ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
27 մարտի 2025 թվականի N 19-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի N 3-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022 թվականի հունվարի 21-ի «Դիտորդների հավատարմագրման և հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման կարգը, դիտորդների և այցելուների վկայականների, հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթի էլեկտրոնային ձևը սահմանելու մասին» N 3-Ն որոշման (այսուհետ նաև` Որոշում)`
i
1) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ` «Դիտորդների հավատարմագրման և հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման կարգը, դիտորդների, այցելուների, միջազգային դիտորդներին և այցելուներին ուղեկցող թարգմանիչների վկայականների, հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթի էլեկտրոնային ձևը սահմանելու մասին».
i
2) 1-ին կետի 3-րդ ենթակետը «այցելուի» բառից հետո լրացնել «, միջազգային դիտորդներին և այցելուներին ուղեկցող թարգմանչի» բառերով:
2. Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի`
i
1) 4-րդ կետը լրացնել նոր 3-րդ պարբերությամբ` «Սույն կետի 2-րդ պարբերության մեջ նշված փաստաթղթերը պետք է պարունակեն նշում միջազգային դիտորդներին ուղեկցող թարգմանիչների քանակի վերաբերյալ:».
2) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Միջազգային դիտորդներին և նրանց ուղեկցող թարգմանիչներին տրամադրվում են հայերեն և անգլերեն կամ հայերեն և ռուսերեն լեզուներով լրացված վկայականներ: Միջազգային դիտորդներին ուղեկցող թարգմանիչների վկայականներում թարգմանչի ազգանունը, անունը լրացվում է համապատասխան կազմակերպության կողմից և տրամադրվում է թարգմանչին:»:
i
3) 21-րդ կետի «անունները, ազգանունները» բառերը փոխարինել «անունները, ազգանունները և նրանց ուղեկցող թարգմանիչների քանակը» բառերով.
4) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից հայտը ստանալուց հետո ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից լրացվում են այցելուների վկայականները և փոխանցվում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին տրամադրելու համար:
Այցելուների վկայականների հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն է տրամադրվում պահանջված քանակի այցելուին ուղեկցող թարգմանչի վկայական:
Այցելուներին ուղեկցող թարգմանիչների վկայականներում թարգմանչի ազգանունը, անունը լրացվում է համապատասխան դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչության կողմից և տրամադրվում է թարգմանչին:».
5) 23-րդ կետը լրացնել 2-րդ պարբերությամբ.
i
«Այցելուներին ուղեկցող թարգմանիչներին տրամադրվում են թարգմանչի վկայականներ:»:
i
3. Որոշմամբ հաստատված N 3 հավելվածը լրացնել Ձև 7, 8 վկայականի ձևերով` համաձայն հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025թ ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ Վ. Հովակիմյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2025 թ. մարտի 27-ի
N 19-Ն որոշման
«Ձև 7
.___________________________________. .__________________________________.
|Հայաստանի Հանրապետություն | | REPUBLIC OF ARMENIA |
|Կենտրոնական ընտրական հանձնաժողով | | CENTRAL ELECTORAL COMMISSION |
| | | |
|[նշվում է ընտրության անվանումը] | |[the name of the Election is |
|[նշվում է քվեարկության օրը] | | indicated] |
| | |[the voting day is indicated] |
| ԹԱՐԳՄԱՆԻՉ | | |
|________________________________ | | TRANSLATOR |
| ազգանուն, անուն | |_______________________________ |
|__________________________________ | | Name, surname |
|միջազգային կազմակերպության | |________________________________ |
|(դիվանագիտական և հյուպատոսական | |name of the international |
|ներկայացուցչության կամ այլ | |organization (diplomatic and |
|պետության ընտրական մարմնի) անվանում| |consular representation or |
|Հանձնաժողովի նախագահ _____________ | |electoral body of another state) |
| ստորագրություն | | |
| | |Commission Chairperson __________ |
| Կ.Տ. | | signature |
| | |CEC Seal |
|Տրված է | |Date of issue |
| | | |
|Վկայականն ուժի մեջ է անձը | |The certificate is valid |
|հաստատող փաստաթուղթ ներկայացնելու | |upon presenting identification |
|դեպքում | |document |
.___________________________________. .__________________________________.
.___________________________________. .__________________________________.
|Հայաստանի Հանրապետություն | |РЕСПУБЛИКА АРМЕНИЯ |
|Կենտրոնական ընտրական հանձնաժողով | |ЦЕНТРАЛЬНАЯ ИЗБИРАТЕЛЬНАЯ |
| | |КОМИССИЯ |
|[նշվում է ընտրության անվանումը] | | |
|[նշվում է քվեարկության օրը] | |[указывается название выборов] |
| | | |
| ԹԱՐԳՄԱՆԻՉ | |[указывается день проведения |
|________________________________ | |голосования] |
| ազգանուն, անուն | | |
|__________________________________ | | ПЕРЕВОДЧИК |
|միջազգային կազմակերպության | |________________________________ |
|(դիվանագիտական և հյուպատոսական | | фамилия, имя |
|ներկայացուցչության կամ այլ | |________________________________ |
|պետության ընտրական մարմնի) | |Наименование международной |
|անվանում | |организации (дипломатического или |
| | |консульского представительства |
|Հանձնաժողովի նախագահ____________ | |или избирательного органа иного |
| ստորագրություն | |государства) |
| | | |
|Կ.Տ. | |Председатель комиссии ____________|
| | | подпись |
|Տրված է | |М. П. |
| | |Дата выдачи |
|Վկայականն ուժի մեջ է անձը | | |
|հաստատող փաստաթուղթ ներկայացնելու | |Удостоверение действительно по |
|դեպքում | |предъявлению документа, |
| | |удостоверяющего личность |
.___________________________________. .__________________________________.
Ձև 8
.___________________________________. .__________________________________.
|Հայաստանի Հանրապետություն | | REPUBLIC OF ARMENIA |
|Կենտրոնական ընտրական հանձնաժողով | |CENTRAL ELECTORAL COMMISSION |
| | | |
|[նշվում է հանրաքվեի (տեղական | |[the name of the Referendum (Local|
|հանրաքվեի) անվանումը] | |Referendum) is indicated] |
|[նշվում է քվեարկության օրը] | |[the voting day is indicated] |
| | | |
| ԹԱՐԳՄԱՆԻՉ | | TRANSLATOR |
|________________________________ | |_________________________________ |
| ազգանուն, անուն | | Name, surname |
|__________________________________ | |_________________________________ |
|միջազգային կազմակերպության | |name of the international |
|(դիվանագիտական և հյուպատոսական | |organization (diplomatic and |
|ներկայացուցչության կամ այլ | |consular representation or |
|պետության ընտրական մարմնի) | |electoral body of another state) |
|անվանում | | |
| | |Commission Chairperson ___________|
|Հանձնաժողովի նախագահ ___________ | | signature |
| ստորագրություն | |CEC Seal |
| | | |
|Կ.Տ. | |Date of issue |
| | | |
|Տրված է | |The certificate is valid |
| | |upon presenting identification |
|Վկայականն ուժի մեջ է անձը | |document |
|հաստատող փաստաթուղթ ներկայացնելու | | |
|դեպքում | | |
.___________________________________. .__________________________________.
.___________________________________. .__________________________________.
|Հայաստանի Հանրապետություն | |РЕСПУБЛИКА АРМЕНИЯ |
|Կենտրոնական ընտրական հանձնաժողով | |ЦЕНТРАЛЬНАЯ ИЗБИРАТЕЛЬНАЯ |
| | |КОМИССИЯ |
|[նշվում է հանրաքվեի (տեղական | | |
|հանրաքվեի) անվանումը] | |[указывается название |
|[նշվում է քվեարկության օրը] | |референдума (местного |
| | |референдума)] |
| ԹԱՐԳՄԱՆԻՉ | |[указывается день проведения |
|________________________________ | |голосования] |
| ազգանուն, անուն | | |
|__________________________________ | | ПЕРЕВОДЧИК |
|միջազգային կազմակերպության | |________________________________ |
|(դիվանագիտական և հյուպատոսական | | фамилия, имя |
|ներկայացուցչության կամ այլ | |________________________________ |
|պետության ընտրական մարմնի) | |Наименование международной |
|անվանում | |организации (дипломатического или |
| | |консульского представительства |
|Հանձնաժողովի նախագահ ___________ | |или избирательного органа иного |
| ստորագրություն | |государства) |
| | | |
|Կ.Տ. | |Председатель комиссии ____________|
| | | подпись |
|Տրված է | |М. П. |
| | |Дата выдачи |
|Վկայականն ուժի մեջ է անձը | | |
|հաստատող փաստաթուղթ ներկայացնելու | |Удостоверение действительно по |
|դեպքում | |предъявлению документа, |
| | |удостоверяющего личность |
.___________________________________. .__________________________________.
«:
Պաշտոնական հրապարակման օրը` 31 մարտի 2025 թվական: