041.0244.300301
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 մարտի 2001 թվականի N 244
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև մշակութային ժառանգությանն ուղղված նախաձեռնության համար TF 27293 դրամաշնորհի` 1999 թվականի դեկտեմբերի 16-ին Երևանում ստորագրված համաձայնագրի 4-րդ կետին համապատասխան աշխատանքների վերահսկումն իրականացնելու նպատակով`
i
ստեղծել մշակութային ժառանգության վերականգնման վերահսկող հանձնաժողով հետևյալ կազմով`
Ռ. Շառոյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և
սպորտի նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Ռ. Դավոյան - ՀՀ Նախագահի խորհրդական
(համաձայնությամբ)
Կ. Կիրակոսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի
տեղակալ
Կ. Արիստակեսյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և
սպորտի նախարարի տեղակալ
Գ. Գյուրջյան - ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների
պահպանության վարչության պետ
Վ. Ջիլավյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների
կառավարման վարչության պետ
Ք. Ավագյան - «Մենուա-տուր» սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերության գործադիր տնօրեն
Ա. Գալստյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և
սպորտի նախարարության մշակութային ժառանգության
և արվեստի գլխավոր վարչության թանգարանների
բաժնի պետ
Ժ. Սարգսյան - «Իզմիրլյան» հիմնադրամի փոխնախագահ
(համաձայնությամբ)
(կազմը փոփ. 09.10.01 թիվ 724 որոշում)