041.0231.270301
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 մարտի 2001 թվականի N 231
ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել հայ-գերմանական միջկառավարական բանակցություններին մասնակցող հայկական պատվիրակության հետևյալ կազմը`
Վ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար (պատվիրակության
ղեկավար-համակարգող)
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Ա. Մարտիրոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Գ. Արզումանյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Անդրեասյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ
Ա. Ջավադյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
Բ. Ենգիբարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման
կենտրոնի գործադիր տնօրեն
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի օգոստոսի 24-ի «Հայ-գերմանական միջկառավարական բանակցություններին մասնակցող հայկական պատվիրակության կազմը հաստատելու մասին» N 511 և 2000 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի օգոստոսի 24-ի N 511 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 198 որոշումները: