Սեղմել Esc փակելու համար:
ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0240.270301

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» մարտի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մարտի 2001 թվականի N 240

 

ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Շիրակի մարզի Ախուրյանի գյուղական համայնքի ավագանու որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Շիրակի մարզպետարանի տնօրինության` Ախուրյանի նախկին շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի շենքը` 2292 քառ. մետր ընդհանուր մակերեսով, անհատույց` սեփականության իրավունքով հանձնել Ախուրյանի գյուղական համայնքին` վերջինիս համաձայնությամբ նշված շենքից 510 քառ. մետր տարածքը Շիրակի մարզպետարանին անհատույց օգտագործման տրամադրելու պայմանով:

2. Շիրակի մարզպետին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Ախուրյանի գյուղական համայնքի ղեկավարի հետ ապահովել նշված շենքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, համապատասխան պայմանագրերի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 27-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.03.2001
N 240
Որոշում