Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մարտի 1995թ. թիվ 135

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

 

1. Վերակառուցել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տնտեսական վարչության «Հրազդան-1» հյուրանոցային տնտեսության վարչությունը և «Հրազդան-2» կառավարական առանձնատների տնտեսությունը, դրանք բաժանելով`

«Հրազդան-1» հյուրանոցային տնտեսության,

«Հրազդան-2» հասարակական սննդի միավորման,

«Հրազդան-4» առողջապահական կենտրոնի:

2. Վերակառուցել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տնտեսական վարչության առողջարանների միացյալ տնօրինությունը, այն բաժանելով`

Արզականի ամառանոցային տնտեսության,

Ծաղկաձորի ամառանոցային տնտեսության:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքի մասին» թիվ 85 որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հրազդան-1» հյուրանոցային տնտեսություն

i

«Հրազդան-2» հասարակական սննդի միավորում

«Հրազդան-4» առողջապահության կենտրոն

Արզականի ամառանոցային տնտեսություն

Ծաղկաձորի ամառանոցային տնտեսություն

Գերատեսչական տների շահագործման տնտեսություն

Ավտոտրանսպորտային տնտեսություն

Շինվերանորոգման ձեռնարկություն

Նախագծանախահաշվային ձեռնարկություն

/խմբ. 17.09.97 թիվ 444 որոշում/

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքի մասին» թիվ 85 որոշման 5-րդ կետը և 1994 թվականի մարտի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տնտեսական վարչության Արզականի և Ծաղկաձորի ամառանոցային տնտեսությունների վերակառուցման մասին» թիվ 136 որոշումը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.03.1995
N 135
Որոշում