040.0263.310301
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«31» մարտի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 մարտի 2001 թվականի N 263
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջոցների հաշվին սպայական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների նախորդ տարիների առաջացած պարտքերը վճարելու կապակցությամբ հիմնադրամի կողմից կատարված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին հատկացնել 200,6 մլն դրամ` «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 14 խմբի 06 ենթախմբի «10. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված գումարի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Թոշակներ» հոդվածով):
2. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված գումարն ավելացնել 200,6 մլն դրամով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Թոշակներ» հոդվածով)` «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով հատկացումների վերահաշվարկման վերջնական արդյունքում տնտեսվելիք գումարի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով նախատեսված հատկացումների վերահաշվարկման վերջնական արդյունքում տնտեսվելիք գումարի օգտագործման վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 31-ից: