040.0252.290301
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» մարտի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 մարտի 2001 թվականի N 252
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության կողմից մասնավորեցման գործընթացում ազդագրերի գրանցման համար պետական տուրքի վճարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 59 բաժնետիրական ընկերության ազդագրերի հրապարակման ժամանակ պետական տուրքի գումարը վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը 2001 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 2.950 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 29-ից: