Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 ապրիլի 2025 թվականի N 450-Ն

 

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ և 10-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտներին աշխատանքային միգրանտների համար պետական աջակցության տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտներին նոր աշխատողներ ներգրավելու համար պետական աջակցության տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտներին մասնագիտական աշխատանք կատարող կադրերի պատրաստման և վերապատրաստման համար պետական աջակցության տրամադրման կարգը` համաձայն N 3 հավելվածի.

4) բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտի վարձու աշխատող հանդիսացող աշխատանքային միգրանտին պետական աջակցության տրամադրման կարգը` համաձայն N 4 հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) պետական աջակցության դիմելու համար իրավասու են այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտ), որոնց գործունեության ոլորտը համապատասխանում կամ ներառում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի փետրվարի 13-ի N 142-Ն որոշման հավելվածով սահմանված` տնտեսական գործունեության տեսակները, ընդ որում` հայցվող ժամանակաշրջանում ավելացված արժեքի հարկի և (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկներով վերջիններիս հայտարարագրած գործունեության բոլոր տեսակներից իրացման շրջանառության առնվազն 90 տոկոսը պետական աջակցության տրամադրման հաշվետու ժամանակաշրջանում պետք է ձևավորվի նույն հավելվածով սահմանված բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակներից (հանրագումարից).

2) 2025 թվականի հունվարի 1-ից սկսած` պետական աջակցության հայցվող ժամանակաշրջանում, պետական աջակցության համար դիմող տնտեսավարող սուբյեկտները տնտեսական գործունեության տեսակների մասով չպետք է փոփոխություն կատարած լինեն հարկային մարմնին տրամադրվող իրենց հաշվետվություններում, բացառությամբ, երբ դիմող տնտեսավարող սուբյեկտը մինչև փոփոխությունները կատարելն արդեն իսկ բավարարում էր սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջները.

3) պետական աջակցություն ստացած տնտեսավարող սուբյեկտների կողմից հարկային մարմնին նախորդ ժամանակահատվածների համար ճշտված հարկային հաշվարկների ներկայացման դեպքում կատարվում են տրամադրված աջակցության գումարների վերահաշվարկներ, և ավել տրամադրված աջակցության գումարները վերադարձվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, եթե այլ բան սահմանված չէ օրենսդրությամբ:

3. Մասնագիտական աշխատանքների ցանկը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մարտի 27-ի N 353-Ն որոշմամբ հաստատված հավելվածով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

5. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին և 4-րդ ենթակետերի, որոնց գործողությունը տարածվում է նաև N 1 հավելվածի և N 4 հավելվածի 3-րդ կետերի 1-ին ենթակետերով սահմանված` 2022 թվականի մարտի 1-ից հետո աշխատանքային միգրանտի կարգավիճակով մասնագիտական աշխատանք կատարող անձանց հետ ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. ապրիլի 18

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2025 թվականի ապրիլի 17-ի

N 450-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտներին (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտ) աշխատանքային միգրանտների համար պետական աջակցության տրամադրման ընթացակարգերի, պայմանների և ժամկետների հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգով սահմանված հասկացությունները կիրառվում են «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի իմաստով:

3. Սույն կարգի իմաստով`

1) աշխատանքային միգրանտ է համարվում «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի պահանջները բավարարող` տնտեսավարող սուբյեկտի մոտ աշխատանքային կամ քաղաքացիական իրավական պայմանագրի հիման վրա մասնագիտական աշխատանք կատարող անձը, ում համար Հայաստանի Հանրապետությունում մինչև 2022 թվականի մարտի 1-ն աշխատանքի վարձատրության մասով եկամտային հարկ վճարված չէ.

2) պետական աջակցություն (այսուհետ` աջակցություն) է համարվում աշխատանքային միգրանտների համար տնտեսավարող սուբյեկտին տրամադրվող ֆինանսական օժանդակությունը.

3) աջակցության համար դիմող է համարվում տնտեսավարող սուբյեկտը, այդ թվում` տնօրենը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրա կողմից լիազորված այլ անձը (այսուհետ` դիմող):

4. Աջակցության հաշվարկի իրականացման համար հիմք է ընդունվում աշխատանքային միգրանտի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանքի վարձատրության գծով տնտեսավարող սուբյեկտի կողմից հաշվարկված եկամտային հարկի չափը, իսկ տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին:

5. Աջակցության տրամադրման գործընթացի նկատմամբ հսկողությունն իրականացվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից` մոնիթորինգի միջոցով:

6. Աջակցության տրամադրման գործընթացի վերաբերյալ հաշվետվությունները ներկայացվում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով սահմանված կարգով:

 

2. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

7. Աջակցություն ստանալու իրավունք ունեն այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք բավարարում են սույն որոշման 2-րդ կետով սահմանված պահանջները և աջակցության համար հայցվող ժամանակաշրջանում ունեցել են մասնագիտական աշխատանք կատարող աշխատանքային միգրանտներ, ովքեր դիմելու օրվա դրությամբ նույն տնտեսավարող սուբյեկտի վարձու աշխատողներն են:

8. Աջակցությունը տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է հարկային մարմնի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում աշխատանքային միգրանտների վերաբերյալ առկա տեղեկատվության հիման վրա:

9. Աջակցության հայցվող հաշվետու ժամանակաշրջանը եռամսյակն է, որում ներառվող ամիսների համար եկամտային հարկի հաշվարկը տնտեսավարող սուբյեկտի կողմից պետք է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ներկայացված լինի հարկային մարմին: Ընդ որում` հաշվետու եռամսյակը որևէ տարվա հունվար, ապրիլ, հուլիս կամ հոկտեմբեր ամիսների 1-ից մինչև տվյալ տարվա համապատասխանաբար մարտ, հունիս, սեպտեմբեր կամ դեկտեմբեր ամիսների վերջին օրը ներառյալ ժամանակահատվածն է:

 

3. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

10. Տնտեսավարող սուբյեկտն աջակցություն ստանալու համար դիմում է ներկայացնում նախարարություն` համապատասխան հարթակի միջոցով:

11. Աջակցություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել եռամսյակի վերջին ամսվա հարկային հաշվարկների ներկայացման վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրվանից հետո` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Ընդ որում` դիմումները ներկայացվում են միայն դիմելու օրվան նախորդող եռամսյակի համար: Սույն ժամկետի ավարտից հետո նախորդ եռամսյակի համար դիմումներ չեն ընդունվում:

12. Դիմողը հարթակում նույնականանում է «Ես եմ» ազգային նույնականացման համակարգի միջոցով:

13. Նույնականացում անցնելուց հետո հարթակում առանձին քարտադարանով հասանելի կլինեն այն տնտեսավարող սուբյեկտները, որոնց մասով դիմողը կարող է ներկայացնել աջակցություն ստանալու դիմում:

14. Քարտադարանում առկա յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի անհատական էջում ինքնաշխատ եղանակով հասանելի կլինի տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության և պետական եկամուտների կոմիտեում առկա տեղեկատվությունը, բացառությամբ քաղաքացիական իրավական պայմանագրի հիման վրա մասնագիտական աշխատանք կատարող աշխատանքային միգրանտների վերաբերյալ տեղեկատվության, որի մասով անհրաժեշտ տեղեկատվությունը հարթակում լրացվում է դիմողի կողմից:

15. Տնտեսավարող սուբյեկտն ինքնաշխատ եղանակով ստանում է տվյալ աշխատանքային միգրանտի համար հայցվող եռամսյակում հաշվարկված եկամտային հարկի մասին տեղեկատվությունը:

16. Նախքան սույն կարգի 15-րդ կետում նշված տեղեկատվությունը ստանալը` հարթակն ինքնաշխատ եղանակով հետևյալ հերթականությամբ ստուգում է.

1) «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պահանջը, այնուհետև`

2) դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ դիմող տնտեսավարող սուբյեկտի` 100 հազար Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների առկայությունը և դրա բացակայության դեպքում`

3) տնտեսավարող սուբյեկտի տվյալ եռամսյակի շրջանառության հարկի կամ եռամսյակը ներառող բոլոր ամիսների ավելացված արժեքի հարկի հարկային հաշվարկներում հայտարարագրած տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների համապատասխանությունը Կառավարության կողմից ըստ տնտեսական գործունեության դասակարգիչների սահմանված` Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների հետ և դրա համապատասխանության դեպքում`

4) տնտեսավարող սուբյեկտի աշխատողներից ընտրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության չունեցող աշխատակիցներին, այնուհետև`

5) պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների տվյալների շտեմարանից ընտրվում են այն աշխատողները, ովքեր զբաղվում են Կառավարության սահմանած ցանկում ներառված զբաղմունքներով, այնուհետև`

6) պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների տվյալների շտեմարանից ընտրվում են այն աշխատակիցները, որոնց համար մինչև 2022 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի դիմաց վարձատրություն չի տրվել ու եկամտային հարկի մեծության վերաբերյալ չկա որևէ տեղեկատվություն:

17. Սույն կարգի 16-րդ կետով սահմանված հարցումների իրականացման արդյունքում հարթակն ինքնաշխատ եղանակով հաշվարկում և ներկայացնում է աշխատանքային միգրանտի` Կառավարության սահմանած ցանկում ներառված զբաղմունքներով զբաղվելու ամիսների համար հաշվարկված եկամտային հարկի 60%-ի չափով աջակցության հնարավոր գումարի չափը:

18. Աջակցության ստացման նպատակով դիմողը պարտավոր է հարթակում լրացնել պարտադիր լրացման ենթակա դաշտերը, իսկ ոչ պարտադիր լրացման դաշտերը` կարող է լրացնել իր հայեցողությամբ:

19. Դիմողը հնարավորություն ունի անձնական էջում կատարելու խմբագրումներ, փոփոխություններ, վերադառնալու նախորդ դաշտեր, պահպանելու կատարած խմբագրումներն ու փոփոխությունները:

20. Աջակցության ստացման դիմումի ներկայացման ընթացքն ավարտվում է լրացված դաշտերի (ներկայացված տեղեկատվության) հաստատումով, որը ենթադրում է դիմողի համաձայնությունն իրեն հասանելիք և ստացման ենթակա աջակցությանը, իսկ բողոքարկման դեպքում` համապատասխան վարչական ակտի ընդունմամբ: Ընդ որում, տնտեսավարող սուբյեկտի կողմից ստացման ենթակա աջակցության` այդ թվում սույն որոշման NN 1, 2, 3 և 4 հավելվածներով սահմանված, հանրագումարը չի կարող գերազանցել նույն հաշվետու ժամանակաշրջանի մասով տվյալ տնտեսավարող սուբյեկտի բոլոր աշխատողների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50%-ը:

21. Դիմողը սույն կարգի 20-րդ կետով սահմանված դիմումի հաստատումից հետո այն հարթակի միջոցով ներկայացնում է նախարարություն` վճարման:

22. Դիմողի կողմից «հաստատված» և «վճարման հանձնված» կարգավիճակում գտնվող հայտերը հարթակում ենթակա չեն փոփոխման կամ խմբագրման:

23. Տնտեսավարող սուբյեկտի դիմումը մերժվում կամ հաստատվում է: Մերժման դեպքում հարթակում դիմողին են ներկայացվում մերժման հիմքերը կամ պատճառները:

24. Դիմումը հաստատվելուց հետո աջակցության գումարը փոխանցվում է տնտեսավարող սուբյեկտի բանկային հաշվեհամարին ոչ ուշ, քան դիմելու օրվան հաջորդող եռամսյակի առաջին ամսվա վերջին աշխատանքային օրը:

 

4. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

25. Հարթակում տնտեսավարող սուբյեկտը կարող է բողոքարկել աջակցության դիմումի պատասխանը:

26. Բողոքարկման դիմումը նախարարության կողմից քննվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

27. Բողոքարկման արդյունքում բավարարվում կամ մերժվում է բողոքը, տրվում են պարզաբանումներ, անհրաժեշտության դեպքում, կատարվում են աջակցության գումարի չափի վերահաշվարկներ:

28. Բողոքարկման դեպքում, եթե ճշգրտվում է աջակցության գումարը, ապա բողոքարկման վերաբերյալ որոշում կայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կատարվում է աջակցության վերահաշվարկ:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2025 թվականի ապրիլի 17-ի

N 450-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՆՈՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտներին (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտ) նոր աշխատողներ ներգրավելու համար պետական աջակցության տրամադրման ընթացակարգերի, պայմանների և ժամկետների հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգով սահմանված հասկացությունները կիրառվում են «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի իմաստով:

3. Սույն կարգի իմաստով`

1) նոր աշխատող է համարվում «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի պահանջները բավարարող` տնտեսավարող սուբյեկտի մոտ աշխատանքային կամ քաղաքացիական իրավական պայմանագրի հիման վրա մասնագիտական աշխատանք կատարող անձը, ով նախքան տվյալ տնտեսավարող սուբյեկտի մոտ մասնագիտական աշխատանք կատարելը երբևէ չի հանդիսացել բարձր տեխնոլոգիաների ոլորտի անհատ ձեռնարկատեր կամ այլ` բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտի վարձու աշխատող, այդ թվում` ոչ մասնագիտական աշխատանք կատարող, ըստ որի` նրա աշխատավարձի կամ դրան հավասարեցված այլ վճարումների կամ աշխատանքի վարձատրության գծով հաշվարկված և վճարված լինի եկամտային հարկ, բացառությամբ սույն ենթակետի 2-րդ նախադասությամբ սահմանված դեպքի: Սույն ենթակետի իմաստով նոր աշխատողի կարգավիճակը վարձու աշխատողը պահպանում է մասնագիտական աշխատանքի անցնելու պահից սկսած երեք օրացուցային տարիների համար` անկախ գործատուի փոփոխությունից.

2) պետական աջակցություն (այսուհետ` աջակցություն) է համարվում նոր աշխատողների ներգրավման համար տնտեսավարող սուբյեկտին տրամադրվող ֆինանսական օժանդակությունը.

3) աջակցության համար դիմող է համարվում տնտեսավարող սուբյեկտը, այդ թվում` տնօրենը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրա կողմից լիազորված այլ անձը (այսուհետ` դիմող):

4. Աջակցության հաշվարկի իրականացման համար հիմք է ընդունվում նոր աշխատողի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանքի վարձատրության գծով տնտեսավարող սուբյեկտի կողմից հաշվարկված եկամտային հարկի չափը, իսկ տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին:

5. Աջակցության տրամադրման գործընթացի նկատմամբ հսկողությունն իրականացվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից` մոնիթորինգի միջոցով:

6. Աջակցության տրամադրման գործընթացի վերաբերյալ հաշվետվությունները ներկայացվում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով սահմանված կարգով:

 

2. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

7. Աջակցություն ստանալու իրավունք ունեն այն տնտեսավարող սուբյեկտները, ովքեր բավարարում են սույն որոշման 2-րդ կետով սահմանված պահանջները և աջակցության համար հայցվող ժամանակաշրջանում ունեցել են մասնագիտական աշխատանք կատարող նոր աշխատողներ, ովքեր դիմելու օրվա դրությամբ նույն տնտեսավարող սուբյեկտի վարձու աշխատողներն են:

8. Աջակցությունը տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է հարկային մարմնի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում նոր աշխատողների վերաբերյալ առկա տեղեկատվության հիման վրա:

9. Աջակցության հայցվող հաշվետու ժամանակաշրջանը եռամսյակն է, որում ներառվող ամիսների համար եկամտային հարկի հաշվարկը տնտեսավարող սուբյեկտի կողմից պետք է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ներկայացված լինի հարկային մարմին: Ընդ որում` հաշվետու եռամսյակը որևէ տարվա հունվար, ապրիլ, հուլիս կամ հոկտեմբեր ամիսների 1-ից մինչև տվյալ տարվա համապատասխանաբար մարտ, հունիս, սեպտեմբեր կամ դեկտեմբեր ամիսների վերջին օրը ներառյալ ժամանակահատվածն է:

 

3. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

10. Տնտեսավարող սուբյեկտն աջակցություն ստանալու համար դիմում է ներկայացնում նախարարություն` համապատասխան հարթակի միջոցով:

11. Աջակցություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել եռամսյակի վերջին ամսվա հարկային հաշվարկների ներկայացման վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրվանից հետո` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Ընդ որում, դիմումները ներկայացվում են միայն դիմելու օրվան նախորդող եռամսյակի համար: Սույն ժամկետի ավարտից հետո նախորդ եռամսյակի համար դիմումներ չեն ընդունվում:

12. Դիմողը հարթակում նույնականանում է «Ես եմ» ազգային նույնականացման համակարգի միջոցով:

13. Նույնականացում անցնելուց հետո հարթակում առանձին քարտադարանով հասանելի կլինեն այն տնտեսավարող սուբյեկտները, որոնց մասով դիմողը կարող է ներկայացնել աջակցություն ստանալու դիմում:

14. Քարտադարանում առկա յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի անհատական էջում ինքնաշխատ եղանակով հասանելի կլինի տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության և պետական եկամուտների կոմիտեում առկա տեղեկատվությունը, բացառությամբ քաղաքացիական իրավական պայմանագրի հիման վրա մասնագիտական աշխատանք կատարող նոր աշխատողների վերաբերյալ տեղեկատվության, որի մասով անհրաժեշտ տեղեկատվությունը հարթակում լրացվում է դիմողի կողմից:

15. Տնտեսավարող սուբյեկտն ինքնաշխատ եղանակով ստանում է տվյալ նոր աշխատողի համար հայցվող եռամսյակում հաշվարկված եկամտային հարկի մասին տեղեկատվությունը:

16. Նախքան սույն կարգի 15-րդ կետում նշված տեղեկատվությունը ստանալը` հարթակն ինքնաշխատ եղանակով հետևյալ հերթականությամբ ստուգում է.

1) «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պահանջը, այնուհետև`

2) դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ դիմող տնտեսավարող սուբյեկտի` 100 հազար Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների առկայությունը և դրա բացակայության դեպքում`

3) տնտեսավարող սուբյեկտի` տվյալ եռամսյակի շրջանառության հարկի կամ եռամսյակը ներառող բոլոր ամիսների ավելացված արժեքի հարկի հարկային հաշվարկներում հայտարարագրած տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների համապատասխանությունը Կառավարության կողմից ըստ տնտեսական գործունեության դասակարգիչների սահմանված` Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների հետ և դրա համապատասխանության դեպքում`

4) տնտեսավարող սուբյեկտի աշխատողներից ընտրում է նոր աշխատողներին, այնուհետև`

5) պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների տվյալների շտեմարանից ընտրվում են այն նոր աշխատողները, ովքեր զբաղվում են Կառավարության սահմանած ցանկում ներառված զբաղմունքներով:

17. Սույն կարգի 16-րդ կետով սահմանված հարցումների իրականացման արդյունքում հարթակն ինքնաշխատ եղանակով հաշվարկում և ներկայացնում է նոր աշխատողի համար հաշվարկված եկամտային հարկի 60%-ի չափով աջակցության հնարավոր գումարի չափը:

18. Աջակցության ստացման նպատակով դիմողը պարտավոր է հարթակում լրացնել պարտադիր լրացման ենթակա դաշտերը, իսկ ոչ պարտադիր լրացման դաշտերը` կարող է լրացնել իր հայեցողությամբ:

19. Դիմողը հարթակում հնարավորություն ունի կատարելու խմբագրումներ, փոփոխություններ, վերադառնալու նախորդ դաշտեր, պահպանելու կատարած խմբագրումներն ու փոփոխությունները:

20. Աջակցության ստացման դիմումի ներկայացման ընթացքն ավարտվում է լրացված դաշտերի (ներկայացված տեղեկությունների) հաստատումով, որը ենթադրում է դիմողի համաձայնությունն իրեն հասանելիք և ստացման ենթակա աջակցությանը, իսկ բողոքարկման դեպքում` համապատասխան վարչական ակտի ընդունմամբ: Ընդ որում, տնտեսավարող սուբյեկտի կողմից ստացման ենթակա աջակցության` այդ թվում սույն որոշման NN 1, 2, 3 և 4 հավելվածներով սահմանված, հանրագումարը չի կարող գերազանցել նույն հաշվետու ժամանակաշրջանի մասով տվյալ տնտեսավարող սուբյեկտի բոլոր աշխատողների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50%-ը:

21. Դիմողը սույն կարգի 20-րդ կետով սահմանված դիմումի հաստատումից հետո այն հարթակի միջոցով ներկայացնում է նախարարություն` վճարման:

22. Դիմողի կողմից «հաստատված» և «վճարման հանձնված» կարգավիճակում գտնվող հայտերը հարթակում ենթակա չեն փոփոխման կամ խմբագրման:

23. Տնտեսավարող սուբյեկտի դիմումը մերժվում կամ հաստատվում է: Մերժման դեպքում հարթակում դիմողին են ներկայացվում մերժման հիմքերը կամ պատճառները:

24. Դիմումը հաստատվելուց հետո աջակցության գումարը փոխանցվում է տնտեսավարող սուբյեկտի բանկային հաշվեհամարին ոչ ուշ, քան դիմելու օրվան հաջորդող եռամսյակի առաջին ամսվա վերջին աշխատանքային օրը:

 

4. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

25. Հարթակում տնտեսավարող սուբյեկտը կարող է բողոքարկել աջակցության դիմումի պատասխանը:

26. Բողոքարկման դիմումը նախարարության կողմից քննվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

27. Բողոքարկման արդյունքում բավարարվում կամ մերժվում է բողոքը, տրվում են պարզաբանումներ, անհրաժեշտության դեպքում, կատարվում են աջակցության գումարի չափի վերահաշվարկներ:

28. Բողոքարկման դեպքում, եթե ճշգրտվում է աջակցության գումարը, ապա բողոքարկման վերաբերյալ որոշում կայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կատարվում է աջակցության վերահաշվարկ:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2025 թվականի ապրիլի 17-ի

N 450-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտներին (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտ) մասնագիտական աշխատանք կատարող կադրերի պատրաստման և վերապատրաստման համար պետական աջակցության տրամադրման ընթացակարգերի, պայմանների և ժամկետների հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգով սահմանված հասկացությունները կիրառվում են «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի իմաստով:

3. Սույն կարգի իմաստով`

1) կադրերի պատրաստում և վերապատրաստում (այսուհետ` վերապատրաստում) է համարվում տնտեսավարող սուբյեկտի մոտ աշխատանքային կամ քաղաքացիական իրավական պայմանագրի հիման վրա մասնագիտական աշխատանք կատարող անձի մասնագիտական նոր գիտելիքների ձեռքբերումը և շարունակական կատարելագործումը, որը հավաստվում է վերապատրաստումն իրականացնող համապատասխան մասնագիտական կենտրոնի տրամադրած փաստաթղթով.

2) մասնագիտական կենտրոն է համարվում բարձր տեխնոլոգիաների և/կամ ինժեներության (այդ թվում ղեկավարման` տեղեկատվական տեխնոլոգիաների կամ ինժեներության ոլորտներում ծրագրի ղեկավարում, պրոդուկտի ղեկավարում, վաճառքի ղեկավարում, մարդկային ռեսուրսների ղեկավարում) ոլորտներում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով հաստատված` հավաստագրում իրականացնող հարթակներում համապատասխան քննություններ իրականացնող կազմակերպությունը.

3) մասնագիտական կենտրոնի տրամադրած փաստաթուղթը` մասնագիտական կենտրոնի կողմից հավաստագրում իրականացնող հարթակներից առնվազն որևէ մեկից ստացված հավաստագիրն է, որոնց վերաբերյալ հիմնավորումներն ուսումնասիրվում և ընդունվում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով հաստատված կարգով.

4) վերապատրաստված է համարվում այն մասնագետը, ով ունի մասնագիտական կենտրոնի տրամադրած փաստաթուղթ: Ընդ որում, աջակցության տրամադրման համար մասնագիտական կենտրոնի տրամադրած փաստաթուղթն ընդունվում է, եթե այն ստանալու օրվանից չի անցել 6 ամիս.

5) պետական աջակցություն (այսուհետ` աջակցություն) է համարվում մասնագիտական աշխատանք կատարող կադրերի վերապատրաստման համար տնտեսավարող սուբյեկտին տրամադրվող ֆինանսական օժանդակությունը, ընդ որում` յուրաքանչյուր վերապատրաստված աշխատողի համար աջակցությունը տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է մեկ անգամ մեկ եռամսյակի հաշվարկով.

6) աջակցության համար դիմող է համարվում տնտեսավարող սուբյեկտը, այդ թվում` տնօրենը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրա կողմից լիազորված այլ անձը (այսուհետ` դիմող):

4. Աջակցության հաշվարկի իրականացման համար հիմք է ընդունվում վերապատրաստում անցած մասնագիտական աշխատանք կատարող վարձու աշխատողի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանքի վարձատրության գծով տնտեսավարող սուբյեկտի կողմից հաշվարկված եկամտային հարկի չափը, իսկ տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին:

5. Աջակցության տրամադրման գործընթացի նկատմամբ հսկողությունն իրականացվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից` մոնիթորինգի միջոցով:

6. Աջակցության տրամադրման գործընթացի վերաբերյալ հաշվետվությունները ներկայացվում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով սահմանված կարգով:

 

2. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

7. Աջակցություն ստանալու իրավունք ունեն այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք բավարարում են սույն որոշման 2-րդ կետով սահմանված պահանջները և աջակցության համար հայցվող ժամանակաշրջանում ունեցել են մասնագիտական կենտրոնի կողմից վերապատրաստում անցած մասնագիտական աշխատանք կատարող աշխատողներ, ովքեր դիմելու պահին ևս աշխատում են տնտեսավարող սուբյեկտի մոտ:

8. Աջակցությունը տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է հարկային մարմնի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում վերապատրաստված աշխատողների վերաբերյալ առկա տեղեկությունների հիման վրա` համապատասխան մասնագիտական կենտրոնի կողմից տրամադրված փաստաթուղթը կամ հղումը հարթակ ներբեռնելու միջոցով:

9. Աջակցության հայցվող հաշվետու ժամանակաշրջանը եռամսյակն է, որում ներառվող ամիսների համար եկամտային հարկի հաշվարկը տնտեսավարող սուբյեկտի կողմից պետք է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ներկայացված լինի հարկային մարմին: Ընդ որում` հաշվետու եռամսյակը որևէ տարվա հունվար, ապրիլ, հուլիս կամ հոկտեմբեր ամիսների 1-ից մինչև տվյալ տարվա համապատասխանաբար մարտ, հունիս, սեպտեմբեր կամ դեկտեմբեր ամիսների վերջին օրը ներառյալ ժամանակահատվածն է:

 

3. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

10. Տնտեսավարող սուբյեկտն աջակցություն ստանալու համար դիմում է ներկայացնում նախարարություն` համապատասխան հարթակի միջոցով:

11. Աջակցություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել եռամսյակի վերջին ամսվա հարկային հաշվարկների ներկայացման վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրվանից հետո` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Սույն ժամկետի ավարտից հետո նախորդ եռամսյակի համար դիմումներ չեն ընդունվում:

12. Դիմողը հարթակում նույնականանում է «Ես եմ» ազգային նույնականացման համակարգի միջոցով:

13. Նույնականացում անցնելուց հետո հարթակում առանձին քարտադարանով հասանելի կլինեն այն տնտեսավարող սուբյեկտները, որոնց մասով դիմողը կարող է ներկայացնել աջակցություն ստանալու դիմում:

14. Քարտադարանում առկա յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի անհատական էջում ինքնաշխատ եղանակով հասանելի կլինի տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության և պետական եկամուտների կոմիտեում առկա տեղեկատվությունը, բացառությամբ քաղաքացիական իրավական պայմանագրի հիման վրա մասնագիտական աշխատանք կատարող վերապատրաստված անձի վերաբերյալ տեղեկատվության, որի մասով անհրաժեշտ տեղեկատվությունը հարթակում լրացվում է դիմողի կողմից:

15. Դիմողը հարթակում մուտքագրում է վերապատրաստում անցած աշխատակցի վերապատրաստումը հավաստող փաստաթղթի առկայության վերաբերյալ տեղեկատվությունը` ներբեռնման միջոցով կամ ակտիվ հղում տեղադրելու միջոցով:

16. Տնտեսավարող սուբյեկտն ինքնաշխատ եղանակով ստանում է տվյալ վերապատրաստված աշխատակցի համար հայցվող եռամսյակում հաշվարկված աշխատանքի վարձատրության մասով եկամտային հարկի մասին տեղեկությունը:

17. Նախքան սույն կարգի 16-րդ կետում նշված տեղեկությունը ստանալը` հարթակն ինքնաշխատ եղանակով հետևյալ հերթականությամբ ստուգում է.

1) «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պահանջը, այնուհետև`

2) դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ դիմող տնտեսավարող սուբյեկտի` 100 հազար Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների առկայությունը և դրա բացակայության դեպքում`

3) տնտեսավարող սուբյեկտի` տվյալ եռամսյակի շրջանառության հարկի կամ եռամսյակը ներառող բոլոր ամիսների ավելացված արժեքի հարկի հարկային հաշվարկներում հայտարարագրած տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների համապատասխանությունը Կառավարության կողմից ըստ տնտեսական գործունեության դասակարգիչների սահմանված` Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների հետ և դրա համապատասխանության դեպքում`

4) պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների տվյալների շտեմարանից ընտրվում են այն աշխատողները, ովքեր զբաղվում են Կառավարության սահմանած ցանկում ներառված զբաղմունքներով, որոնցից դիմողն ընտրում է վերապատրաստում անցած աշխատակցին:

18. Սույն կարգի 17-րդ կետով սահմանված հարցումների իրականացման արդյունքում հարթակն ինքնաշխատ եղանակով հաշվարկում և ներկայացնում է վերապատրաստված աշխատողի` Կառավարության սահմանած ցանկում ներառված զբաղմունքներով զբաղվելու ամիսների համար հաշվարկված եկամտային հարկի 50%-ի չափով աջակցության հնարավոր գումարի չափը:

19. Աջակցության ստացման նպատակով դիմողը պարտավոր է հարթակում լրացնել պարտադիր լրացման ենթակա դաշտերը, իսկ ոչ պարտադիր լրացման դաշտերը` կարող է լրացնել իր հայեցողությամբ:

20. Դիմողը հնարավորություն ունի անձնական էջում կատարելու խմբագրումներ, փոփոխություններ, վերադառնալու նախորդ դաշտեր, պահպանելու կատարած խմբագրումներն ու փոփոխությունները:

21. Աջակցության ստացման դիմումի ներկայացման ընթացքն ավարտվում է լրացված դաշտերի (ներկայացված տեղեկատվության) հաստատումով, որը ենթադրում է դիմողի համաձայնությունն իրեն հասանելիք և ստացման ենթակա աջակցությանը, իսկ բողոքարկման դեպքում` համապատասխան վարչական ակտի ընդունմամբ: Ընդ որում, տնտեսավարող սուբյեկտի կողմից ստացման ենթակա աջակցության` այդ թվում սույն որոշման NN 1, 2, 3 և 4 հավելվածներով սահմանված, հանրագումարը չի կարող գերազանցել նույն հաշվետու ժամանակաշրջանի մասով տվյալ տնտեսավարող սուբյեկտի բոլոր աշխատողների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50%-ը:

22. Դիմողը սույն կարգի 21-րդ կետով սահմանված դիմումի հաստատումից հետո այն հարթակի միջոցով ներկայացնում է նախարարություն` վճարման:

23. Դիմողի կողմից «հաստատված» և «վճարման հանձնված» կարգավիճակում գտնվող հայտերը հարթակում ենթակա չեն փոփոխման կամ խմբագրման:

24. Տնտեսավարող սուբյեկտի դիմումը մերժվում կամ հաստատվում է: Մերժման դեպքում հարթակում դիմողին են ներկայացվում մերժման հիմքերը կամ պատճառները:

25. Դիմումը հաստատվելուց հետո աջակցության գումարը փոխանցվում է տնտեսավարող սուբյեկտի բանկային հաշվեհամարին ոչ ուշ, քան դիմելու օրվան հաջորդող եռամսյակի առաջին ամսվա վերջին աշխատանքային օրը:

 

4. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

26. Հարթակում տնտեսավարող սուբյեկտը կարող է բողոքարկել աջակցության դիմումի պատասխանը:

27. Բողոքարկման դիմումը նախարարության կողմից քննվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

28. Բողոքարկման արդյունքում բավարարվում կամ մերժվում է բողոքը, տրվում են պարզաբանումներ, անհրաժեշտության դեպքում, կատարվում են աջակցության գումարի չափի վերահաշվարկներ:

29. Բողոքարկման դեպքում, եթե ճշգրտվում է աջակցության գումարը, ապա բողոքարկման վերաբերյալ որոշում կայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կատարվում է աջակցության վերահաշվարկ:

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2025 թվականի ապրիլի 17-ի

N 450-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՆՏԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտ) վարձու աշխատող հանդիսացող աշխատանքային միգրանտին պետական աջակցության տրամադրման ընթացակարգերի, պայմանների և ժամկետների հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգով սահմանված հասկացությունները կիրառվում են «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի իմաստով:

3. Սույն կարգի իմաստով`

1) աշխատանքային միգրանտ է համարվում «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի պահանջները բավարարող` տնտեսավարող սուբյեկտի մոտ աշխատանքային կամ քաղաքացիական իրավական պայմանագրի հիման վրա մասնագիտական աշխատանք կատարող անձը, ում համար Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի մարտի 1-ի դրությամբ աշխատանքի վարձատրության մասով եկամտային հարկ վճարված չէ.

2) պետական աջակցություն (այսուհետ` աջակցություն) է համարվում աշխատանքային միգրանտին տրամադրվող ֆինանսական օժանդակությունը.

3) աջակցության համար դիմողը` տնտեսավարող սուբյեկտի մասնագիտական աշխատանք կատարող աշխատանքային միգրանտը կամ նրա կողմից լիազորված այլ անձը (այսուհետ` դիմող):

4. Աջակցության հաշվարկի իրականացման համար հիմք է ընդունվում վարձու աշխատող աշխատանքային միգրանտի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանքի վարձատրության գծով տնտեսավարող սուբյեկտի կողմից հաշվարկված եկամտային հարկի չափը, իսկ տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին:

5. Աջակցության տրամադրման գործընթացի նկատմամբ հսկողությունն իրականացվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից` մոնիթորինգի միջոցով:

6. Աջակցության տրամադրման գործընթացի վերաբերյալ հաշվետվությունները ներկայացվում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի սահմանված կարգով:

 

2. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

7. Աջակցություն ստանալու իրավունք ունեն տնտեսավարող սուբյեկտի այն աշխատանքային միգրանտները, ովքեր աջակցության համար հայցվող ժամանակաշրջանում և դիմելու պահին տնտեսավարող սուբյեկտի մոտ հանդիսանում են մասնագիտական աշխատանք կատարող վարձու աշխատողներ և իրենց գործատու հանդիսացող տնտեսավարող սուբյեկտները բավարարում են սույն որոշման 2-րդ կետով սահմանված պահանջները:

8. Աշխատանքային միգրանտին աջակցությունը տրամադրվում է տնտեսավարող սուբյեկտի կողմից հարկային մարմնի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում տվյալ աշխատանքային միգրանտի վերաբերյալ առկա տեղեկության հիման վրա:

9. Աջակցության հայցվող հաշվետու ժամանակաշրջանը եռամսյակն է, որում ներառվող ամիսների համար եկամտային հարկի հաշվարկը տնտեսավարող սուբյեկտի կողմից պետք է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ներկայացված լինի հարկային մարմին: Ընդ որում` հաշվետու եռամսյակը որևէ տարվա հունվար, ապրիլ, հուլիս կամ հոկտեմբեր ամիսների 1-ից մինչև տվյալ տարվա համապատասխանաբար մարտ, հունիս, սեպտեմբեր կամ դեկտեմբեր ամիսների վերջին օրը ներառյալ ժամանակահատվածն է:

 

3. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

10. Աշխատանքային միգրանտն աջակցություն ստանալու համար դիմում է ներկայացնում նախարարություն` համապատասխան հարթակի միջոցով:

11. Աջակցություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել եռամսյակի վերջին ամսվա հարկային հաշվարկների ներկայացման վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրվանից հետո` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Ընդ որում, դիմումները ներկայացվում են միայն դիմելու օրվան նախորդող եռամսյակի համար: Սույն ժամկետի ավարտից հետո նախորդ եռամսյակի համար դիմումներ չեն ընդունվում:

12. Աջակցություն ստանալու համար դիմողը հարթակում նույնականանում է «Ես եմ» ազգային նույնականացման համակարգի միջոցով:

13. Նույնականացում անցնելուց հետո հարթակում յուրաքանչյուր դիմողի համար բացվում է առանձին էջ, որտեղ առանձին քարտադարանով հասանելի են աշխատանքային միգրանտի գործատու հանդիսացող տնտեսավարող սուբյեկտները:

14. Հարթակում ինքնաշխատ եղանակով հասանելի կլինեն տնտեսավարող սուբյեկտի և աշխատանքային միգրանտի վերաբերյալ տեղեկությունները:

15. Աշխատանքային միգրանտը հարթակում իր վերաբերյալ տվյալների մուտքագրման միջոցով ստանում է իր համար հաշվարկված եկամտային հարկի մասին տեղեկատվությունը:

16. Նախքան սույն կարգի 15-րդ կետում նշված տեղեկատվությունը ստանալը հարթակն ինքնաշխատ եղանակով հետևյալ հերթականությամբ ստուգում է.

1) աշխատանքային միգրանտի գործատու տնտեսավարող սուբյեկտին ներկայացվող` «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պահանջը, այնուհետև`

2) դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ աշխատանքային միգրանտի գործատու տնտեսավարող սուբյեկտի` 100 հազար Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների առկայությունը և դրա բացակայության դեպքում`

3) աշխատանքային միգրանտի գործատու տնտեսավարող սուբյեկտի` տվյալ եռամսյակի շրջանառության հարկի կամ եռամսյակը ներառող բոլոր ամիսների ավելացված արժեքի հարկի հարկային հաշվարկներում հայտարարագրած տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների համապատասխանությունը Կառավարության կողմից ըստ տնտեսական գործունեության դասակարգիչների սահմանված` Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների հետ և դրա համապատասխանության դեպքում`

4) աշխատանքային միգրանտի զբաղմունքի համապատասխանությունը Կառավարության սահմանած ցանկում ներառված զբաղմունքներին, այնուհետև`

5) պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների տվյալների շտեմարանից ստուգում է տվյալ աշխատանքային միգրանտի մինչև 2022 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի դիմաց վարձատրություն տրվելու ու եկամտային հարկի վճարելու վերաբերյալ տեղեկատվությունը:

17. Սույն կարգի 16-րդ կետով սահմանված հարցումների իրականացման արդյունքում հարթակն ինքնաշխատ եղանակով հաշվարկում և ներկայացնում է աշխատանքային միգրանտի` Կառավարության սահմանած ցանկում ներառված զբաղմունքներով զբաղվելու ամիսների համար հաշվարկված եկամտային հարկի 60%-ի չափով աջակցության գումարի չափը:

18. Աջակցության ստացման նպատակով դիմողը պարտավոր է հարթակում լրացնել պարտադիր լրացման ենթակա դաշտերը, իսկ ոչ պարտադիր լրացման դաշտերը` կարող է լրացնել իր հայեցողությամբ:

19. Դիմողը հնարավորություն ունի անձնական էջում կատարելու խմբագրումներ, փոփոխություններ, վերադառնալու նախորդ դաշտեր, պահպանելու կատարած խմբագրումներն ու փոփոխությունները:

20. Աջակցության ստացման դիմումի ներկայացման ընթացքն ավարտվում է լրացված դաշտերի (ներկայացված տեղեկատվության) հաստատումով, որը ենթադրում է դիմողի համաձայնությունն իրեն հասանելիք և ստացման ենթակա աջակցությանը, իսկ բողոքարկման դեպքում` համապատասխան վարչական ակտի ընդունմամբ:

21. Դիմողը սույն կարգի 20-րդ կետով սահմանված դիմումի հաստատումից հետո այն հարթակի միջոցով ներկայացնում է նախարարություն` վճարման:

22. Դիմողի կողմից «հաստատված» և «վճարման հանձնված» կարգավիճակում գտնվող հայտերը հարթակում ենթակա չեն փոփոխման կամ խմբագրման:

23. Աշխատանքային միգրանտի դիմումը մերժվում կամ հաստատվում է: Մերժման դեպքում հարթակում աշխատանքային միգրանտին են ներկայացվում մերժման հիմքերը կամ պատճառները:

24. Դիմումը հաստատվելուց հետո աջակցության գումարը փոխանցվում է աշխատանքային միգրանտի բանկային հաշվեհամարին ոչ ուշ, քան դիմելու օրվան հաջորդող եռամսյակի առաջին ամսվա վերջին աշխատանքային օրը:

 

4. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

25. Հարթակում աշխատանքային միգրանտը կարող է բողոքարկել աջակցության դիմումի պատասխանը:

26. Բողոքարկման դիմումը նախարարության կողմից քննվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

27. Բողոքարկման արդյունքում բավարարվում է կամ մերժվում է բողոքը, տրվում են պարզաբանումներ, անհրաժեշտության դեպքում, կատարվում են աջակցության գումարի չափի վերահաշվարկներ:

28. Բողոքարկման դեպքում, եթե ճշգրտվում է աջակցության գումարը, ապա բողոքարկման վերաբերյալ որոշում կայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կատարվում է աջակցության վերահաշվարկ:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 ապրիլի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.04.2025
N 450-Ն
Որոշում