Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 ապրիլի 2025 թվականի N 440-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման, ավտոտրանսպորտային շարասյուների անվտանգ երթևեկության ապահովման կարգը հաստատելու մասին» N 1467-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի`

ա. 2-րդ կետի «բ» ենթակետում «Ճանապարհային ոստիկանության» ծառայության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն)» բառերը փոխարինել «պետական պահպանության գլխավոր վարչության (այսուհետ` ստորաբաժանում)» բառերով,

բ. 2-րդ կետի «գ» ենթակետում, 5-րդ կետի 1-ին պարբերությունում, 6-րդ կետի «ա» ենթակետում, 8-րդ կետի «բ» ենթակետում, 12-րդ, 13-րդ, 15-րդ, 18-րդ, 19-րդ, 31-րդ, 41-րդ և 42-րդ կետերում «ճանապարհային ոստիկանության» բառերը փոխարինել «ստորաբաժանման» բառով,

գ. 3-րդ և 19-րդ կետերում «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության» բառերը փոխարինել «պետական արարողակարգի ծառայության» բառերով,

դ. 5-րդ կետի 2-րդ պարբերությունում «ճանապարհային ոստիկանության հերթապահ մասերում» բառերը փոխարինել «ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում (այսուհետ` օպերատիվ կառավարման կենտրոն)» բառերով,

ե. 6-րդ կետի «ա» ենթակետում «ճանապարհապարեկային ծառայության տեսուչների» բառերը փոխարինել «ոստիկանության պարեկային ծառայության (այսուհետ` պարեկային ծառայություն) ծառայողների» բառերով,

զ. 10-րդ կետում, 38-րդ կետում, 40-րդ կետում «ճանապարհապարեկային» բառը փոխարինել «պարեկային» բառով, իսկ 8-րդ գլխի վերնագրում «ՃԱՆԱՊԱՐՀԱՊԱՐԵԿԱՅԻՆ» բառը փոխարինել «ՊԱՐԵԿԱՅԻՆ» բառով,

է. 36-րդ կետում «ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության մասնագիտացված» բառերը փոխարինել «պարեկային ծառայության» բառերով,

ը. 38-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) օպերատիվ կառավարման կենտրոնի հերթապահը ոստիկանության, ստորաբաժանման կամ պահպանության ծառայության ղեկավարներից ստանալով տեղեկություն հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների երթևեկության և երթուղու մասին` տեղյակ է պահում պարեկային ծառայության համապատասխան շարային ստորաբաժանումների ղեկավարներին և հետագայում իրականացնում հսկողություն այդ խնդիրների կատարման նկատմամբ.»,

թ. 38-րդ կետի «բ» և «գ» ենթակետերում, 39-րդ կետի «ե», «զ», «է», «թ» ենթակետերում և 40-րդ կետի 2-րդ պարբերությունում «ճանապարհային ոստիկանության ստորաբաժանման» բառերը փոխարինել «օպերատիվ կառավարման կենտրոնի» բառերով,

ժ. 39-րդ կետում «Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության մասնագիտացված շարային ստորաբաժանումների ճանապարհապարեկային ծառայության» բառերը փոխարինել «Պարեկային ծառայության շարային ստորաբաժանումների» բառերով,

ժա. 39-րդ կետի «բ» ենթակետում «ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումների» բառերը փոխարինել «օպերատիվ կառավարման կենտրոնի» բառերով,

ժբ. 39-րդ կետի «է» ենթակետի 2-րդ պարբերությունում «ճանապարհային ոստիկանության» բառերը փոխարինել «ստորաբաժանման» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. ապրիլի 18

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 ապրիլի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.04.2025
N 440-Ն
Որոշում