041.0239.290301
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 մարտի 2001 թվականի N 239
Հ. ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ԵՎ Վ. ԱՄԱՐՅԱՆԻՆ ՍՈՉԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների տրանսպորտի նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով 2001 թվականի մարտի 28-ից մինչև ապրիլի 1-ը Սոչի գործուղել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանին ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Վարդան Ամարյանին:
2. Հ. Բեգլարյանի և Վ. Ամարյանի Սոչի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հ. Բեգլարյանի և Վ. Ամարյանի Սոչի մեկնելու հետ կապված հարցերը: