Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0253.290301

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» մարտի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մարտի 2001 թվականի N 253

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բանբեր Հայաստանի արխիվների» հանդեսի տպագրության նպատակով և «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 01 խմբի 07 ենթախմբով «Պետական արխիվների պահպանում» ծրագրի գծով նախատեսված գումարները պակասեցնել 476,3 հազ. դրամով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով)` նույն չափով ավելացնելով 14 խմբի 06 ենթախմբով «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրի գծով նախատեսված գումարները (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն սույն որոշման հավելվածի:

3. «Բանբեր Հայաստանի արխիվների» հանդեսի տպագրության համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչությանը 2001 թվականի 1-ին եռամսյակում հատկացնել 476,3 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 29-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 2001 թ.

մարտի 29-ի N 253 որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի

հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի

պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին»

N 68 որոշման N 5 հավելվածում կատարվող փոփոխությունները

 

(հազ. դրամ)

.__________________________________________________________________________.

|Խումբ|Ենթախումբ| Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |   2001 թ.   |

|     |         |խմբերի և  ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի|1-ին եռամսյակ|

| N   |   N     |և  դրանք իրականացնող մարմինների անվանումները|             |

|_____|_________|____________________________________________|_____________|

| 01  |   07    |7. Պետական արխիվների պահպանում              | - 476.3     |

|     |         |                                            |             |

|     |         |ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի   |             |

|     |         |վարչություն                                 | - 476.3     |

|_____|_________|____________________________________________|_____________|

| 14  |   06    |11. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ       |   476.3     |

|     |         |                                            |             |

|     |         |ՀՀ կառավարություն                           |   476.3     |

.__________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.03.2001
N 253
Որոշում