Սեղմել Esc փակելու համար:
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՈՒ «ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱ ...

 

 

040.0244.280301

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» մարտի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 մարտի 2001 թվականի N 244

 

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՈՒ «ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 1994 թվականի նոյեմբերի 29-ին ստորագրված ու Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից 1995 թվականի հունվարի 17-ին վավերացված «Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիր» վարկային պայմանագրով և Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխավորագրով «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունների դիմաց վճարված և նշված ընկերության նկատմամբ որպես բյուջետային վարկ ձևակերպված 7932175,06 ԱՄՆ-ի դոլար գումարի մարման ժամկետը երկարաձգել մինչև 2002 թվականի մարտի 12-ը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նկատմամբ «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության 2001 թվականի մարտի 12-ի դրությամբ ունեցած վարկային պարտավորությունների կատարման համար Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2001 թվականի առաջին եռամսյակում կատարել բյուջետային երաշխիքով նախատեսված 1756314,82 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով վճարումները` դրանք արտացոլելով «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 14 խմբի 06 ենթախմբի` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ոչ ֆինանսական կազմակերպությունների ներքին վարկավորում» հոդվածում.

բ) սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն վճարված գումարը «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ ձևակերպել որպես բյուջետային վարկ` մեկ տարի մարման ժամկետով, LIBOR + 3 տարեկան տոկոսադրույքով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 28-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.03.2001
N 244
Որոշում