030.0845.290301
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հ. Վ. ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԴԱՏԱԽԱԶ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով արդարադատության խորհրդի 2001 թվականի մարտի 29-ի «Երևան քաղաքի դատախազ նշանակելու համար Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի ներկայացրած թեկնածության վերաբերյալ» եզրակացությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ և 95-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետերով` որոշում եմ.
1. Հրաչյա Վարազդատի ԲԱԴԱԼՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի դատախազ` ազատելով նրան Շենգավիթ համայնքի դատախազի պաշտոնից:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
29 մարտի 2001 թ.
ՆՀ-845