040.0246.290301
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» մարտի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 մարտի 2001 թվականի N 246
«ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՃԱՊՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել «Էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգեր» վարկային ծրագրի ներքո միջազգային համագործակցության ճապոնական բանկի փոխառության մասով խորհրդատվական ծառայությունների մրցույթի արդյունքները` հաղթող ճանաչելով «Նիպպոն Կոյե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և Տոկիոյի «Էներգետիկ շահագործման կազմակերպություն» (Nippon Koei Co. Ltd. և Tokyo Electric Power Company Inc., Ճապոնիա) ընկերությունների 296,689,000 ճապոնական իեն գումարով (այդ թվում` 7,760,000 ճապոնական իեն պահուստային գումար) համատեղ առաջարկը: