բիժուտերիայի), մորթու, մորթեղենի և բնական կաշվից հագուստի, ավտոդողերի, բյուրեղապակյա և ճենապակյա իրերի, ձեռագործ գորգերի ապրանքատեսակները:

2. Ակցիզային հարկ վճարողներ են հանդիսանում սույն հրահանգի 1-ին կետում նշված ապրանքները Հայաստանի Հանրապետություն ներմուծող (բացի նախկին ԽՍՀՄ անդամ հանդիսացող պետություններից) ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, դրանց մասնաճյուղերը, բաժանմունքները և ներկայացուցչությունները (այսուհետև` ձեռնարկություններ) և քաղաքացիները (այդ թվում նաև օտարերկրյա):

Ձեռնարկությունները ու քաղաքացիները այսուհետև անվանվում են վճարողներ:

 

2. Հարկման օբյեկտը

 

3. Հարկման օբյեկտ է հանդիսանում ակցիզային հարկով հարկման ենթակա ներմուծվող ապրանքների ներմուծման արժեքը2 :

4. Ակցիզային հարկով հարկումից ազատվում են.

ա) Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ (տրանզիտային) եղանակով փոխադրվող արտասահմանյան ապրանքները.

բ) մարդասիրական օգնության կարգով և բարեգործական նպատակներով ներմուծվող ապրանքները,

գ) քաղաքացիների կողմից ներմուծվող ապրանքները` սահմանված կարգի համաձայն ապրանքային քանակություն4 չկազմելու դեպքում,

դ) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտադրությամբ զբաղվող իրավաբանական անձինք, երբ ներմուծում են իրենց արտադրանքի հետ տեխնոլոգիապես կապված հումք կամ կիսաֆաբրիկատ հետագա արտադրական վերամշակման նպատակով:

 

3. Ակցիզային հարկի հաշվարկման և վճարման կարգը

 

5.Ակցիզային հարկի գումարը հաշվարկվում է վճարողների կողմից ինքնուրույնաբար, արտացոլվում բեռնային մաքսային հայտարարագրերում (այսուհետև ԲՄՀ), և նրա լրացուցիչ թերթիկներում` ելնելով հարկման ենթակա ապրանքների ծավալից (ներմուծման արժեքով) և սահմանված դրույքաչափերից: Ընդ որում հարկի գումարը հաշվարկվում է այն արժույթով, որը նշված է ԲՄՀ-ում: Ներմուծվող ապրանքների գծով ակցիզային հարկի ՀՀ տարածքում գործող միասնական դրույքաչափերը բերված են սույն հրահանգի հավելված 1-ում, իսկ հաշվարկի օրինակը` հավելված 2-ում: ԲՄՀ-ի ձևերը տրվում են մաքսային մարմինների կողմից և հանդիսանում են հիմնական փաստաթուղթ ակցիզային հարկի գանձման ճշտության ստուգման համար (բլանկի ձևերը և ԲՄՀ-ում ակցիզային հարկի հաշվարկման վերաբերյալ ցուցումները բերված են սույն հրահանգի հավելված 3-ում և 4-ում):

6. Հարկի գումարը, վճարողի ընտրությամբ, վճարվում է Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական շրջանառության մեջ գտնվող դրամով կամ արտարժույթով: Վերահաշվարկումը Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես շրջանառության մեջ գտնվող դրամի կատարվում է հարկի վճարման օրը գործող Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի սահմանած արժութային կուրսով:

7. Քաղաքացիների կողմից ներմուծվող ապրանքների գծով ակցիզային հարկ հաշվարկվում է միայն ապրանքային քանակություններ կազմող ապրանքների վրա, նրա կողմից լրացվող ԲՄՀ-ի հիման վրա:

8. Սույն հրահանգի 4-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքում ապրանքները սեփական ենթաակցիզային ապրանքների արտադրության համար վերամշակման նպատակով որպես հումք (կիսաֆաբրիկատ) ներմուծող իրավաբանական անձինք այդ ներմուծվող ապրանքների գծով ակցիզային հարկից ազատվելու նպատակով ԲՄՀ-ի լրացման օրը պարտադիր կարգով մաքսային մարմիններին են տալիս իրենց գտնվելու վայրի հարկային պետական տեսչության կողմից հաստատված տեղեկանք5 (տեղեկանքի ձևը տրված է հավելված 6-ում) այն մասին, որ իրենք հանդիսանում են ներմուծվող հումքի հետ տեխնոլոգիապես կապված ենթաակցիզային ապրանք արտադրող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություն: Սակայն այդ ապրանքները հետագայում ոչ վերամշակման համար օգտագործելիս կամ իրացնելիս6 ակցիզային հարկը հաշվարկվում և վճարվում է ընդհանուր կարգին համապատասխան (ելնելով այդ ապրանքների ներմուծման արժեքից և գործող դրույքաչափերից):

Վերը նշված տեղեկանքի բացակայության դեպքում նույնպես ակցիզային հարկը հաշվարկվում է ընդհանուր կարգին համապատասխան:

9. Քաղաքացիները և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այլ վճարողները ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծելիս (այդ թվում նաև որպես հումք, կիսաֆաբրիկատ) ակցիզային հարկ հաշվարկում և վճարում են ընդհանուր կարգին համապատասխան: Այս կարգը տարածվում է նաև ենթաակցիզային ապրանքներ արտադրող չհանդիսացող միջնորդական և այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների վրա:

10. Ներմուծվող ապրանքներից ակցիզային հարկի գանձումն իրականացվում է մաքսային մարմինների կողմից: Ընդ որում ներմուծման մաքսային տուրքից գործող օրենսդրությամբ ազատումը չի հանգեցնում նաև ներմուծվող ապրանքների ակցիզային հարկից ազատմանը:

11. Ակցիզային հարկի վճարումը կատարվում է ներմուծվող ապրանքները մաքսային ձևակերպման ներկայացնելու հետ միաժամանակ կամ դրանից առաջ: Վճարողները որպես վճարումը հաստատող փաստաթուղթ մաքսային մարմնին, ԲՄՀ-ի հետ միասին, հանձնում են վճարման հանձնարարագրի բանկի նշումով օրինակի և այդ բանկային գործառնության քաղվածքի պատճենները, կամ ցույց է տրվում մաքսային մարմնի դրամարկղի դրամարկղային մուտքի կտրոնը: Հանձնարարագրերում և դրամարկղային փաստաթղթերում բացի սահմանված բանկային ռեկվիզիտներից նշվում են նաև ԲՄՀ-ի համարը ու ամսաթիվը, ինչպես նաև այն մաքսային մարմնի անվանումը, որով անց է կացվելու ապրանքը:

Ակցիզային հարկի գումարները մուտք են լինում մաքսային մարմնի դեպոզիտային հաշվի վրա և յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, մինչև մյուս ամսվա 10-ը, նրա կողմից փոխանցվում հանրապետական բյուջե` եկամուտների համապատասխան հոդվածների վրա:

12. Հարկի հաշվարկման սխալի կամ հաշվարկման և վճարման կարգի խախտման հետևանքով հարկի ավելորդ մուտք եղած գումարները ենթակա են հաշվանցման հարկի հետագա վճարումների հաշվին կամ վերադարձման, եթե չի անցել 3 տարի նրանց վճարման օրից: Այդ նպատակով վճարողը մաքսային մարմնին է ներկայացնում դիմում, կցելով հիմնավորող փաստաթղթերը: Դիմումի ներկայացումը կասեցնում է 3 տարվա ժամկետի ընթացքը: Մաքսային մարմինը վճարողի գրանցման վայրի ֆինանսական մարմնի հետ համաձայնեցնելով կարող է ընդունել որոշում գումարի հաշվանցման, մերժման կամ վերադարձման մասին: Վերադարձումն իրականացվում է մաքսային մարմնի դեպոզիտային հաշվի միջոցով` անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա, դիմում տալու օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում: Որոշման ընդունման մասին ինֆորմացիան անմիջապես ուղարկվում է վճարողին, խիստ հաշվառման փաստաթղթերի փոխադրման համար գոյություն ունեցող կարգով:

13. Մաքսային մարմինները ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները բաց են թողնում ակցիզային հարկի մուծումից հետո (բացառությամբ սույն հրահանգի 14-րդ կետում նշված դեպքերի):

14. Հարկի վճարումը կարող է կատարվել մինչև 30 օրվա ժամկետում`

ա) երբ վճարողները ներկայացնում են բանկի կամ այլ ֆինանսական հաստատությունների երաշխիքային նամակ` համապատասխան հարկային պարտավորությունները և պատասխանատվությունը իրենց վրա վերցնելու մասին.

բ) երբ վճարողները մաքսային մարմինների հետ կնքվող պայմանագրով պարտավորվում են պատասխանատու պահպանության թողնել ներմուծված ապրանքների մի մասը` հարկի գումարին համապատասխանող չափով: Նշված ժամկետի ընթացքում հարկի գումարի չվճարման դեպքում պատասխանատու պահպանության ընդունված ապրանքները իրացվում են մաքսային մարմինների կողմից` օրենսդրությամբ սահմանված կարգով, հարկի գումարի մարման նպատակով: Պատասխանատու պահպանման հետ կապված մաքսային մարմինների կատարած ծախսերը փոխհատուցվում են ներմուծողի կողմից:

Նույն վճարողին միաժամանակ մի քանի ժամկետային արտոնություն չի տրամադրվում:

15. Ներմուծվող ապրանքների վճարման ժամկետային արտոնությամբ բացթողման մասին կատարվում է նշում ԲՄՀ-ի «B» կետում: Այդպիսի դեպքերի գծով մաքսային մարմինների կողմից տարվում է առանձին հաշվառում և վերահսկողություն, օգտագործելով ԲՄՀ-ի իր օրինակները:

 

4. Ակցիզային հարկի գծով հաշվապահական հաշվառման վարումը

 

16. Ներմուծվող ապրանքների գծով ակցիզային հարկի բյուջեի հետ հաշվարկների հաշվառումը իրականացվում է հաշվային պլանի 68 «հաշվարկներ բյուջեի հետ» հաշվի առանձին ենթահաշվով («հաշվարկներ ակցիզային հարկի գծով»):

Ապրանքների ներմուծման արժեքը հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում է 05 «հումք և նյութեր», 41 «ապրանքներ» և այլ հաշիվների դեբետով և 60 «հաշվարկներ մատակարարների և կապալառուների հետ» հաշվի կրեդիտով, միաժամանակ ակցիզային հարկի գումարը արտացոլելով նույն 05, 41 և այլ հաշիվների դեբետով և 68 հաշվի կրեդիտով:

Ակցիզային հարկի գումարների բյուջե փոխանցումը հաշվառման մեջ արտացոլվում է 68 հաշվի դեբետով և 50 «դրամարկղ», 51, 52 «հաշվարկային հաշիվ» հաշիվների կրեդիտով:

 

5. Ինֆորմացիայի հաղորդումը և ստանդարտացումը

 

17. Մաքսային մարմինները գործող կարգին համապատասխան ԲՄՀ-ի երկրորդ օրինակը փոխանցում են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և ՀՀ վիճակագրության պետական վարչություն:

18. Մաքսային մարմինները յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար, մինչև հաջորդ ամսվա 10-ը խիստ հաշվառման փաստաթղթերի փոխադրման համար նախատեսված կարգով հարկային պետական տեսչությանն են ուղարկում ակցիզային հարկով հարկման ենթակա բոլոր ներմուծված ապրանքների ԲՄՀ-ի պատճենահանված մեկ օրինակ (անհրաժեշտ դեպքերում կցելով նաև նրանց «լրացուցիչ թերթիկները»):

19. Մաքսային մարմինները պարտավորություն են կրում ինֆորմացիայի սահմանված ձևով և ժամկետներում հաղորդման, մաքսային փաստաթղթերում կոդավորման և հարկի հաշվարկման ճշտության վերահսկման համար:

20. Ինֆորմացիայի հոսքերում միասնական կոդավորման հիմք է ընդունվում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային տեսականին», որը հրապարակվել է Բրյուսելում մաքսային համագործակցության խորհրդի կողմից, թարգմանվել և հաստատվել է ԽՍՀՄ-ում «Ապրանքների նկարագրման և կոդավորման հարմոնիզացված համակարգը» ներդնող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 1990թ.:

Վերը նշված համակարգով նախատեսված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների կոդերը բերված են սույն հրահանգի հավելված 5-ում և պետք է համապատասխանաբար արտացոլված լինեն ԲՄՀ-ի 33 «ապրանքի կոդը» բաժնում:

21. Ներմուծվող ապրանքների ակցիզային հարկի գումարների հաշվառումը տարվում է մաքսային մարմիններում, անձնական հաշիվների քարտերի վրա հ.3 ձևով (նախկին ԽՍՀՄ ֆինանսների նախարարության 29.03.1991թ. հ.27 «Պետական հարկային տեսչություններում հարկերի և բյուջե այլ պարտադիր վճարումների օպերատիվ-հաշվապահական հաշվառման վարման կարգի մասին» հրահանգի հավելված 10):

22. Անձնական հաշիվների քարտերի և դեպոզիտային հաշվի մուտքերի հիման վրա ՀՀ Մաքսային վարչությունը կազմում է սահմանված կարգի հաշվետվություն և յուրաքանչյուր ամսվա համար, մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներկայացնում ՀՀ ֆինանսների նախարարություն և ՀՀ հարկային պետական տեսչություն:

23. Սույն հրահանգը ուժի մեջ է դրվում սկսած 1993թ. հունիսի 1-ից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ           ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

      ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ         ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

        _____________ Ս. ՍԱՀԱԿՅԱՆ          _____________ Ե. ԱԲԳԱՐՅԱՆ

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է

 

      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

      ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ         ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

      ____________ Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ      _______________ Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

________________________________________________________________________

 Թիվ     ԱՊՐԱՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ                      ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ ՏՈԿՈՍՆԵՐՈՎ

 Թիվ                                          ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՐԺԵՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ

________________________________________________________________________

1. Գինե-օղու արտադրանք (սննդային սպիրտ,

օղի, լիկյոր-օղու արտադրանք, խաղողի

գինիներ, կոնյակ, շամպայն գինիներ,

     ոգելից թուրմ)                                      10

 

  2. Շոկոլադ                                             0

 

  3. Ծխախոտի արտադրանք                                  10

 

  4. Մարդատար ավտոմեքենաների ավտոդողեր                   5

 

5. Ոսկերչական իրեր (ներառյալ ադամանդեղենով

     իրերը)                                              0

 

  6. Մորթի և  մորթեղեն                                  10

 

7. Բարձրորակ ճենապակյա և բյուրեղապակյա

     արտադրանք                                          10

 

  8. Գորգեր և  գորգագործական արտադրանք                   5

 

  9. Բնական կաշվից հագուստ                              10

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

 

ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕՐԻՆԱԿ

 

_________________________________________________________________________

 Թիվ  Ապրանքախմբի կամ    ներմուծման արժեքը     Հարկի        Հարկի

 Թիվ  ապրանքատեսակի      (ըստ հաշվարկային և    դրույքա-    գումարը

        անվանումը        վճարման փաստաթղթերի)  չափը

                         ____________________    %

                         արտար-     ռուբլով             __________________

                         ժույթով                         արտար-    ռուբլով

                                                         ժույթով

 

____________________________________________

 1.  Կոնյակ              6 դոլար     6000       10         0,6       600

 

 2.  Գորգ               80 դոլար    80000        5         4        4000

____________________________________________

 

տվյալ օրինակում ենթադրվում է, որ ՀՀ բանկի կողմից բեռնագրի լրացման օրը արտարժութային հաշվարկային կուրսը սահմանված է եղել 1 դոլարը հավասար 1000 ռ.

 

ՀԱՎԵԼՎԱԾ 4

 

ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

ԲԵՌՆԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐՈՒՄ (ԲՄՀ) ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ակցիզային հարկի հաշվարկը կատարվում է ԲՄՀ-ի 47-րդ «Մաքսային տուրքերի և հարկերի հաշվարկում» բաժնում.

- առաջին սյունակում` «տեսակը», նշվում է ակցիզային հարկի կոդը «50»

- երկրորդ սյունակում «հաշվարկման հիմքը», նշվում է ԲՄՀ-ի 42-րդ «ապրանքի ֆակտուրային արժեքը» բաժնում նշված ապրանքի արժեքը.

- երրորդ սյունակում «հարկի դրույքաչափը» (ըստ սույն հրահանգի հավելված 1-ի)

- չորրորդ սյունակում «գումար», նշվում է ակցիզային հարկի գումարը (հաշվարկված հավելված 2-ում բերված օրինակի ձևով).

- հինգերորդ սյունակում «վճարման ձևը», նշվում է վճարման ձևը.

 

«BH» անկանխիկ` բանկի միջոցով

 

«KT» կանխիկ` մաքսատան դրամարկղի միջոցով.

 

«GP» ֆինանսական հաստատությունների երաշխիքային նամակով

 

ԲՄՀ-ի «B» «հաշվարկի մանրամասները» բաժնում նշվում է վճարված ակցիզային հարկի գումարը, վճարման փաստաթղթի համարը և ամսաթիվը, ինչպես նաև բանկային գործառնության քաղվածքի ամսաթիվը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 5

 

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿՈԴԵՐԸ ԸՍՏ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՏԵՍԱԿԱՆՈՒ»

 

_________________________________________________________________________

  Թիվ  Ապրանքախմբի կամ ապրանքատեսակի անվանումը   Կոդը ըստ    դրույքաչափը

  Թիվ  Ըստ ՀՀ ստանդարտների     Ըստ միջազգային    «ԱՏԳ ԱՄ»

                               ստանդարտների

_________________________________________________________________________

  1.  Գինե-օղու արտադրանք       Կոնյակ, բրենդի,

      (սննդային սպիրտ, օղի,     ջին, վիսկի, գինի

      լիկյոր-օղու արտադրանք,    և  այլն

խաղողի գինիներ, կոնյակ,

շամպայն գինիներ, ոգելից

      թուրմ)                                     2204-2208         10

 

  2.  Շոկոլադ                    Շոկոլադ           1806             0

 

  3.  Ծխախոտի արտադրանք         Ծխախոտի

                                արտադրանք        2402-2403         10

 

  4.  Մարդատար ավտոմեքենաների   Անվադողեր        401110000          5

անվադողեր

 

  5.  Ոսկերչական իրեր           Ոսկերչական իրեր  7113-7116          0

 

  6.  Մորթի և  մորթեղեն         Մորթի և          4301-4303         10

                                մորթեղենից

                                հագուստ

 

  7.  Բարձրորակ ճենապակյա       Ճենապակյա և      6911*)

      և  բյուրեղապակյա          բյուրեղապակյա    691310000

      արտադրանք                 արտադրանք, այդ   691410000         10

                                թվում` ամանեղեն

 

  8.  Գորգեր և  գորգագործական   Գորգ և  գորգեղեն  5701-5705         5

արտադրանք

 

  9.  Բնական կաշվից հագուստ     Բնական կաշվից    420310000

                                հագուստ          420321000         10

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

31 մայիսի 1993 թ. թիվ 01131/3-3

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

1992 թ. հունիսի 6-ի «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ակցիզային հարկ վճարվում է նախկին ԽՍՀՄ անդամ չհանդիսացող պետություններից ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ Հայաստանի Հանրապետություն ներմուծող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների կողմից:

Ներմուծվող ենթաակցիզային ապրանքների գծով ակցիզային հարկի դրույքաչափերը սահմանվել են ՀՀ կառավարության 19.10.92 թ. թիվ 519 որոշմամբ: Այդ դրույքաչափերը զգալիորեն ցածր են սեփական արտադրության ենթաակցիզային ապրանքների համար սահմանված դրույքաչափերից: Ենթաօրենսդրական որոշ ակտերի բացակայության պատճառով փաստորեն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների գծով (գինե-օղու արտադրանք, ծխախոտ և այլն) ակցիզային հարկը չի կիրառվել: Ներկայումս, «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 1993 թ. ապրիլի 18-ի ՀՀ օրենքին համապատասխան ՀՀ կառավարության 26.05.1993 թ. թիվ 278 որոշմամբ հաստատվել է «Ներմուծվող ապրանքների ակցիզային հարկի հաշվարկման և վճարման կարգը» և այսպիսով 1993 թ. հունիսի 1-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառվում է ակցիզային հարկ:

Ակցիզային հարկի հաշվարկումը և վճարումը կատարվում է ՀՀ հարկային պետական տեսչության և ՀՀ մաքսային վարչության կողմից 27.05.1993 թ. հաստատված և ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության հետ համաձայնեցված «Ներմուծվող ապրանքների ակցիզային հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգին համապատասխան:

 

__________________________

*) Բացի նույն կոդի տակ հաշվված հախճապակյա արտադրանքի

 

 

pin
Հարկային տեսչություն
27.05.1993
N 01117/3
Հրահանգ