041.0238.290301
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 մարտի 2001 թվականի N 238
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐԱՏԻՍԼԱՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության և Սլովակիայի Հանրապետության միջև միջպետական համագործակցության ծրագրեր մշակելու նպատակով 2001 թվականի մայիսի 3-6-ը Բրատիսլավա գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետևյալ կազմով`
Դ. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարար
Կ. Գալուստյան - ՀՀ էներգետիկայի նախարար
Ե. Զախարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Կ. Ճշմարիտյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար
Ա. Մարտիրոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամների Բրատիսլավա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամների Բրատիսլավա մեկնելու հետ կապված հարցերը: