ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 ապրիլի 2025 թվականի N 447-Ն
ԲԺՇԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԿԱՄ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և 35.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել բժշկական մասնագիտական գործունեությունը խոչընդոտող ֆիզիկական արատների կամ հիվանդությունների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 1-ից և տարածվում է սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո անցումային անհատական լիցենզիա ստացող կլինիկական օրդինատորների (կլինիկական ռեզիդենտների), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձանց և անհատական լիցենզիա ստացող բուժաշխատողների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. ապրիլի 18
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2025 թվականի ապրիլի 17-ի
N 447-Ն որոշման
ՑԱՆԿ
ԲԺՇԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԿԱՄ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Երկու աչքերի (բինօկուլյար) կուրություն (H54.0)` բացառությամբ բժշկական խորհրդատվության մատուցման դեպքերի.
2. Օրգանական` ներառյալ սիմպտոմատիկ, հոգեկան խանգարումներ (F00-F09).
3. Հոգեկան և վարքի խանգարումներ` կապված հոգեներգործուն նյութերի օգտագործման հետ (F10-F19)` բացառությամբ հոգեկան և վարքային խանգարումների կոֆեինի գործածման արդյունքում (F15) և հոգեկան և վարքային խանգարումների ծխախոտի գործածման հետևանքով (F17).
4. Շիզոֆրենիա, շիզոտիպային և զառանցանքային խանգարումներ (F20-F29).
5. Տրամադրության (աֆեկտիվ) խանգարումներ (F30-F39)` բացառությամբ հիպոմանիայի (F30), երկբևեռ աֆեկտիվ խանգարման, ընթացիկ ռեմիսիայի (F31.7), թեթև աստիճանի դեպրեսիվ էպիզոդի` առանց սոմատիկ ախտանիշների (F32.0), հետադարձ դեպրեսիվ խանգարման, ռեմիսիայի ընթացիկ շրջանի (F33.4), ցիկլոթիմիայի (F34.0), դիսթիմիայի (F34.1).
6. Անձի և վարքի խանգարումներ հասուն տարիքում (F60-F69)` բացառությամբ կայուն, կոմպենսացված վիճակների.
7. Մտավոր հետամնացություն (F70-F79).
8. Հանտինգտոնի հիվանդություն (G10).
9. Ալցհեյմերի հիվանդություն (G30):
Պաշտոնական հրապարակման օրը` 18 ապրիլի 2025 թվական: