031.813.260301
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ և 24-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ տալ`
Վարթկես-Ռոքքո Արզումանյանին (Կանադա)
Մուրատ Աքյուզին (Գերմանիա)
Սիրանուս Աքյուզ-Կազարյանին (Գերմանիա)
Էմանուել-Ալֆրեդ Բագջյանին (Ֆրանսիա)
Կրիկոր-Քերոփ Դջաբուրյանին (Կանադա)
Ռալֆ-Սամ Թուֆենկյանին (ԱՄՆ)
Կրիկոր Մասրեհջյանին (Լիբանան)
Հակոբ Շիրվանյանին (ԱՄՆ)
Օննիգ-Ջոն Քավուկյանին (Կանադա):
2. Վերոհիշյալ անձանց ազատել Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր ստանալու համար սահմանված վճարից:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
26 մարտի 2001թ.
ՆԿ-813