041.0232.270301
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 մարտի 2001 թվականի N 232
Ս. ԿԱՐԱՅԱՆԻ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետի տեղակալ- հարկային քաղաքականության վարչության պետ Սուրեն Կարայանին 2001 թվականի մարտի 27-31-ը գործուղել Սանկտ Պետերբուրգ` ԱՊՀ մոդելային հարկային օրենսգրքի հատուկ մասի մշակման աշխատանքային խմբի նիստին մասնակցելու համար:
2. Ս. Կարայանի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Ս. Կարայանի Սանկտ Պետերբուրգ մեկնելու հետ կապված հարցերը: