050.0065.060301
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
6 մարտի 2001 թվականի թիվ 65
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ «ԲԱՆԿԱՅԻՆ ԼՐԱՏՈՒ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍՎԱ ՀԱՄԱՐԸ ՀՐԱՏԱՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարբերականների հրատարակման ձևերի, ժամկետների, պահպանման և բաշխման կարգը հաստատելու մասին» թիվ 35 որոշումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Բանկային լրատու» պարբերականի 2001 թվականի հունվար ամսվա համարը:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը` սահմանված ժամկետում իրականացնել պարբերականի հրատարակումը:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտին` պարբերականի հայերեն և անգլերեն տարբերակները տեղադրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի WEB սերվերի «Տնային էջում»` «Բանկային լրատու» պարբերականի 2000 թվականի դեկտեմբեր ամսվա համարի փոխարեն:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: