Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0273.310301

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«31» մարտի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մարտի 2001 թվականի N 273

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածում 01 ենթախմբի «3. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում» ծրագրով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի համար նախատեսված հատկացումները պակասեցնել 7507,8 հազ. դրամով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ակտիվների ձեռքբերման ծախսեր», այդ թվում` «Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր» հոդվածով), 03 խմբի 03 ենթախմբի «1. Դատական իշխանության մարմինների պահպանում» ծրագրով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի համար նախատեսված հատկացումները` 2700,0 հազ. դրամով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ակտիվների ձեռքբերման ծախսեր», այդ թվում` «Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր» հոդվածով) և 14 խմբի 06 ենթախմբի «10. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված հատկացումներն ավելացնել 10207,8 հազ. դրամով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով)` ավելացումն ուղղելով նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարմանը`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` 7507,8 հազ. դրամ («Գրասենյակային ապրանքներ և նյութեր» հոդվածով), որից 2001 թվականի 1-ին եռամսյակում` 7507,8 հազ. դրամ.

բ) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին` 2700,0 հազ. դրամ («Գրասենյակային ապրանքներ և նյութեր» հոդվածով), որից 2001 թվականի 1-ին եռամսյակում` 2700,0 հազ. դրամ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածում և NN 01-01, 03-03, 14-09 աղյուսակներում կատարել սույն որոշման 1-ին կետից բխող համապատասխան փոփոխություններ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 31-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.03.2001
N 273
Որոշում