Սեղմել Esc փակելու համար:
«ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
«ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ՈՒ ...

041.0260.050401

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

5 ապրիլի 2001 թվականի N 260

«ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ՈՒ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հաստատել`

i

ա) «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության կառուցվածքը (կցվում է).

բ) «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության հաստիքացուցակը (կցվում է)` սահմանելով առավելագույնը 52 հաստիքային միավոր:

(1-ին կետը փոփ. 05.03.02 թիվ 112 որոշում)

2. Սահմանել, որ «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության աշխատողներն աշխատանքի են ընդունվում մրցույթով, ընկերության գործադիր տնօրենի կողմից սահմանված կարգով` պահպանելով նախկին աշխատողների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքները:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության հետ համատեղ քննարկել միջազգային կազմակերպությունների առաջարկությունները «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության բյուջեի ձևավորման սկզբունքների վերաբերյալ և դրանք, անհրաժեշտության դեպքում, նախատեսել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեում:

բ) մինչև 2001 թվականի ապրիլի 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի` «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ նախորդ տարիների ընթացքում առաջացած պարտքերի մարման վերաբերյալ.

գ) մինչև 2001 թվականի ապրիլի 30-ը «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ընկերության` Երևանի Չարենցի փողոցի N 17 հասցեում գտնվող վարչական շենքի վերանորոգման աշխատանքների ավարտման համար անհրաժեշտ ֆինանսավորման աղբյուրների և չափի վերաբերյալ:

i

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի ապրիլի 18-ի «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը և 2000 թվականի ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին» N 201 և 2000 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի ապրիլի 18-ի N 201 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 410 որոշումները:

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2001 թ.

ապրիլի 5-ի N 260

որոշմամբ

i

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

Ներդրողների սպասարկման բաժին

Ներդրումների խթանման բաժին

Արտահանման զարգացման բաժին

Ձեռնարկությունների զարգացման բաժին

Հետազոտությունների և տեղեկատվության բաժին

Հաշվապահություն

Իրավաբանական ծառայություն

Սպասարկող անձնակազմ

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հարցերի քարտուղարություն

Գործակալությանն աջակցման հարցերի քարտուղարություն

(կառուցվածքը փոփ. 05.06.01 թիվ 413, 05.03.02 թիվ 112 որոշումներ)

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2001 թ.

ապրիլի 5-ի N 260

որոշմամբ

i

ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

.__________________________________________________________________________.

|        Կառուցվածքային         |Հաստիքային| Դրույքաչափը |Ընդամենը` ամսական|

|    ստորաբաժանման անվանումը    |միավորների|(ԱՄՆ-ի դոլար)|աշխատավարձի ֆոնդը|

|                               |   թիվը   |             |  (ԱՄՆ-ի դոլար)  |

|_______________________________|__________|_____________|_________________|

|              1                |     2    |      3      |        4        |

|_______________________________|__________|_____________|_________________|

|Գործադիր տնօրեն                |     1    |     800     |       800       |

|_______________________________|__________|_____________|_________________|

|Տնօրեն                         |     4    |     500     |      2000       |

|_______________________________|__________|_____________|_________________|

|Խորհրդական                     |     1    |     350     |       350       |

|_______________________________|__________|_____________|_________________|

|Գործադիր տնօրենի օգնական       |     1    |     300     |       300       |

|__________________________________________________________________________|

|Ներդրողների սպասարկման բաժին                                              |

|__________________________________________________________________________|

|Բաժնի պետ                      |     1    |     350     |       350       |

|_______________________________|__________|_____________|_________________|

|Առաջատար մասնագետ              |     3    |     220     |       660       |

|__________________________________________________________________________|

|Ներդրումների խթանման բաժին                                                |

|Հետազոտությունների և  տեղեկատվության բաժին                                |

|__________________________________________________________________________|

|Բաժնի պետ                      |     1    |     350     |       350       |

|_______________________________|__________|_____________|_________________|

|Առաջատար մասնագետ              |     3    |     220     |       660       |

|__________________________________________________________________________|

|Արտահանման զարգացման բաժին                                                |

|Ձեռնարկությունների զարգացման բաժին                                        |

|__________________________________________________________________________|

|Բաժնի պետ                      |     1    |     350     |       350       |

|_______________________________|__________|_____________|_________________|

|Առաջատար մասնագետ              |     2    |     220     |       440       |

|__________________________________________________________________________|

|Հաշվապահություն                                                           |

|__________________________________________________________________________|

|Գլխավոր հաշվապահ               |     1    |     350     |       350       |

|_______________________________|__________|_____________|_________________|

|Հաշվապահ                       |     1    |     220     |       220       |

|__________________________________________________________________________|

| Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հարցերի քարտուղարություն           |

|__________________________________________________________________________|

|Քարտուղարության պետ            |     1    |     500     |       500       |

|_______________________________|__________|_____________|_________________|

|Առաջատար մասնագետ              |     3    |     220     |       660       |

|__________________________________________________________________________|

|      Գործարարությանն աջակցման հարցերի քարտուղարություն                   |

|__________________________________________________________________________|

|Քարտուղարության պետ            |     1    |     500     |       500       |

|_______________________________|__________|_____________|_________________|

|Առաջատար մասնագետ              |     3    |     220     |       660       |

|__________________________________________________________________________|

|Իրավաբանական ծառայություն                                                 |

|__________________________________________________________________________|

|Ծառայության պետ                |     1    |     400     |       400       |

|_______________________________|__________|_____________|_________________|

|Առաջատար մասնագետ              |     1    |     220     |       220       |

|__________________________________________________________________________|

|Սպասարկող անձնակազմ                                                       |

|__________________________________________________________________________|

|Գործերի կառավարիչ              |     1    |     350     |       350       |

|_______________________________|__________|_____________|_________________|

|Ինֆորմացիոն տեխնոլոգիաների     |     1    |     200     |       200       |

|մասնագետ                       |          |             |                 |

|_______________________________|__________|_____________|_________________|

|Գործավար                       |     4    |     100     |       400       |

|_______________________________|__________|_____________|_________________|

|Թարգմանիչ                      |     1    |     200     |       200       |

|_______________________________|__________|_____________|_________________|

|Պահեստապետ-մատակարար           |     1    |     120     |       120       |

|_______________________________|__________|_____________|_________________|

|Պատճենահանող-վարորդ            |     1    |     120     |       120       |

|_______________________________|__________|_____________|_________________|

|Անվտանգության ծառայող          |     2    |     150     |       300       |

|_______________________________|__________|_____________|_________________|

|Վարորդ                         |     1    |     120     |       120       |

|_______________________________|__________|_____________|_________________|

|Հավաքարար                      |     2    |      50     |       100       |

|_______________________________|__________|_____________|_________________|

|Ընդամենը                       |    52    |    8840     |     13700       |

.__________________________________________________________________________.

(հաստիքացուցակը փոփ. 05.06.01 թիվ 413, 05.03.02 թիվ 112 որոշումներ)

pin
ՀՀ Վարչապետ
05.04.2001
N 260
Որոշում