ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
18 ապրիլի 2025 թվականի N 224-Ն
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 134-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Արդարադատության նախարարի 2024 թվականի մարտի 11-ի «Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2012 թվականի մարտի 14-ի N 34-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 134-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) Հրամանի 1-ին կետով հաստատված N 1 Հավելվածի 3-րդ կետի`
ա. 9-րդ ենթակետում «կազմակերպական» բառերը փոխարինել «ծայրահեղականության և անդրազգային հանցավորության դեմ պայքարի» բառերով.
բ. 10-րդ ենթակետում «տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի 4-րդ բաժնի 3-րդ բաժանմունքի պետ» բառերը փոխարինել «ներկայացուցիչ» բառերով.
2) Հրամանի 2-րդ կետով հաստատված N 2 Հավելվածի 12-րդ կետում «ոչ ուշ, քան երկու օր առաջ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ` Քրեակատարողական օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով պատիժը կատարելու համար քրեակատարողական հիմնարկը և սկզբնական տեղաբաշխումն ըստ անվտանգային գոտու տեսակի որոշելիս: Նշված դեպքում հարցը կարող է ընդգրկվել օրակարգ նաև առանց սույն կետի պահանջն ապահովելու» բառերը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ս. Գալյան
Պաշտոնական հրապարակման օրը` 21 ապրիլի 2025 թվական: