Սեղմել Esc փակելու համար:
«DIASOFT BALANCE» ՆԵՐՔԻՆ ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«DIASOFT BALANCE» ՆԵՐՔԻՆ ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ...

 

 

051.0221.210301

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

21 մարտի 2001 թվականի N 221

 

«DIASOFT BALANCE» ՆԵՐՔԻՆ ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԵՎ ՍՏՈՒԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հաշվի առնելով, որ համաձայն ՀՀ կենտրոնական բանկի և Diasoft կազմակերպության միջև կնքված N 1611-Վ-Ի պայմանագրի, ՀՀ կենտրոնական բանկում իրականացվում են «Diasoft Balance» ներքին հաշվապահության համալիր ծրագրի ներդրման և աշխատակիցների ուսուցման աշխատանքները,

 

հրամայում եմ.

 

1. Ստեղծել «Diasoft Balance» ներքին հաշվապահության համալիր ծրագրի ներդրման աշխատանքները կարգավորող և ստուգող հանձնաժողով հետևյալ կազմով`

 

Հանձնաժողովի նախագահ` Հ. Սուվարյան, ՀՀ ԿԲ խորհրդի անդամ

 

Հանձնաժողովի անդամներ`

 

    Գ. Մաչանյան    - ՀՀ ԿԲ Հաշվարկների և  բանկային տեխնոլոգիաների զարգացման

                     դեպարտամենտի տնօրեն

    Ա. Նորեկյան    - Գլխավոր վերստուգիչ

    Ա. Հակոբյան    - ՀՀ ԿԲ Հաշվապահական հաշվառման վարչության պետ

    Ա. Սարգսյան    - Տեղեկատվության և  տեխնիկական միջոցների պաշտպանության

                     վարչության պետ

Վ. Չիլինգարյան - Գործերի կառավարիչ

Ա. Ավետիսյան  - Անձնակազմի կառավարման և արտաքին կապերի վարչության

պետ

 

2. Հանձնարարել հետևյալ ստորաբաժանումներին.

 

Հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտ

Հաշվապահական Հաշվառման վարչություն

ՀՀ Կենտրոնական բանկի վերստուգիչ խումբ

Տեղեկատվության և տեխնիկական միջոցների պաշտպանության վարչություն

Անձնակազմի կառավարման և արտաքին կապերի վարչություն

Գործերի կառավարչություն

 

նշանակել պատասխանատու աշխատակիցներ` «Diasoft Balance» համալիր ծրագրի ներդրմանը և ուսուցմանը մասնակցելու նպատակով:

3. Ներդրումը կատարելուց հետո հանձնաժողովի կողմից ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հաստատմանը ներկայացնել ընդունման և հանձնման ակտ

4. Աշխատանքները ավարտելուց հետո ստեղծված հանձնաժողովը համարել լուծարված

5. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 

pin
Կենտրոնական բանկի նախագահ
21.03.2001
N 221
Հրաման