051.0246.030401
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
3 ապրիլի 2001 թվականի N 246
ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԵՎ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՐ ԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով ՀՀ Կենտրոնական բանկի մասին ՀՀ օրենքի 18 հոդվածը, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկած արծաթե հուշադրամների և ձեռք բերված արծաթե հուշամեդալների իրացման նպատակով
Հրամայում եմ`
1. Արծաթե հուշադրամների և հուշամեդալների վաճառքի համար սահմանել հետևյալ գները
2.
Հուշադրամ.
Սարդարապատ - 6500 դրամ
Սասունցի Դավիթ - 6500 դրամ
Գառնի - 6500 դրամ
Ճախարակ - 6500 դրամ
Հուշամեդալ.
Կառավարության տուն - 5500 դրամ
Սասունցի Դավիթ - 5500 դրամ
Արամ Մանուկյան - 8000 դրամ
Հ. Այվազովսկի - 8000 դրամ
3. ՈՒժը կորցրած ճանաչել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 17.05.1999 թ. թիվ 476 հրամանի կետ 1-ի 1;2;3;4;36;37;40;41; ենթակետերը և 19.05.2000 թ. թիվ 299 հրամանը «Սարդարապատ», «Գառնի», «Ճախարակ» հուշադրամների մասով:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել ՀՀ Կենտրոնական բանկի Էմիսիոն գործառնությունների և դրամական պահուստների և Հաշվապահական հաշվառման վարչությունների վրա:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: