Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎՈՂ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

051.0205.160301

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

16 մարտի 2001 թվականի N 205

 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎՈՂ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի աշխատակարգը, հաշվի առնելով «Հայներարտբանկ»-ի կողմից 19.02.2001թ. ստացված գրությունը, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանվող բանկային տոկոսի հաշվարկային դրույքի վերաբերյալ տեղեկատվությունը անմիջապես հաղորդելու նպատակով,

 

հրամայում եմ`

 

1. ՀՀ կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի և խորհրդի աշխատակազմի արձանագրային բաժնին`

1.1. ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի բանկային տոկոսի հաշվարկային դրույքը սահմանելու մասին որոշումը ՀՀ կենտրոնական բանկի նախագահին և խորհրդի անդամներին ստորագրման ներկայացնել որոշման ընդունման պահից անմիջապես հետո.

1.2. ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի բանկային տոկոսի հաշվարկային դրույքը սահմանելու մասին որոշումը սույն հրամանի 1.2. կետով սահմանված կարգով ստորագրումից հետո անմիջապես CBA-net ցանցով առաքել ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերին:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի և խորհրդի աշխատակազմի վրա:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 

pin
Կենտրոնական բանկի նախագահ
16.03.2001
N 205
Հրաման